Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արտակ Ռափյան 25.10.2018 14:31:07 Կարծում եմ համայնքային ծառայողների ընտրության մրցութային փուլը երկփուլից միափոլով փոխարինելը սխալ է: Միափուլ մրցույթը / միայն թեստավորումը/ չի կարող ապահովել համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնել հավակնողներից լավագույնին ընտրություն: Թեստավորումը հաճախ հանձնում են մասնագիտական որակներով ավելի թույլ, սակայն տառացի անգիր անելու սկզբունքով առաջնորդվող անձինք: Եթե օրենքի փոփոխությունը նպատակ ունի բացառել խտրական մոտեցումները թեկնածուներին, ուրեմն առաջարկում եմ պահպանել երկփուլ մրցույթի անցկացման կարգը, ստեղծել ավտոմատացված համակարգչային ծրագիր, որը հենց թեստավորման պահին պատահականության սկզբունքով կկազմի թեստը և ավտոմատ կգնահատի, իսկ երկրորդ փուլի` բանավոր հարցազրույցի գնահատող հանձնաժողովի կազմում առաջարկում եմ հնարավորություն տալ առաջինից մինչև երրորդ դիմումատուներին հենց իրեց առաջարկությամբ ունենալ իրենց ներկայացուցիչը հասարակական կազմակերպություններից, իսկ հարցազրույցների ամբողջ ընթացքը տեսաձայնագրել և պահպանել համայնքի արխիվում: Սա կարող է ապահովել աշխատողի արդար և արժանի ընտրություն Հաշվի առնելով այս տարիների ընթացքում կատարված վերլուծությունները՝ կարծում ենք, որ առավել օբյեկտիվ մրցույթ կազմակերպելու համար անհրաժեշտ է նախատեսել մրցույթի անցկացման այլ՝ միայն թեստային փուլով ընթացակարգ։ Մրցույթի անցկացման գործընթացը միայն մեկ և հիմնականում մասնագիտական հարցերից կազմված թեստի միջոցով ստուգումը լուծում է նաև գործող օրենքով սահմանված կարգով բանավոր փուլին վերապահված խնդիրը, քանի որ, ըստ էության, բանավոր փուլը բաղկացած է 5 հարցից, որոնք նույն թեստային առաջադրանքներն են: Այսինքն՝ ներկայումս մրցույթի 2 փուլերը` թեստային-գրավոր և բանավոր- հարցազրույց, նույնանում են և կրնկնվում: Հաշվի առելով, որ հանձնաժողովի կազմում ընգրկված անդամները հիմնականում ոչ թե տվյալ ոլորտը տիրապետող մասնագետներ են, այլ տվյալ համապատասխան մարմինների աշխատակիցներ, ուստի հարկ է նշել, որ հանձնաժողովն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չունի համապատասխան մասնագիտական իրավասություն (կոմպետենտություն) մրցույթի մասնակցի մասնագիտական գիտելիքները ստուգելու համար: Ավելին, հանձնաժողովի կողմից չբացառվող վերապահությամբ մոտեցման գործոնը փաստում է, որ հարցազրույցի փուլը հղի է կոռուպցիոն ռիսկերով: Այս առումով գտնում ենք, որ մասնակցի մասնագիտական գիտելիքներն ստուգելու համար մասնագիտական հարցերից կազմված թեստային առաջադրանքն ամբողջությամբ բավարարում է անձի մասնագիտական հմտությունները ստուգելու համար, իսկ բանավոր փուլը դառնում է թեստային փուլը կրկնող, ժամանակատար, ծախսատար և կոռուպցիոն ռիսկերով լի ընթացակարգ: Վերոգրյալ գործընթացի արդյունքում (հարցազրույցի փուլը տարանջատելով մրցույթից)` վարվում է միայն նշանակման գործընթաց, ուր հաղթող ճանաչված մասնակիցներից որևէ մեկին պաշտոնում նշանակելու ընտրության հարցը վերապահվում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Հաջորդ՝ հարցազրույցի փոլում, ստուգվում է ոչ թե արդեն մասնագիտական թեստը հաղթահարած և հաղթող ճանաչված անձի մասնագիտական պատրաստվածությունը, այլ նրա հանրային ծառայության համակարգում ծառայելու պատրաստականության աստիճանը, արագ կողմնորոշվելու, աշխատանքի կազմակերպման հմտությունները, ինչպես նաև մասնակցի բարեկրթության, պաշտոնի անձնագրի, հանրային ծառայողի էթիկայի նորմերին համապատասխանությունը: