Հիշել նախագիծը

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծ և դրանից բխող` Հայաստանի Հանրապետության «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Սերմերի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կերի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 05.09.2018 09:38:06 Առաջարկում եմ հստակեցնել օրենքի նախագծի անվանումը, փաստաթղթերից մեկում վերնագրված է ՙՙ .. և կենսաանվտանգության մասին՚՚, մեկում՝ ոչ: Առաջարկում եմ հստակեցնել, քանի որ սա շատ առանցքային հարց է: Կայքում տեղ է գտել տեխնիկական վրիպակ, որը շտկվել է։
2 Թաթուլ Ստեփանյան 05.09.2018 09:52:57 Հիմնավորում փաստաթղթի առաջարկվող կարգավորումների բնույթը բաժնում նշում եք, որ առավելագույնս կսահմանափակվի ԳՄՕ-երի կիրառումը: Խնդրում եմ բացատրեք, թե ինչ եք նկատի ունեցել ասելով առավելագույնս կսահմանափակվի: Օրենքի ներկայացված նախագիծը չի բացառում արդյոք ԳՄՕ-երի կիրառումը և եթե հնարավոր եք համարում կիրառումը, ապա որն է ընդունելի կամ սահմանային չափը: Համաձայն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի ՀՀ գյուղատնտեսության բնագավառում արգելվում է ԳՁՕ-երի գործածությունը, սակայն հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ սահմանափակումը չի տարածվում բացառապես գիտահետազոտական աշխատանքների համար ԳՁՕ-ի գործածության վրա, որի համար թույլատվությունը տալիս է ՀՀ կառավարությունը:
3 Թաթուլ Ստեփանյան 05.09.2018 18:53:20 Առաջարկվող կարգավորումների բնույթը բաժնում ՙՙԳենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով /այսուհետ` նախագիծ/ առավելագույնս կսահմանափակվի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՚՚ պարբերությունը որևէ կերպ հիմնավորված չէ, բնական հարց է առաջանում, թե ինչ հանգամանքներից ելնելով եք հանգել առաջարկելու նման օրենքի նախագիծ: Եթե տիրապետում եք հետոզատական նյութերի, վիճակագրական տվյալների, կամ այլ գիտական ու մասնագիտական եզրակացությունների, ապա առաջարկում եմ ներկայացնել ՙՙՀիմնավորում՚՚փաստաթղթում: Ստացվում է օրենքի նախագիծ, նրա մաս հանդիսացող ՙՙՀԻմնավորում՚՚ փաստաթուղթ, որում հիմնավորում չկա: https://groups.google.com/d/msgid/seu-international/CAOEkFvV-CRMcV0vdiTNz8aBrnqq8GkhBRKBy%3D5bHae2bh-b0yg%40mail.gmail.com. http://www.i-sis.org.uk/list.php)
4 Թաթուլ Ստեփանյան 05.09.2018 19:01:12 Որն է այս նախաձեռնությանն օրենքի կարգավիճակ շնորհելու տրամաբանությունը, եթե այն կարելի էր ընդունել օրինակ՝ ՀՀ կառավարության որոշման, գյուղատնտեսության նախարարի, կամ ՍԱՏՄ պետի հրամանների մակարդակներում: Ներկայացրեք խնդրեմ այն անհրաժեշտությունները, համաձայն որոնց պետք է այս նախագիծը պարտադիր ընդուվի օրենքով: Առավել ևս, որ որևէ հիմնավոր պարզաբանում չկա, թե ինչու ենք արգելում ԳՄՕ-երի կիրառումը մեր երկրում: Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը կարևորվում է միջազգային իրավունքով, հետևապես ՀՀ օրենսդրությունը ևս պետք է բխի միջազգային կոնվենցիաների դրույթներից: Առաջին հերթին ՀՀ-ում ամրագրված է նախազգուշավորության սկզբունքը, ինչի հիման վրա էլ կարելի է արգելել տրանսգենային գյուղատնտեսությունը, ինչպես արել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՀԿ անդամ պետություններ: Բացի այդ ԳՁՕ-ների համագոյության միջազգային իրավունքը ևս հատուկ դեպքեր է սահմանում այն երկրներին համար, որոնք սակավահող են, ինչպես նաև հնարավոր չէ ապահովել բուֆերային գոտիներ օրգանիկ արտադրողների համար: Հաշվի առնելով, որ ՀՀում մանր գյուղացիական տնտեսություններ են, հողերի մեծ տոսկոս էլ անմշակ, որևէ կերպ հնարավոր չէ ապահովել նշված գոտիները;
