Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր ևխմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

          « Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում քրեակատարողական ծառայության (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) մարմինների և հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության, որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:»

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասից հանել «ծառայությունում» բառը.

4) 5-րդ մասի առաջին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1) համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) հատուկ նշանակության ստորաբաժանումում».

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի՝

 

1) 1-ին մասում «սույն օրենքից,» բառերից հետո լրացնել ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից,» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3. Քրեակատարողական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և «Հանրային ծառայության մասին» օրենքով:»

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ և 6-րդ մասեր.

 «4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

  1. Քրեակատարողական ծառայողների բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են քրեակատարողական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
  2. Սույն օրենքը քրեակատարողական ծառայայության պետի և նրա տեղակալների վրա տարածվում է միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

« Հոդված 9. Քրեակատարողական ծառայության պաշտոնները և քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

  1. Քրեակատարողական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնե­լով այդ պաշ­տոնները զբաղեցնող անձանց աշ­խա­տանքի կազմակերպման և ղեկավարման պա­տաս­խա­­նատվու­թյան, որոշումներ կա­յաց­նելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներ­կա­յա­ցուց­չու­թյան, խնդիր­­ների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիք­­ների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից: Քրեակատարողական ծառայության պաշտոնները աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:
  2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկով, որը հաստատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Քրեկատարողական ծառայության պետը ևնրա տեղակալները համարվում են վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ներառվում քրեկատարողական ծառայության պաշտոնների անվանացանկում:
  3. Սույն օրենքը քրեկատարողական ծառայության պետի և նրա տեղակալների վրա տարածվում է միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
  4. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել  - արդարադատության գեներալ-լեյտենանտ և - արդարադատության գեներալ-մայոր բառերը.

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

2. Քրեկատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին շնորհվում են արդարադատության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները: Արդարադատության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը: Վարչապետը քրեակատարողական ծառայության պետի տեղակալին արդարադատության կոչումը շնորհում է Քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ:

 

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետը և ա-բ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի՝

 

  • 3-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
  • 4-րդ մասի առաջին կետն ուժը կորցրած ճանաչել.

 

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

« Հոդված 14. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

  1. Սույն օրենքով սահմանված կարգով քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր զինվորական ծառայությունից ազատվել են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով և 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով), դիմելու պահին չի լրացել նրա 30 տարին՝ բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսվածդեպքի: Քրեակատարողական ծառայությունում միջին և կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
  2. Քրեակատարողականծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
  3. Քրեակատարողականծառայությունում մրցույթի համար դիմած և քրեակատարողական ծառայությունում պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների) բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց  հետո, մինչև պաշտոնի նշանակվելը ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը,պայմանները և դաընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է   հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
  4. Քրեակատարողական ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:»

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1 հոդվածով.

 

«Հոդված 14.1. Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

  1. Բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետերի պաշտոնների՝ քրեակատարողական ծառայության մյուս պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման եղանակները և կարգը սահմանում է կառավարությունը:
  2. Մրցույթը հայտարարվում և հրապարակվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
  3. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիաները, ովքեր չեն բավարարում սույն օրենքի 14-րդ, 17-րդ և 41-րդ հոդվածների պահանջները:
  4. Քրեկատարողական ծառայողների առջխաղացումը կատարվում սույն օրենքով սահմանված մրցույթով:»

 

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 4-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 17-րդ  հոդվածի՝

  • վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակելու պայմանները, քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի  չափանիշները»

2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 1. Քրեակատարողական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:. 

3) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

2. Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:.

          4) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների պաշտոն, քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի՝ առաջատար խմբի պաշտոն:

5) Օրենքի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

      4. Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների պաշտոն, քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի միջին խմբի պաշտոն, բացառությամբ բժշկական սպասարկման ոլորտի պաշտոնների:.

6) 5-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 մաս.

«5.1 Քրեակատարողական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:».

          7) 6-րդ մասում ծառայության բառից հետո հանել բարձրագույն բառը.

8) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«8. Քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաև արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:

Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաև արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության պաշտոններին սահմանում է կառավարությունը:»

 

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Հոդված 18. Փորձաշրջանի նշանակումը և անցկացումը

 

  1. Քրեակատարողական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև 9 ամիս փորձաշրջանով: Փորձաշրաջնի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»

 

Հոդված 13. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ»

Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 19.

Քրեակատարողական ծառայողի  կատարողականի գնահատումը

 

  1. Քրեակատարողական ծառայողի կատարողականի գնահատման և վերապատրաստաման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»

 

Հոդված 15. Օրենքի 20-րդ հոդվածի՝.

 

  • 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
   

               «1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են վերապատրաստամն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմնված կարգով:»

  • 2-րդ և 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.
  • 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3. Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառել) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»

 

Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի երրորդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 մաս.

