Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Միհրան Մինասյան 11.10.2018 12:53:59 Նախագծի 5-րդ կետով սահմանված է՝ Դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե՝ գործում առկա է դատական ակտը կատարված լինելու մասին ապացույց։ Առաջարկություն 1 1/ Անրհաժեշտ է պարզել թե ինչ ապացույցի մասին է խոսքը ? դատարանի կողմից հետազոտված թե ոչ ? 2/ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67 հոդավածի իմաստով ապացույցի տեսակներն են 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը։ Անհրածեշտ է մատնանշել թե վերը նշված հոդվածի իմաստով որ տեսակի ապացույցի մասին է խոսում նախագիծը ? Առաջարկություն 2՝ ՀՀ քաղ. դատ. օր-ում պետք է ավելացնել հայացապահանջը մինչև դատաքննության ավարտը կամովին կատարելու կարգ ։ Իսկ դատաքննության ավարտից հետո ոչ թե հայցապահանջն է համարվելու կամովին կատարված այլ դատական ակտն է համարվելու կամովին կատարված, նաև այն դեպքում երբ պարտապան կողմի ներկայացրած գրավոր ապացույցը կամովին կատարելու մասին գոյություն է ունեցել դատաքննության ավարտից առաջ։ Հետևաբար կամովին կատարված դատական ակտի փաստը պետք է արձանագրի միայն հարկադիր կատարողը և հարուցված կատարողական վարույթը կարճի այդ հիմքով։ Կատարողական թերթը դատարանի կողմից պետք է տրվի որպես դատական ակտի քաղվածք առանց որևէ փոփոխության և առանց հաշվի առնելու թե պարտապան կողմը ինչ է պահանջում դատարանից դատաքննության ավարտից հետո։ Չի ընդունվել: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ցանկացած տեսակի ապացույցին՝ ապացույցների թույլատրելիության կանոնի շրջանակներում: Ինչ վերաբերում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով հայացապահանջը մինչև դատաքննության ավարտը կամովին կատարելու կարգի սահմանմանը, ապա պարտավորությունների կատարման կարգի սահմանումը դուրս է դատավարական օրենսդրության կարգավորման առարկայից:
2 Միհրան Մինասյան 15.10.2018 13:03:38 Առաջարկություն 3-րդ Նախագծով անհրաժեշտ է ստեղծել նոր կարգ , որի համաձայն դատական ակտը հնարավոր կլինի կամովին կատարել հետևյալ կերպ։ Դատարանը պետք է պահանջատեր կողմին կատարողական թերթ տա նշելով առ այն որ կատարողական թերթը տրվել է պահանջատեր կողմից դատական ակտը հարկադիր կարգով կատարելու նպատակի համար։ Իսկ պարտապան կողմին նույնպես պետք է կատարողական թերթ տա բայց նշելով, որ կատարողական թերթը տրվել է պարտապան կողմին դատական ակտը կամովին կատարելու նպատակի համար։ Պարտապան կողմը որպեսզի ապացույց ձեռք բերի այն մասին որ դատական ակտը կատարել է կամովին պետք է դիմի հարկադիր կատարողին և համապատասխան գործընթացից հետո ստանա որոշում՝ առ այն որ դատական ակտը կատարվել կամովին։ Առաջարկության հիմնավորում՝ Օրինակ՝ եթե դատական ակտի հիման վրա պետք է կատարվի վտարում, պարտապան կողմը ինչպես կարող է կամովին կատարել դատական ակտը եթե չի կարող ապացույց ձեռք բերել, հատկապես այն դեպքում երբ բացակայում է պահանջատեր կողմը ? Ինչպես կարող է ճիշտ որոշվել պարտապան կողմի չկատարած պարտավորության կետանցի օրը ? Պահանջատեր կողմի մահվան դեպքում ինչպես կարող է պարտապան կողմը կամովին կատարել դատական ակտը առանց հարկադիր կատարողի մասնակցության և արձանագրության ? Վերը նշված հարցերի պատասխանը կարելի է տալ միայն ստեղծելով սույն առաջարկությամբ ներկայացված կարգը։ Ինչպես նաև պետք է ստեղծել գումարի բռնագանձման դատական ակտի կամովին կատարման նոր կարգ՝ որպեսզի պարտապան կողմը ստացականի հիման վրա առձեռն գումար չտա պահանջատեր կողմին, քանի որ ստացականը որպես փաստ և ապացույց կարող է ստեղծել վիճելի հարաբերություն և դատական նոր վեճ կողմերի միջև։ Չի ընդունվել: Նախագծով սահմանվել են դատական ակտի կամաավոր կատարումը խթանող այլ ընթացակարգ:
