Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 09.10.2018 - 24.10.2018

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Սահմանադրական դատարանն իր 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասին, զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակվելու մասով ճանաչել է Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Վերոնշյալ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանությունն ապահովելու նպատակով մշակվել է սույն նախագիծը: Նախագծով սահմանվել է չօգտագործված բոլոր արձակուրդների համար Կառավարության սահմանած չափով հատուցում ստանալու իրավունքը:  Բացի այդ օրենքի գործողությունը տարածվել է նաև 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը փոխհատուցում ստանալու հետ կապված իրավահարաբերությունների վրա, և այն անձինք, որոնք փոխհատուցում են ստացել նշված ժամանակահատվածում, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կարող են դիմել չօգտագործված արձակուրդի համար տրամադրված փոխհատուցման վերահաշվարկ կատարելու համար:  
0 7735