«1.1 Քրեակատարողական ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:»

  • 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

 

Հոդված 17.  Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասոմ Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում բառերը փոխարինել Քրեակատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 23.

Քրեակատարողական ծառայողի իրավունքները

 

  1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, քրեակատարողական ծառայողների հիմնական իրավունքներն են՝

1) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

2) կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.

3) պաշտոնի նշանակման արդյունքները բողոքարկելը.

4) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

 

Հոդված 24.

Քրեակատարողական ծառայողի պարտականությունները

  1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, քրեակատարողական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկությունները, դիմումները և բողոքները քննության առնելը և դրանց ընթացք տալը.

2) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը.

3) կարգապահական կանոնակարգը պահպանելը:

  1. Քրեակատարողականծառայության կարգապահական կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

 

Հոդված 19. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասում.

 

  • 1-ին, 3-րդ և 4-րդ կետերից հանել «և քաղաքացիական հատուկ ծառայության» բառերը.
  • 5-7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
  • 8-րդ կետից հանել «և քաղաքացիական ծառայողներին» բառերը.
  • 9-րդ կետից հանել «և քաղաքացիական ծառայողների» բառերը.
  • 10-րդ կետից հանել «և քաղաքացիական ծառայողների» բառերը.
  • 11-րդ կետից հանել «և անցկացնում» բառերը.
  • 12-րդ կետից հանել «քաղաքացիականծառայողներին և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարձու աշխատողներին.» բառերը.
  • 13-րդ կետից հանել «կամ քաղաքացիականծառայողի» բառերը.

 

Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերը.

 

Հոդված 21. Օրենքի 32-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Քրեակատարողական ծառայողն իրավունք չունի կազմակերպելու գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ մասնակցելու դրանց».

  • 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

 

Հոդված 22. Օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 35.

Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1.Քրեակատարողական ծառայողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Քրեակատարողական ծառայողների նկատմամաբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

  1. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը եթե կրկնակի լրացել է ունեցածկոչումովծառայության սահմանված ժամկետը, որը քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:  Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

 

Հոդված 36.

Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը


  1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով

սահմանված դեպքերում և կարգով քրեակատարողական ծառայողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

  1. Քրեակատարողական ծառայողի նկատմամաբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ մեկ անգամ կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից: Կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը կիրառում է կոչումն շնորհած պաշտոնատար անձը:
  2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է քրեակատարողական ծառայության պետը: Քրեակատարողական ծառայության պետի հրամանով որոշ կարգապահական տուժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակել այլ պաշտոնատար անձանց:»

 

Հոդված 23. Օրենքի 37-րդ հոդվածում.

 

  • վերնագրիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծառայողական պարտականությունների կասեցումը»

  • 1-7-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 24. Օրենքի 38-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 25. Օրենքի 39-րդ հոդվածում.

  • 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը կամ կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի գ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում:

7) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.»

2)       1-ին մասի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«9). երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.»

  • 1-ին մասի 13-րդ կետում «քաղաքական կամ հայեցողական» բառերը փոխարինել «հանրային» բառով.
  • 1-ին մասի 14-րդ կետից հանել «սույն» բառը
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու քրեակատարողական ծառայողի լիազորությունները:»

 

Հոդված 26. Օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասի 5-7-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

 

Հոդված 27. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնողների բառերը փոխարինել Քրեակատարողական ծառայության պետի և նրա տեղակալների բառերով:

 

Հոդված 28. Օրենքի 42-րդ հոդվածում «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերը.

 

Հոդված 29. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.  Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»

 

Հոդված 30. Օրենքի 14.1-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել

 

Հոդված 31. Օրենքը 55-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.1-55.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 55.1.

Քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագիր

 

  1. Բացառությամբ քրեակատարողական ծառայության պետի և նրա տեղակալների պաշտոնների, քրեակատարողական ծառայության մյուս պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր: Պաշտոնի անձնագրի հաստատման և փոփոխման հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
  2. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնների անձնագրերը հաստատում էքրեակատարողական ծառայության պետը:

 

Հոդված 55.2.

Քրեակատարողական ծառայողի անձնական գործը

 

  1. Քրեակատարողական ծառայողիծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Քրեակատարողական ծառայողի  անձնական գործը վարում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 55.3. Քրեակատարողական ծառայողների էթիկայի հանձնաժողովը

 

  1. Քրեակատարողական ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության քրեկատարողական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
  2. Քրեակատարողական ծառայության անձնակազմի կառավարման ստորաբաժանումում  նախատեսվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի քաղաքացիական ծառայության պաշտոն:»:

 

Հոդված 32. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.08.2018 - 12.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7311

Տպել