Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) նախաձեռնել է լայնածավալ ուսումնական միջոցառումների ծրագիր` հարկային և մաքսային ծառայություններում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար: Այդ ուղղությամբ գործուն քայլեր են ձեռնարկվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (այդ թվում` ՏՀԶԿ և Համաշխարհային մաքսային կազմակերպություն) և զարգացած երկրների (այդ թվում` ԱՄՆ և ԵՄ անդամ երկրներ) հետ համագործակցելու և օժանդակություն ստանալու, միջազգային լավագույն փորձը ներդնելու համար:
Անցկացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է կադրային քաղաքականության էական առաջընթաց, հակակոռուպցիոն գործելաոճի և բարեվարքության նոր մակարդակ:
Անցկացվող միջոցառումների արդյունավետությունն ապահովելու համար Կոմիտեի կողմից մշակվել է ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծ (նաև՝ ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»), որի արդյունքում համապատասխան դասընթաց անցած (որն անցկացվելու է գիտելիքների նախնական ստուգում անցնելու և ավարտվելու է քննություն հանձնելուց և հավաստագիր ստանալու միջոցով) դիմորդները հնարավորություն են ունենալու նշանակվել հարկային ծառայության Գ և Դ խմբի ցանկացած պաշտոններում (ինչպես նաև մաքսային ծառայության կրտսեր և առաջատար խմբի ցանկացած պաշտոններում): Այնինչ, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային ստաժին վերաբերող ցենզերը հնարավորություն չեն տա հասնել ցանկալի արդյունքին և կխոչընդոտեն Կոմիտեն` միջազգային լավագույն փորձով և բարեվարքության կանոններով պատրաստված երիտասարդ մասնագետներով համալրելուն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Կոմիտեի իրավաբանական վարչության կողմից:
- Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նպատակը՝ միջոցառումների ծրագրի գործողությունը տարածել միայն վերը նշված`Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների վրա:
-
Քննարկվել է
03.10.2018 - 18.10.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 7193
Տպել