Հիշել նախագիծը

«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ

Նախագծի մշակումը պայմանավորված է ՓՄՁ սուբյեկտների, ներդրողների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնման արտադատարանական անկախ ինստիտուտի ներդման անհրաժեշտությամբ: Հիմք ընդունելով միջազգային փորձի վերլուծությունը` Նախագիծը նախատեսում է գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված ինստիտուտի ստեղծում` ի դեմս Ձեռնարկատիրական հաշտարարի:

Նախագծով նախատեսվում է, որ Հաշտարարն օրենքով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում գործարարների շահերը ներկայացնող և դրանց պաշտպանությունն իրականացնող անձ է, որի գործունեությունն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, վարչարարական խոչընդոտների և գործարար ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Պաշտպանի անկախության և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով: Պաշտպանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ հինգ տարի ժամկետով՝ Գրասենյակի հոգաբարձուների խորհրդի առաջադրած թեկնածուներից:

  • Քննարկվել է

    19.09.2018 - 06.10.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9851

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

02.10.2018

1. «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագծի(այուհետ՝ նախագիծ) 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «քրեական վարույթն իրականացնող մարմինների» բառերը: Գործարարի նկատմամբ անարդարացի հետապնդում կարող է իրականացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքից ելնելով: 2. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասից պետք է հանել տարիքային և կրթական ցենզը, մնացած չափորոշիչները լիարժեք բավարար են: 3. Պետք է ամբողջությամբ փոխվեն նախագծի 12-րդ հոդվածը: 12-րդ հոդվածում հասկանալի չէ . - թե ինչու խորհուրդում պետք է ընդգրկված լինեն գործադիր իշխանության ներկայացուցիչները, որն է լինելու նրանց առաքելությունը, - թե ինչու խորհուրդում պետք է ընդգրկված լինեն միջազգային կազմակերպության ներկայացուցիչները , որն է լինելու նրանց առաքելությունը: Նախագծում հստակեցված չէ նաև այն իրավիճակը , երբ ոչ մի կամ երեքից պակաս միջազգային կազմակերպություն ցանկանան լինել խորհրդի կազմում, - թե ինչու գործարարների շահերը ներկայացնող կազմակերպություննների ներկայացուցիչներին պետք է ընտրեն գործադիր իշխանությունների և միջազգային կազմակերպությունների ներիկայացուցիչները: Այս ամենը հաշտարարի ընտրությունը և նրա աշխատանքը իշխանությունների կողմից խիստ վերահսկելի դարձնելու միտում է հիշեցնում: Կարծում ենք, որ . - խորհրդի կազմում մեծամասնություն պետք է կազմեն գործարարության շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ 9-ից առնվազն 5-ը, որոնք պետք է ընտրվեն սեփական հայտերի հիման վրա՝ ՀՀ վարչապետի կողմից: Մնացած 4-ը կարելի է բաշխել նախագծում նշված կարգով: - Խորհրդում որոշումները պետք է ընդունվեն խորհրդի անդամների կեսից ավելիի կողմ քվեարկելու դեպքում : 4. Նախագծի 23-րդ հոդվածում «10-օրյա» և 29-րդ հոդվածում ՝ «20-օրյա» ժամկետները պետք է հնարավորինս կրճատվեն:

Gagik Grigoryan

20.09.2018

Առաջարկում եմ հաշտարար բառը փոխել, օրինակ՝ օմբուդսմեն բառով՝ հաշտարարության ինտիտուտին չվնասելու և այս երկու ինստիտուտների միջև շփոթ չստեղծելու նպատակով:

Տեսնել ավելին