Հիշել նախագիծը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՕՐԵՆՔԸ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195 օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված բոլոր արձակուրդների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը փոխհատուցում ստանալու հետ կապված իրավահարաբերությունների վրա:
  3. Այն անձինք, որոնք փոխհատուցում են ստացել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամանակահատվածում, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կարող են դիմել չօգտագործված արձակուրդի համար տրամադրված փոխհատուցման վերահաշվարկ կատարելու համար:
  • Քննարկվել է

    09.10.2018 - 24.10.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7810

Տպել