3 Միհրան Մինասյան 18.10.2018 01:00:48 Առաջարկություն 4-րդ Նախագծի 5-րդ հոդվածով ներկայացված է օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի ա 4-րդ կետի փոփոխություն հետևյալ բովանդակությամբ՝ «հայրանունը» բառից հետո լրացնել «՝ գործում այդ տվյալի առկայության դեպքում» Առաջարկում եմ մատնանշել, որ հայցվոր կողմի հայրանունը կատարողական թերթում նշվում է եթե հայցվոր կողմի անձը հաստատող փաստաթղթում նշված է վերջինիս հայրանունը։ Հիմնավորում ՝ հայցվոր կողմը կարող է հայցադիմում ներկայացնել միայն իր անձը հաստատող փաստաթղթի հիման վրա ՀՀ քաղ դատ օր-ի 122հոդ-ի 1-ին կետի 1-ի ենթակետի իմաստով։ Անձը հաստատող փաստաթուղթ չի համարվում ծննդյան վկայականը, հետևաբար ծննդյան վկայականի մեջ նշված հայրանունը չի կարող գրվել կատարողական թերթում։ Առաջարկություն 5-րդ ՀՀ օրենսդրությամբ անհրաժեշտ է ստեղծել կարգ, որի համաձայն դատարաններում և ԴԱՀԿ-ում անձը հաստատող փաստաթղթի տվյալներ հասկացողությունը պարտադիր կներառի հայցվորի կամ դիմումատուի (պահանջատիորոջ) ծննդյան թիվը և վայրը , բայց ոչ թե հայրանունը կամ մայրանունը եթե վերջինս հայր չունի։ Չի ընդունվել: Նախագծով առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է ապահովել հայրանվան առկայությունը դատական ակտերում և դրանց հիման վրա տրված կատարողական թերթերում, ընդ որում՝ փաստաթղթերում հայրանվան մասին նշում չլինելը ինքնին չի նշանակում, որ անձը չունի հայրանուն: Բացի այդ, պարզ չէ, թե ինչպես է ֆիքսվելու անձի ծննդյան վայրը և ինչպես է դա ստուգվելու դատարանի կողմից:
4 Միհրան Մինասյան 20.10.2018 14:02:02 Առաջարկություն 5-րդ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին կետում անհրաժեշտ է ավելացնել վտարման գործընթացի վերաբերյալ նոր դրույթ, որպեսզի պահանջատիրոջ և պարտապանի միջև նոր դատական վեճ չառաջանա պարտապան կողմի կատարած աշխատանքների վերաբերյալ։ Դատարանը վտարման հայցապահանջի քննության ժամանակ պետք է պարզի թե ինչ վիճակում է շենքը հանձնվելու հայցվորին և այդ նպատակի համար նախքան վճիռ կայացնելը պետք է իր նախաձեռնությամբ արգելանք դնի բնակարանի վրա կողմերին պարզելու համար թե ինչ վիճակում է հանձնվելու շենքը հայցվորին ։ Հարկադիր կատարողի կազմած արձանագրությունը կողմերի համար հնարավորություն կստեղծի իմանալու թե ինչ է կատարվելու և ընդհանուր հայտարարի գալու։ Իսկ հակառակ դեպքում պատասխանող կողմի համար հնարավորություն կստեղծվի հակընդդեմ հայց ներկայացնելու, եթե վերջինս մտադիր չէ իր կատարած աշխատանքները (եթե այդպիսիք կան ) նվեր թողնել հայցվորին։ Վերոգրյալ կարգի կիրառման համար անհրաժեշտ է Դատական Ակտերի Հարկադիր Կատարման մասին օրենքի 64-րդ հոդվածով սահմանել՝ // Վտարումը կատարողական թերթում նշված շենքը վտարվողից (վտարվողներից) և նրա (նրանց) գույքից ազատելն է , ազատված շենքից օգտվելն արգելելն է և այն անվնաս վիճակում պահանջատիրոջը գրավոր արձանագրությամբ հանձնելն է։ // ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ / Օրինակ ՝ եթե պարտապան կողմը հրդեհի շենքը մինչև վտարման ավարտը և շենքից հեռանա քանի որ շենքը դարձրել է ոչ պիտանի օգտագործելու համար, ապա նման դեպքում հարկադիր կատարողը պետք է վարույթը կարճի պատճառաբանելով, որ անհնար է դարձել վտարման վճռի ամբողջ կատարումը և ոչ թե կատարողական վարույթը կարճի պատճառաբանելով, որ վճիռը արդեն կամովին կատարվել է ՔԱՆԻ ՈՐ ՊԱՐՏԱՊԱՆԸ ԿԱՄՈՎԻՆ ԱԶԱՏԵԼ Է ՇԵՆՔԸ։ Մինչև վտարման ավարտը պարտապան կողմի վրա պետք է դրված լինի վնասի դեպքում փոխհատուցման պարտականությունը, նաև այն դեպքում եթե վնասը կատարված կլինի այլ անձի կողմից։ Հարկ է նկատի ունենալ, որ ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի դրված շենքերը շատ ցածր գնով են վաճառվում, քանի որ շենքը զբաղեցնող պարտապան կողմը սպառնում է կատարել ինքնիրավչություն։ Իսկ հարկադիր կատարողը կամ դատախազը անտեսում են տվյալ իրավիճակը։ Առաջարկություն 6-րդ Անհրաժեշտ է նաև փոփոխել օրենքի 64,1 հոդվածի դրույթները, այն է՝ վերացնել հարկադիր կատարողին տրված վտարում կատարելու հայեցողական լիազորությունը, քանի որ հայեցողական լիազորությունը ստեղծում է կաշառքի շորթում կատարելու հնարավորություն ։ Եվ անհրաժեշտ է օրենքով սահմանել նոր կարգ, որի համաձայն շենքը աճուրդով վաճառելուց առաջ պարտադիր կլինի վտարում կատարել հարկադիր կատարողի որոշմամբ, եթե շենքի օգտագործողը շենքի սեփականատերը չէ և շենքի օգտագործման իրավունքի պայմանագիր չունի գրանցված անշարժ գույքի կադաստրում։ Չի ընդունվել: Ներկայացված հարցերը իրավակիրառ պրակտիկայից բխող դատավարական բնույթի հարցեր են և չեն կարող ընդգրկվել հարկադիր կատարման օրենսդրության կարգավորման ոլորտում: Ինչ վերաբերում է հարկադիր կատարողի կողմից վտարում իրականացնելու հայեցողական լիազորությունների շրջանակին, ապա պետք է նշել, որ հարկադիր կատարողի, որպես վարչական մարմնի, հայեցողական լիազորությունները բացարձակ բնույթ չեն կրում, և հայեցողական լիազորություն իրականացնելիս հարկադիր կատարողը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ: Բացի այդ հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը (տե՛ս «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը:
5 Միհրան Մինասյան 20.10.2018 14:18:02 Առաջարկություն 7-րդ Անհրաժեշտ է նաև փոփոխել օրենքի 64,1 հոդվածի դրույթները, այն է՝ վերացնել հարկադիր կատարողին տրված վտարում կատարելու հայեցողական լիազորությունը, քանի որ հայեցողական լիազորությունը ստեղծում է կաշառքի շորթում կատարելու հնարավորություն ։ Եվ անհրաժեշտ է օրենքով սահմանել նոր կարգ, որի համաձայն շենքը աճուրդով վաճառելուց առաջ պարտադիր կլինի վտարում կատարել հարկադիր կատարողի որոշմամբ, եթե շենքի օգտագործողը շենքի սեփականատերը չէ և շենքի օգտագործման իրավունքի պայմանագիր չունի գրանցված անշարժ գույքի կադաստրում Չի ընդունվել: Հարկադիր կատարողի, որպես վարչական մարմնի, հայեցողական լիազորությունները բացարձակ բնույթ չեն կրում, և հայեցողական լիազորություն իրականացնելիս հարկադիր կատարողը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ: Բացի այդ հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը (տե՛ս «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը):
