Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________ 2018 թվականի N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» և «է»   կետերով, 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
          1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն):
          2. Հայաստանի Հանրապետության տնտեսական  զարգացման  և ներդրումների նախարարության  պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  նախագահին՝ Կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` բացի Կոմիտեի ներկայացուցիչներից դրա կազմում ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչներին:
         3. Սահմանել, որ՝
         1) Կազմակերպության լուծարումից հետո Կազմակերպության պահպանման ծախսերից մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, սեփականության իրավունքով պատկանող գույքը հանձնվելու է Կոմիտեին:
         2) Կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ Կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Կոմիտեին:

  1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված 08 բաժնի 04 խմբի 01 դասի «01. «Երիտասարդական ծրագրեր» ծրագրով  «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ծրագրի գծով նախատեսված հատկացումների մնացորդը Կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվելուց հետո վերաբաշխել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող 08 բաժնի 06 խմբի 01 դասի «01. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրին: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    22.10.2018 - 07.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7850

Տպել

Առաջարկներ`

Հերմինե Կարապետյան

06.11.2018

ՊՈԱԿ-ի կազմում գործում է կառույց՝ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ, որը փաստարկված երիտասարդական քաղաքականության երաշխիքն է, այժմ և հետագայում: Տեքստում այդ մասին ոչինչ նշված չէ: Ինչու՞ : Բացի այդ լուծարման վերջնական որոշումը պետք է կայացնել մասնակցային սկզբունքով, որը պետք է ներգրավի բոլոր շահագրգիռ կողմերին քաղաքականության բոլոր փուլերում, ստեղծումից և իրականացումից մինչև գնահատում: Շահառուներ են երիտասարդական կազմակերպությունները, երիտասարդները և բոլոր այլ կազմակերպությունները, ինչպես նաև այն անձինք, ովքեր ազդեցություն են ունենում և/կամ ազդում են քաղաքականության վրա: Սա երիտասարդական քաղաքականության որակի ֆիքսված չափանիշ է: Պետք է լինեն թափանցիկության մեխանիզմներ, որպեսզի ապահովվի քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման փուլերում երիտասարդների մասնակցություն և երիտասարդական քաղաքականության հադեպ հանրային վստահությունը:

Տիգրան Օհանյան

02.11.2018

Ծրագրեր էյ էմ փակել պոակը փակել։ մի հատ ուղեղ ունեցող կա կառավարությունում

Հասմիկ Այվազյան

02.11.2018

Կարծում եմ շատ սխալ քայլ է ՊՈԱԿ֊ի լուծարումը, քանի որ այդ կազմակերպության իրականացրած ծրագրերն ստիպում էին, որ երիտասարդների խնդիրները առավելագույնս վեր հանվեն և գտնվեն ուշադրության կենտրոնում։ Ծրագրերի գնահատման համակարգը թույլ էր տալիս հնարավորինս անաչառ գնահատում կատարել։

Տեսնել ավելին