Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 249 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի________-ի N__

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 249 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 16-ի N 249 որոշմամբ հաստատված «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիր»-ում (այսուհետ՝ Ծրագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1) Ծրագրի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Օդային փոխադրումներին առընչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը (այսուհետ՝ Ազգային ծրագիր) միջոցառումների համալիր է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում օդանավերի թռիչքների, վայրէջքների, դրանց վերգետնյա սպասարկումների, ուղևորների, բեռների և փոստի սպասարկումների ընթացքում կիրառվող ընթացակարգերի սահմանմանը և նպատակ ունի նպաստելու Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետև` ԻԿԱՕ) անդամ պետությունների միջև օդանավերի երթևեկության ընթացակարգերի պարզեցմանը՝ խուսափելով օդանավերի, ուղևորների, բեռների ուշացումներից։».

 

2) Ծրագրի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն Ծրագիրը մշակված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի Կոնվենցիա) 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունում օդային փոխադրումների կազմակերպման և իրականացման նպատակով պետք է ընդունվեն միջազգային նորմերին և ընթացակարգերին համապատասխան ներքին իրավական ակտեր և սահմանվեն ընթացակարգեր։»

 

3) Ծրագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն Ծրագիրը մշակված է ուղևորային և բեռնային օդային փոխադրումների ձևակերպումների պարզեցման նպատակով և սահմանում է կանոններ և գործելաձևեր, որոնք կոչված են ապահովելու թռիչքների արդյունավետությունը և կանոնավորությունը։

Օդային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման աշխատանքներում ավիացիոն անվտանգության միջոցառումները իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի պահանջներին համապատասխան։».

 

4) Ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1 կետով.

«4.1 Սույն Ծրագրում օգտագործվող տերմինները և հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը`

Չիկագոյի կոնվենցիա – Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիա, որը ստորագրվել է 1944 թվականին Չիկագո քաղաքում, Հայաստանի Հանրապետությունը միացել է Չիկագոյի կոնվենցիային 1993 թվականի մարտի 29-ին.

Չիկագոյի կոնվենցիայի N 9 «Ընթացակարգերի պարզեցում» Հավելված – որը հանդիսանում է Չիկագոյի կոնվենցիայի հավելված և սահմանում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ձևակերպումների պարզեցման ստանդարտները.

Միջազգային օդանավակայան-Հայաստանի Հանրապետության օդանավակայան, որը պետական իշխանության լիազոր մարմնի կողմից հաստատվել է որպես օդանավակայան, որտեղ իրականացվում են միջազգային օդային փոխադրումների ընդունում, սպասարկում և ճանապարհում, որտեղ իրականացվում են սահմանային, մաքսային, ֆիտո-սանիտարական, կարանտինային ընթացակարգերի ձևակերպումներ, կիրառվում են ավիացիոն անվտանգության և այլ համանման ընթացակրգեր.

Գրանցման երկիր- երկիր, որի ռեեստրում գրանցվել է օդանավը.

Օդանավակայան - համալիր, որը ներառում է աերոդրոմը, ուղևորային համալիրը և այլ կառույցները, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ճանապարհման և օդային փոխադրումների սպասարկման համար.

Օդանավակայան շահագործող - իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն աերոդրոմի սերտիֆիկատի հիմնա վրա իրականացնում է օդանավակայանի շահագործում.

Օդանավ շահագործող - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով զբաղվում է քաղաքացիական օդանավերի շահագործմամբ կամ առաջարկում է իր ծառայություններն ոլորտում.

Օդանավի հրամանատար-օդաչու, ով թռիչքի ողջ ընթացքում պատասխանատու է օդանավի կառավարման և անվտանգության համար.

Թռիչքային անձնակազմի անդամ – անձակազմի վկայական ունեցող անձ, որի վրա դրված են ծառայողական թռիչքային ժամանակի ընթացքում օդանավը կառավարելու հետ կապված պարտականություններ.

Անձնակազմի անդամ – անձ, որի վրա օդանավ շահագործողի կողմից դրված են թռիչքային ժամանակի ընթացքում օդանավում կատարելու որոշակի  պարտականություններ.

Աձնակազմի անդամի վկայական – փաստաթուղթ, որը տրվում է լիազոր մարմնի կողմից անձնակազմի անդամներին, հաստում է նրանց անձը և պաշտոնը.

Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական - փաստաթուղթ, որը տրվում է լիազոր մարմնի կողմից թռիչքների անվտանգության տեսուչներին, հաստում է նրանց անձը և ծառայողական պատրականությունների տեսակը.

Օդանավային պաշարներ - վաճառված կամ չվաճառված ապրանքներ, որոնք նախատեսված են օդանավում ուղևորների կամ անձնակազմի կողմից օգտագործման համար, ինչպես նաև ապրանքներ, որոնք անհրաժեշտ են օդանավի շահագործման ու տեխնիկական  սպասարկման համար, ներառյալ՝ վառելիքը ու քսայուղային նյութեր.

Վերգետնյա սարքավորումներ - հատուկ սարքեր, որոնք նախատեսված են գետնի վրա օդանավերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար, այդ թվում փորձարարական սարքեր ու սարքերավորումներ, որոնք նախատեսված են բեռների մշակման ու ուղևորների սպասարկման համար.

Ճամփորդական փաստաթուղթ – պետության կամ կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ այլ պաշտոնական փաստթուղթ, որն օրինական սեփականատիրոջ կողմից կարող է օգտագործվել միջազգային փոխադրումների ընթացքում.

Արտաքսման ենթարկված անձ – անձ, որին օրինական հիմունքներով պետական կառավարման լիազոր մարմինը թույլատրել է մուտք գործել պետության տարածք կամ որը անօրինական մուտք է գործել պետության տարածք  և որի նկատմամբ որոշակի ժամանակ անց պետական կառավարման լիազոր մարմինները պաշտոնապես պահանջում են լքել պետության տարածքը.

Մուտքի թույլտվության չունեցող անձ- անձ, որին համապատասխան լիազոր մարմինների կողմից մերժվել է Հայաստանի Հանրապետություն  մուտքի իրավունքը։».

 

5) Ծրագրի «III.ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ                        ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, Ընթացակարգերի պարզեցման ոլորտում                   Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության նպատակները                      և դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին»                     Գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «III. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  1. Ազգային ծրագիրը մշակված է.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

2) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի․

3) «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

4)«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների հիման վրա:

  1. Ծրագրի մշակակման համար հիմք են հադիսացել նաև.

1)«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մաuին» (ԻԿԱՕ) Չիկագոյի Կոնվենցիան.

2) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մաuին» (ԻԿԱՕ) Կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 Հավելվածը.

3) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ)՝ DOC 9957 «Ընթացակարգերի պարզեցում ղեկավար կանոնակարգեր» փաստաթղթի դրույթները,

4) «Միջազգային oդային տրանuպորտի բնագավառում հարկման մաuին» (ԻԿԱՕ)՝ DOC 8632 փաստաթղթի դրույթները.

5) «Մեքենայով ընթերցվող հաշվառման ճամփորդական փաuտաթղթեր» (ԻԿԱՕ)՝ DOC 9303 փաստաթղթի դրույթները:».

 

6) Ծրագրի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Ազգային կոմիտեն իր կանոնադրությամբ uահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ oդանավակայանի վերգետնյա uպաuարկման ընթացակարգերն իրականացնող լիազոր մարմինների և գերատեuչությունների (Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաuտանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, Հայաuտանի Հանրապետության ոստիկանություն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) համապատաuխան ծառայությունների փոխհամաձայնեցված գործողությունների և ընթացակարգերի պարզեցման ու հuտակեցման վերաբերյալ:».

7) Ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 26.1 և 26.2 կետերով.

«26.1 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի անդամներին հատկացնում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մաuին» (ԻԿԱՕ) Կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N9 Հավելվածի պահանջներին և սահմանված ձևին համապատասխան՝ անձնակազմի անդամի վկայական, որը հաստատում է նրանց անձը և պաշտոնը:

26.2 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն քաղաքացիական ավիացիայի տեսուչներին  տրամադրում  է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մաuին» (ԻԿԱՕ) Կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N9 Հավելվածի պահանջներին և սահմանված ձևին համապատասխան քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայական, որը հաստատում է նրանց անձը և ծառայողական պատրականությունների տեսակը».

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

  • Քննարկվել է

    30.10.2018 - 15.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6479

Տպել