6 Միհրան Մինասյան 23.10.2018 10:29:14 Առաջարկություն 8-րդ Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է ՝ // Հարկադիր կատարման միջոցներն են` այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը // Որպեսզի հարկադիր կատարողը իրավունք ունենա այլ անձի մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածել անհրաժեշտ է ունենա համապատասխան ապացույց։ Իսկ նման գործողություն կատարելը անխուսափելիորեն ստեղծում է դատական վեճ որտեղ կողմ կհանդիսանա հարկադիր կատարողը։ Այդ իսկ պատճառով տվյալ դրույթը պետք է փոփոխել և շարադրել հետևյալ կերպ։ //Այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա ժամանակավորապես արգելանք դնելը և միայն կատարողական թերթի հիման վրա պահանջատիրոջ օգտին այն իրացնելը ։ Պարտապանին հասանելիք ժառանգության չափով ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի վրա արգելանք դնելը և միայն կատարողական թերթի հիման վրա պահանջատիրոջ օգտին այն իրացնելը։ // Վերոգրյալ առջարկված կարգի համաձայն պահանջատեր կողմը այլ անձանց մոտ գտնվող (կամ այլ անձանց անվամբ գրանցված) պարտապանին պատկանող դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում կատարելու կատարողական թերթ ստանալու համար, պետք է օրենքի 22-հոդվածի կարգով դիմում ներկայացի կատարողական թերթը տվող դատարանին։ Իսկ Օրենքի 22-րդ հոդվածում պետք է ավելացնել համապատասխան դրույթ (կարգ) վերոգրյալը կիրառելու համար։ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Հարկադիր կատարողը ապացույց գնահատելու լիազորություն չպետք է ունենա հակառակ դեպքում հարկադիր կատարողի և կողմի միջև կառաջանա դատական վեճ։ Հարկադիր կատարողը իր վիճահարուց գործողությունը (արգելանք դնելը ) պետք է կատարի միայն ժամանակավորապես, մինչև որ շահագրգիռ կողմը կկարողանա ձեռք բերել կատարողական թերթ համապատասխան դատական ակտի հիման վրա կամ օրենքով նախատեսված ուրիշ կարգով։ Սույն առաջարկությամբ ներկայացված կարգով նաև կլուծվեն վտարման վճռի կատարման ժամանակ ծագող վեճերը՝ վտարվող կողմի կատարած աշխատանքները հանձնելու կամ ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ։ Այսինքն՝ հարկադիր կատարողը (ներառյալ դատախազը) կկարողանա հստակ իմանալ թե ՇԵՆՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ինչ է պահանջելու վտարվող պարտապանից և այլ անձանցից՝ թողնելու կամ չթողնելու համար կատարված աշխատանքները և ինչ վիճակում է պետք հանձնել շենքը պահանջատիրոջը։ Հիշեցնում եմ, որ վտարվող պարտապանի հետ միասին վտարվում են նաև այլ այնձինք որոնք շենքը զբաղեցնում են առանց հիմքի, իսկ վերջիններս հնարավոր է աշխատանքներ կատարած լինեն շենքի վրա ավելացնելով շենքի արժեքը։ Ընդունվել է ի գիտություն: Բարձրացված հարցերը գտնվում են իրավակիրառ պրակտիկայի տիրույթում:
7 Միհրան Մինասյան 24.10.2018 12:20:59 Առաջարկություն 9-րդ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 64,1-րդ հոդվածով ներկայացված է աճուրդի ներկայացված շինություններից վտարում կատարելու դրույթը։ Անհրաժեշտ է օրենքով հստակեցնել այն հարցը թե՝ հարկադիր կատարողը աճուրդի վաճառքից ստացած գումարը երբ է հանձնելու պահանջատիրոջը ? վտարումից առաջ թե վտարումից հետո։ Պետք է հաշվի առնել, որ աճուրդի կարգով գնորդ կողմը իրավունք ունի պահանջել իր մուծած ամբողջ գումարի վերադարձը կամ պահանջել փոխհատուցում, եթե հարկադիր կատարողը անշարժ գույքը հանձնվում է իրեն վնասված վիճակում։ Անհրաժեշտ է պարզել թե աճուրդի ներկայացված անշարժ գույքի վաճառքից հետո վտարումը համարվում է կատարողական վարույթի շրջանակում կատարված գործողություն թե ոչ ? ։ Հարկադիր կատարողը կարող է թե ոչ նախքան վտարումը կարճել կատարողական վարույթը պատճառաբանելով որ կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված ? համաձայն օրենքի 42 հոդ-ի 1-ին կետի 1-ին ենթակետի։ Անհարժեշտ է մատնանշել թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 568 հոդ-ի կանոնները //Անշարժ գույքը հանձնելը// կիրառվում են թե ոչ, իսկ եթե կիրառվում են ապա հարկադիր կատարողը ինչ պատասխանատվություն է կրելու եթե աճուրդով վաճառված անշարժ գույքը վնասված կամ ձևափոխված վիճակում է հանձնվում գնորդին ? Ինչու օրենքը հարկադիր կատարողին չի պարտադրում կատարելու տեսաձայնագրություն և վտարվողին պատասխանատվության ենթարկելու ավելի հստակ մեխանիզմներ, եթե վերջինս վնասում է կամ սպառնում է վնասել աճուրդի դրված անշարժ գույքը ինքնիրավչության նպատակով ? Չի ընդունվել: Աճուրդի վաճառքի ստացված գումարի փոխանցման հետ կապված հարցերը կարգավորված են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով: Ինչ վերաբերում է գույքի նոր սեփականատիրոջ պահանջով վտարումն իրականացնելուն, ապա այն, ըստ էության, կատարողական վարույթի տեսանկյունից նշանակություն չի ունենա, եթե դրա վաճառքի գումարը փոխանցվել է պահանջատիրոջը և կատարողական թերթի պահանջը կատարվել է: Ինչ վերաբերում է վտարման արդյունքում պատճառված վնասին, ապա այն այլ իրավահարաբերությունների կարգավորման առարկա է և դուրս է հարկադիր կատարման օրենսդրության շրջանակներից: Ընդ որում՝ հնարավոր վնասի ռիսկի զսպման մեխանիզմ է հանդիասնում հարկադիր կատարողի լիազորությունը՝ աճուրդի հանված գույքի վտարման մասին որոշում կայացնելու վերաբերյալ:
8 Միհրան Մինասյան 24.10.2018 12:21:18 Առաջարկություն 10-րդ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի դրույթներում վտարման վերաբերյալ օգտագործվող շինություններ բառակապակցությունը պետք է փոխարինել ամշարժ գույք բառակապակցությամբ , քանի որ վտարումը կարող է կատարվել նաև հողատարածքը վտարվող պարտապանի շարժական գույքից ազատելու համար։ Ընդունվել է: Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
9 Միհրան Մինասյան 25.10.2018 01:14:30 Առաջարկություն 11-րդ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 53 հոդվածի և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն աճուրդի կարգով վաճառվող անշարժ գույքը գնահատվում է փորձագետի կողմից։ Անհրաժեշտ է ստեղծել կարգ որի համաձայն հարկադիր կատարողի որոշմամբ պարտադիր կլինի անշարժ գույքը գնահատել առաջին հերթին որպես օգտագործող չունեցող ազատ անշարժ գույք իսկ երկրորդ հերթին որպես առանց պայմանագրի կամ պայմանագրի հիմքով օգտագործվող անշարժ գույք; Տվյալ կարգի շնորհիվ պարզ կլինի թե առանց պայմանագրի օգտագործող պարտապան սեփականատերը կամ ապօրինի օգտագործողը ինչ չափի վնաս է հասցնում ։ Հետևաբար հարկադիր կատարողը նախքան անշարժ գույքի վաճառքը հիմք կունենա (կամ պարտավորված կլինի) իր որոշմամբ վտարելու (առանց պայմանագրի) օգտագործողին որպեսզի կարողանա պատշաճ կերպով կատարել կատարողական թերթի պահանջը։ Չի ընդունվել: Հարկադիր կատարման օրենսդրությամբ հարկադիր կատարողն արդեն իսկ օժտված է վտարման անհրաժեշտ գործիքակազմով: