ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման  ռազմավարությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ

  

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

 Միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է երկաթուղային ենթակառուցվածքի կենսական նշանակության օբյեկտների արդյունավետ ու անվտանգ շահագործման ապահովման պետական քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ: 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 

Ներկայում չի ապահովվում երկաթուղային ենթակառուցվածքի կենսական նշանակություն ունեցող օբյեկտների արդյունավետ ու անվտանգ շահագործման ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը: 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները 

Արդյունավետ պետական քաղաքականության իրականացման նպատակով երկաթուղու ենթակառուցվածքների զարգացման  ռազմավարության մշակում:

  1. Կարգավորման առարկան

Երկաթուղային ենթակառուցվածքի կենսական նշանակության ունեցող օբյեկտների արդյունավետ ու անվտանգ շահագործման ապահովման պետական քաղաքականության իրականացում:   

  • Միջոցառման իրակացումից ակնկալվող արդյունքը 

Ապահովել երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման միասնական քաղաքականության իրականացում և կենսական նշանակության երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտների արդյունավետ ու անվտանգ շահագործում:

 

 

  • Քննարկվել է

    29.10.2018 - 14.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6624

Տպել