Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրության կենսապարարտանյութի բաշխման» կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                                                          Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀՍՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ի 2017 թվականի N     -Ն

 

«Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրության կենսապարարտանյութԵՐի բաշխման ԸՆԹԱՑԱկարգը հաստատելու,  Հայաստանի Հանրապետության 2017 թվականի Պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ լրացումներ կատարելու ՈՒ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ կետին  համապատասխան ` Հայաստանի  Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրության կենսապարարտանյութերի բաշխման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N N 2, 3 և 4 հավելվածների:
  3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2017 թվականի առաջին կիսամյակում  հատկացնել 240.000,0 հազար դրամ, որից՝ 217.000,0 հազար դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման  «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով) կենսապարարտանյութերի արտադրության զարգացումը խթանելու, իսկ 23.000,0 հազար դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային  կազմակերպություններին» հոդվածով)՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններին (այսուհետ՝ ԳԱՄԿ-եր) համաձայն N5 հավելվածի՝ կենսապարարտանյութերի բաշխումն ապահովելու նպատակով:
  4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված 217.000,0 հազար դրամն առանց մրցույթի անցկացման՝ որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմա­նագրով հիման վրա տրամադրել «Վ.Ի.Լ.Ա. գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, իսկ 23.000,0 հազար դրամը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ԳԱՄԿ-երին:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                         ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

  • Քննարկվել է

    15.03.2017 - 30.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7868

Տպել