Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2021 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված նպատակներն ու գերակայությունները:

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով և իրականացնում զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:

Յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով զբաղվածության իրավիճակային վերլուծության ամփոփ արդյունքները, ինչպես նաև հիմք ընդունելով հեռանկարային զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու թիրախները` մշակվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը, որն իր մեջ ներառում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող զբաղվածության պետական ծրագրերը և ծառայությունները, ինչպես նաև տրվում է զբաղվածության պետական ծրագրերի բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի և տարածքների:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակը բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխա­տաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների զբաղվածության ապահովմանը, կայուն զբաղվածություն ապահովող պետական ծրագրերին գործատուների շահագրգիռ ներգրավվածությունը խթանելուն, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ և կայուն զբաղվածության ապահովմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է`

1) տարվա ընթացքում գործազուրկի կարգավիճակ ստացած  հաշմանդամություն ունեցող անձանց առնվազն 25%-ի աշխատանքի տեղավորում.

2) գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված երիտասարդների առնվազն 15%-ի աշխատանքի տեղավորում.

3) կայուն զբաղվածության միջին հանրապետական ցուցանիշի ապահովում` առնվազն 50%.

4) գործատուներից ստացված և հավաքագրված չկրկնվող թափուր աշխատատեղերի թվի աճ առնվազն 5%-ով` նախորդ տարվա համեմատ.

5) գործակալության տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի աճ առնվազն 5%-ով` նախորդ տարվա համեմատ:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    04.09.2018 - 19.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9234

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի ՄՌ Ասոցիացիա

18.09.2018

Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի տրամադրման նպատակով գործազուրկներին և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձանց վերապատրաստում և դրամական օգնության տրամադրում: ա. ծրագրի նպատակը միաժամանակ երկու սոցիալական հարցի լուծմանը նպաստելն է՝  գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցողների որոշակի խմբի համար զբաղվածության ապահովում,  տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի տրամադրում: բ. Ծրագրի շահառուները գործազուրկները, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև աշխատանք փնտրող անձինք են: գ. Ծրագրի իրականացման ընթացքում տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար շահառուին մեկ տարվա ընթացքում ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Ծրագրի իրականացման ընթացքում սոցիալական ծառայությունները այցելությունների միջոցով իրականացնում են տրամադրվող խնամքի շարունակական մոնիթորինգ: դ. Ծրագրի տևողությունը մեկ տարի է:

Տեսնել ավելին