5 Թաթուլ Ստեփանյան 05.09.2018 19:03:35 Քանի որ, ինչպես նշում եք կենսաանվտանգություն հասկացությունը կայքում տեղ է գտած տեխնիկական վրիպակի պատճառ է և այն արդեն շտկվել է, ուստի առաջարկում եմ ամբողջ տեքստից հանել կենսաանվտանգություն հասկացությունը: կենսաբանական անվտանգությանը իրենից ներկայացնում է օրենքի գլխավոր միտքը
6 Թաթուլ Ստեփանյան 05.09.2018 19:15:21 Հոդված 6. 1. 1) ՙՙնախազգուշավորությունը՝ սպառողների առողջությանն սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում...՚՚, ինչպես և ով է գնահատում հավանականությունը, ով է լիազորված, և ինչ իրավական փաստաթղթերով է սահմանվելու այդ լիազորությունների սահմանները: Այստեղ առկա է սուբյեկտիվիզմ, լիազորված մարմինը կամ անձը կարող է ցանկացած իրավիճակ մեկնաբանել սեփական շահերի տեսանկյունից: Առաջարկում եմ օրենքում սահմանել ՙՙհավանականությունը՚՚ քանի որ ակնհայտ է կոռուպցիոն նախաիրավիճակը: Կվերանայվի հանձնաժողովի առաջիկա նիստում
7 Թաթուլ Ստեփանյան 05.09.2018 20:11:28 Օրենքի նախագծի տարբերե կետերում խոսվում է ...ՙՙ գործածության նկատմամբ` գիտականորեն հիմնավորվածության՚՚մասին: Որ գիտության մասին է խոսքը: Գիտությունը ԳՁՕերի նկատմամբ միանշանակ վերաբերմունք չունի, գիտնականների մի մասը մերժում է, մի մասը կողմ է նրա կիրառմանը, իսկ մի որոշ մասը վերաբերվում է վարապահումով՝ ըստ իրավիճակի: Հիմա որ գիտության մասին է խոսքը, ինչպես եք այս օրենքը կիրառելու պրակտիկայում: Ակնհայտ է, որ ստեղծվելու է մի խառնիխուռն վիճակ, եթե այս օրենքի նախագիծը ընդունվի առաջարկվող բովանդակությամբ: Առաջարկում եմ, այս փուլում բավարարվել կարծիքների հավաքագրմամբ, ամփոփել, միգուցե ձևավորել ավել ներկայացուցչական խումբ և նոր առաջնորդվել համաձայն արդյունքների: ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2018 թվականի փետրվարի 8-ի N 39-Ա հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ <<Հայաստանի Հանրապետությունում ԳՁՕ-երի մասին>> օրենքի նախագծի լրամշակման նպատակով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են բազմափորձ գիտնականներ, մասնագետներ և պետական պաշտոնյաներ:
8 Թաթուլ Ստեփանյան 06.09.2018 09:15:27 Առաջարկվող կարգավորումների բնույթը բաժնում առաջարկվում է առավելագույնս սահմանափակել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ենթադրում է արդյոք, որ արգելվում է ներկրումը, արտադրությունը և տրանզիտը: Հայաստանի Հանրապետությունը տեխնիկապես և ոչ միայն բավարար պատրաստված է արդյոք այս առաջադրանքի կատարման համար: Օրենքը կարգավորում է ԳՁՕ-երի գործածությունը և կենսաանվտանգության հետ կապված բոլոր հարցերը
9 Թաթուլ Ստեփանյան 06.09.2018 09:32:32 Առաջարկում եմ մեկ անգամ ևս վերանայել Հոդված 6-ը ամբողջությամբ, քանի որ ակնհայտ չէ բովանդակային կապը սույն նախագծի հետ: Աառաջարկում եմ հանել: Կքննարկվի հանձնաժողովի առաջիկա նիստում
10 Դավիթ Գրիգորյան 08.09.2018 01:18:37 ԳՄՈ-ները անվտանգ են մարդու առողջության համար, սա տգիտության նախավերջին աստիճանն է: Մի հատ էլ հավատացյալների կրոնական զգացմունքները պաշտպանող օրենք հանեք ու վերջնական փչացրեք օրինական դաշտը: Գիտնականների հետ զրուցեք, սա խայտառակություն է: Հղմամբ ծանոթացեք անկախ հետազոտությունների արդյունքների մի մասին, փորփրեք թեման, ամոթա շատ: https://tinyurl.com/ya7t3x4m ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2018 թվականի փետրվարի 8-ի N 39-Ա հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ <<Հայաստանի Հանրապետությունում ԳՁՕ-երի մասին>> օրենքի նախագծի լրամշակման նպատակով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են բազմափորձ գիտնականներ, մասնագետներ և պետական պաշտոնյաներ
11 Վահագն Մխոյան 17.09.2018 22:12:22 Կատարյալ անհեթեթ ու խավարամիտ օրինագիծ է, որը սահմանափակում է Հայաստանում գենետիկ ինժեներիայի զարգացման հեռանկարը։ Մինչդեռ անհրաժեշտ է հակառակը․ ստեղծել նպաստավոր պայմաններ, որ այս ուղղությունը զարգանա, որ Հայաստանում էլ ստեղծվեն նոր, արդյունավետ ու ավելի անվտանգ սորտեր և ցեղատեսակներ։ Էլ չխոսենք տնտեսության ու բժշկության ոլորտներում գենետիկ ինժեներիայի ահռելի պոտենցիալի մասին։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2018 թվականի փետրվարի 8-ի N 39-Ա հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ <<Հայաստանի Հանրապետությունում ԳՁՕ-երի մասին>> օրենքի նախագծի լրամշակման նպատակով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են բազմափորձ գիտնականներ, մասնագետներ և պետական պաշտոնյաներ
12 Gohar Jerbashian 18.09.2018 19:05:53 «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծը մարդու առողջության և կենսոլորտի մաքրության պահպանման կարևորագույն օրենքի նախագիծ է։ Օրենքի նախագիծը բնավ չի արգելում գիտական նպատակներով գենային ինժեներիայի հարցերով զբաղվելը։ Անտեղյակների համար հատուկ նշեմ, որ ԳՄՕ բուսատեսակներն անհնար է աճեցնել առանց հատուկ հերբիցիդների/պեստիցիդների։ Օրինակ ռաունդափը (Roundup), որի ակտիվ բաղադարիչ գլայֆոսատն (glyphosate) ազդում է ԴՆԹ վրա, ապացուցված է քաղցկեղային բջիջների արագ բազմացումը (ploriferation) դրդելու գլայֆոսատի ունակությունը։ Գլայֆոսատը պատենտավորվել է որպես հակաբիոտիկ և խելատոր՝ միկրոտարրեր (միներալներ) օրգանիզմից հեռացնող միջոց։ Այն մարդու մարմնից հեռացնում է կարևոր միկրոտարրեր՝ երկաթ, կոբալտ, մանգան։ Ոչնչացնում է աղիքային միկրոֆլորան և վնասում է դրա կարողությունը արտադրել էական ամինաթթուներ, ինչպես օրինակ տրիպտոֆան (tryptophan)։ Վնասում է ԴՆԹ տրանսկրիպցիային մասնակցող մեթիլացման ուղիները։ Այլ բացասական ազդեցությունների մասին կարդացեք այստեղ և ստորև հղվող գիտական հոդվածներում․ Round Up is Wrecking Ball on the Human Body․ https://healthfreedomidaho.org/round-up-is-wrecking-ball-on-the-human-body – The mechanism of DNA damage induced by Roundup 360 PLUS, glyphosate and AMPA in human peripheral blood mononuclear cells - genotoxic risk assessement https://www.sciencedirect.com/science/article/pii/S0278691518304800?via%3Dihub – Glyphosate-based herbicides are toxic and endocrine disruptors in human cell lines https://www.sciencedirect.com/science/article/pii/S0300483X09003047 – Glyphosate, Hard Water and Nephrotoxic Metals: Are They the Culprits Behind the Epidemic of Chronic Kidney Disease of Unknown Etiology in Sri Lanka? http://www.mdpi.com/1660-4601/11/2/2125 – Monsanto ordered to pay $289 million in world's first Roundup cancer trial https://www.reuters.com/article/us-monsanto-cancer-lawsuit/monsanto-ordered-to-pay-289-million-in-worlds-first-roundup-cancer-trial-idUSKBN1KV2HB ԳՄՕ բույսերի աճի համար լայնորեն կիրառվող հերբիցիդները և պեստիցիդները (օրինակ alachlor և atrazine) բացասաբար են ազդում տղամարդու սերմի (semen) որակի վրա։ Ապացուցվել է նաև, որ ատրազին (atrazine) հերբիցիդը, ի լրումն բազմաթիվ այլ բացասական հետևանքների ազդում է նաև գորտերի սեռի վրա՝ արուների իգացում է տեղի ունենում․ – Semen quality in relation to biomarkers of pesticide exposure. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1241650/ – Hermaphroditic, demasculinized frogs after exposure to the herbicide atrazine at low ecologically relevant doses http://www.pnas.org/content/99/8/5476 – Feminization of male frogs in the wild https://www.nature.com/articles/419895a Թեև այսքանն էլ բավական է ԳՄՕ բույսերի մշակությամբ զբաղվելու վտանգները գնահատելու համար, թեմային առնչվող շատ կարևոր մի նորություն ավելացնեմ․ «Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը» (International Agency for Research on Cancer (IARC)) տարբեր հետազոտությունների արդյունքների համադրման (գրականության տեսության) հիման վրա դեռևս 2015թ․ (հրապարակվել է 2017թ․ - https://monographs.iarc.fr/wp-content/uploads/2018/07/mono112.pdf) գլայֆոսատը հայտարարել էր որպես հավանական քաղցկեղածին։ Դրանից հետո Մոնսանտոն և Ամերիկյան քիմիական խորհուրդը (American Chemistry Council (of which Monsanto is a member)), որի անդամ է Մոնսանտոն, հարձակումներ են սկսել IARC-ի դեմ և լոբբիստների միջոցով հասել են նրան որ ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ֆինանսավորման կոմիտեն (U.S. Senate and Congress appropriations committees) ԱՄՆ բյուջեի օրենքի նախագծում նախատեսած է եղել զրկել IARC-ին ֆինանսավորումից․․․ Սակայն անցած կիրակի, սեպտեմբերի 16-ին հայտարարվել է, որ այդ հատվածը հեռացվել է բյուջեի օրենքի նախագծից․․․ Glyphosate Industry Fails to Stop US Funding for Global Cancer Agency https://sustainablepulse.com/2018/09/16/glyphosate-industry-fails-to-stop-us-funding-for-global-cancer-agency/#.W6ERq_ZoSM- Monsanto’s Four Tactics for Undermining Glyphosate Science Review https://blog.ucsusa.org/genna-reed/monsantos-four-tactics-for-undermining-glyphosate-science-review Monsanto Drags IARC Into the Depths of Its Disinformation Campaign on Glyphosate https://blog.ucsusa.org/genna-reed/monsanto-drags-iarc-into-the-depths-of-its-disinformation-campaign-on-glyphosate *** Օրենքի նախագծում առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները․ Հոդված 2.-ի 8) և 9) ենթակետերով տրվող սահմանումներում «մարդու առողջության» բառերից հետո ավելացնել «(ներառյալ գեների)» 8) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկում` միջոցառումների ամբողջականություն, որը ներառում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մարդու առողջության (ներառյալ՝ գեների) և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը և տարածումը, 9) պատահար` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության արդյունքում առաջացած ցանկացած դեպք, որը սպառնալիք է ներկայացնում մարդու առողջության (ներառյալ՝ գեների), շրջակա միջավայրի, գյուղատնտեսական նշանակության հողերի և բուսական ու կենդանական ծագման մթերքի համար Կքննարկվի հանձնաժողովի առաջիկա նիստում