Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 ՈՐՈՇՈՒՄ

 ... հոկտեմբերի  2018 թվականի №____Ն

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ`Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1)Կանոնները  լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1 կետով.

 «12.1.Մատակարարը և սպառողը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».

2) Կանոնների 13.4-րդ կետի 3-րդ ենթակետում  «հաշվառքի սարքը» բառերից հետո  լրացնել «և 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում Դիմող անձին.» բառերը.

3)Կանոնների 46-րդ կետի «դ» ենթակետում «հաշվարկային ամիսը,» բառերից հետո  լրացնել «էլեկտրական էներգիայի ցերեկային և գիշերային սակագները,» բառերը.

4) Կանոնների 58-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3)առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, սակայն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևերով`

  

 

ՀԱէք2 . Ս%Հ

Վէք

 = 

_________

 

 

100%

  

երբ առևտրային հաշվիչը դանդաղ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է, և 

   

-(

ՀԱէք2 . Ս%Հ

)

 

Վէք

 = 

_________

,

   

100%+Ս%Հ

 

 երբ առևտրային հաշվիչն արագ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է,

որտեղ`

ՀԱէք2-ն առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ).

Ս%Հ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվիչի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային այն մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը  նախորդող ամսում սպառողի սպառման համակարգի հզորության գործակցի (cos φ) և հոսանքային բեռի մեծությունը.».

5) 59-րդ կետի 2-րդ ենթակետում «տոկոսային մեծությունն է,» բառերից հետո լրացնել «որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսվա հոսանքային բեռի մեծությունը,» բառերը.

6) 59.1 կետը շարադրել  հետևյալ խմբադրությամբ.

«59.1.Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի՝ տարանջատված ըստ ցերեկային ու գիշերային քանակների և առևտրային հաշվառքի սարքի խախտման հայտնաբերման ամսվա համապատասխան  սակագնի  արտադրյալով:».

7) Կանոնները  լրացնել հետևյալ բովանդակությամբ 59.5.2 կետով.

«59.5.2 Բոլոր այն դեպքերում, երբ սույն կանոնների 64-րդ կետի համաձայն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել,  և սպառողը չի համաձայնել էլեկտրական էներգիայի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման  ենթակա գումարը վճարելու պահանջին, մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով սպառողի էլեկտրամատակարարումը:». 

8) Կանոնները  լրացնել հետևյալ բովանդակությամբ 65.5 կետով.

«65.5 Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:».

9) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 75․1 կետով․

75․1․ Մատակարարը սպառողի կամ Դիմող անձի դիմումի առնչությամբ Հանձնաժողովի հարցմանը պատասխանում է այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի կողմից այլ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում:․

10) Կանոնների 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

77. Մատակարարը սպառողին (Դիմող անձին) վճարում է տույժ՝

  • սույն կանոնների 27-րդ կետում էլեկտրամատակարարման պլանային ընդհատման համար սահմանված ժամկետի խախտման համար,
  • էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումից հետո` սույն կանոնների 28-րդ կետում սահմանված ժամկետում սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետի խախտման համար, բացառությամբ, եթե էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումները պայմանավորված են եղել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներով,
  • վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մինչև սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելը սույն կանոնների 48-րդ և 49-րդ կետերում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,
  • վճարման համար հատկացված ժամկետի խախտման համար սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու՝ սույն կանոնների 52-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,
  • հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման սույն կանոնների 11-րդ գլխում սահմանված կարգի յուրաքանչյուր խախտման համար,
  • սպառված էլեկտրաէներգիայի վերահաշվարկման սույն կանոնների 12-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,
  • առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման համար սույն կանոնների 13-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,
  • սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման համար սույն կանոնների 43.1 կետում և 14-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,
  • սպառողի դիմում-բողոքին պատասխանելու համար սույն կանոնների 75-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,
  • Դիմող անձի դիմում-բողոքին պատասխանելու համար սույն կանոնների 75-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,
  • սպառողի դիմումի հիման վրա՝ Պայմանագրի վերակնքման՝ սույն կանոնների 4.1 կետով սահմանված ժամկետի խախտման համար:․

11) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 77․1 կետով․

77․1․ Սույն կանոնների 77-րդ կետի համաձայն՝ տույժը վճարվում է սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, բացառությամբ սույն կանոնների 77-րդ կետի 10-րդ ենթակետի, որի դեպքում վճարվում է տույժ 2500 դրամի չափով։․

12) Կանոնների 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«78. Սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է  հավասար՝ սույն կանոնների 77-րդ կետում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12  օրացույցային ամիսներին  սպառողի ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի և նույն ժամանակահատվածում  ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին:».

13) Կանոնների №1 հավելվածի՝ մատակարարի և սպառողի (բացառությամբ բնակչության) օպերատիվ փոխհարաբերությունների կարգի  2.1 կետի 3-րդ ենթակետում «ձայնագրությունները» բառից հետո լրացնել   «, եթե այլ բան օրենքով նախատեսված չէ»  բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

      ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                 Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

          

 

       ք. Երևան

     … հոկտեմբերի 2018թ.

 

 

 

  • Քննարկվել է

    26.09.2018 - 16.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2305

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