Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում բրուցելոզ հիվանդության կանխարգելման և վերացման 2018-2022 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ  ԵՎ  ՎԵՐԱՑՄԱՆ  2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն նոր օրենքի 6-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի  պահանջից:

Բրուցելոզը խրոնիկ ընթացող ինֆեկցիոն հիվանդություն է, որի նկատմամբ ընկալունակ են խոշոր և մանր եղջերավոր կենդանիները, խոզերը, շները, կատուները, կրծողները ինչպես նաև մարդը: Հիվանդության խրոնիկ ընթացքը դժվարացնում է հիվանդության ախտորոշումը, որն էլ նպաստում է վերջինիս տարածմանը:

Գյուղատնտեսական կենդանիները շճաբանական հետազոտության են ենթարկվում տարեկան 2 անգամ (խոշոր եղջերավորները՝ կովերը և արտադրող ցուլերը  տարեկան 2 անգամ, մանր եղջերավոր կենդանիները՝ մայրական կազմը և արտադրող խոյերը տարեկան 1 անգամ): Հայտնաբերված հիվանդ կենդանիները ըստ հրահանգի  ենթարկվում են հարկադիր սպանդի: Հանրապետությունում մինչ պարտադիր սպանդանոցային մորթի անցմանը սպանդը  իրականացվում էր բակային պայմաններում, որն էլ նպաստում է ինֆեկցիայի անարգել տարածմանը: Դժվարություններ կան հիվանդ կենդանիների հարկադիր սպանդը կազմակերպելու գործընթացում, որովհետև կենդանիների տերերը հրաժարվում են մթերատու կենդանիներին սպանդի ենթարկել:  Կենդանիների ամբողջ գլխաքանակը  չի ենթարկվել  ախտորոշիչ շիճուկաբանական պլանային հետազոտությունների, որի հետևանքով  հիվանդ կենդանիները մնացել են նախիրների կամ հոտերի մեջ` առողջ կենդանիների համար դառնալով վարակի սկզբնական աղբյուր, չեն կատարվել բրուցելոզով հիվանդ կենդանիների լիարժեք հայտնաբերում, հաշվառում, հարկադիր սպանդ, ինչպես նաև անասնահամաճարակային իրավիճակի վերլուծություն: Հետազոտության մեջ ներգրավել բոլոր զգայունակ կենդանատեսակներին  (խոզամայրեր, վարազներ), որոնց մոտ առկա է կլինիկական նշաններ: Բրուցելյոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից կամ ախտահարված կենդանական ծագման մթերքների օգտագործման ժամանակ:         Վերջին տարիներին հանրապետության ազգաբնակչության շրջանում և գյուղատնտեսական կենդանիների մոտ նկատվող  հիվանդությունների ակտիվացման միտումները հրատապ է դարձնում հիվանդության դեմ համալիր միջոցառումների իրականացումը:

Բրուցելոզ հիվանդության կանխարգելման և դրա դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով առանձնակի կարևորվում է  հակաանասնահամաճարակաբանական և անասնաբուժական հսկողության, արագ արձագանքման և ախտորոշիչ միջոցառումների իրականացման գործընթացներում շահագրգիռ բոլոր մարմինների սերտ համագործակցությունը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Անվտանգ և որակյալ կենդանական ծագման մթերքի և հումքի ստացումը և բնակչությանը կենդանիների և մարդկանց համար ընդհանուր բրուցելոզ հիվանդությունից  պաշտպանելու համար հանրապետությունում իրականացնել հիվանդության կանխարգելման և վերացման միջոցառումների հետևողական ծրագիր, ինչը հնարավորություն կտա.

- հայտնաբերել բոլոր հիվանդ կենդանիներին և դրանց ենթարկել հարկադիր սպանդի,  

- իրականացնել խոզերի պոպուլյացիայի թիրախային հետազոտություն,

- իրականացնել համայնքային անասնաբույժների,  համաճարակաբանների, տեսուչների, շուկաներում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողների, կենդանիների մորթ իրականացնողների, միս տեղափոխողների և մսի վաճառք իրականացնողների  համար պարբերաբար  ուսուցումներ

- իրականացնել շարունակական ուսուցողական ծրագրեր ֆերմերների, սնունդ արտադրողների, վաճառողների և սպառողների համար,

- սպառողների կողմից օգտագործվող կենդանական ծագման մթերքների անվտանգության մակարդակի բարձրացում:

 

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմերի  կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը թույլ կտա ունենալ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի բրուցելոզի դեմ պայքարի միջացառումների իրականացման հստակ ծրագիր, ինչը հնարավորություն կընձեռի հնարավորինս կանխելու կենդանիների և մարդկանց  շրջանում բրուցելոզ հիվանդության արձանագրումը, ինչպես նաև անվտանգ և որակյալ կենդանական ծագման մթերքի և հումքի ստացմանն և օգտագործմանը:

 

                                                                     Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում բրուցելոզ հիվանդության կանխարգելման և վերացման 2018-2022 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

 

                                                                        Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում բրուցելոզ հիվանդության կանխարգելման և վերացման 2018-2022 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    27.08.2018 - 11.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8599

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

31.08.2018

Հանրային առողջապահության մասով բաժնի 3) ե կետում խոսվում է ԱՄ-4 ծրագրի արդյունքների մասին, առաջարկում եմ հակիրճ ներկայացնել նշված ծրագրի հիմնադրությները և արդյուքները:

Թաթուլ Ստեփանյան

31.08.2018

Նույն բաժնում ե կետով խոսվում է կենդանիների համարակալման և հաշվառման համակարգում տղեկատվության պահպանման մասին: Որ կենադիների տվյալներն են փոխանցվելու, ով է պատասխանատուն, ինչ ժամկետներում, ով է կառավարելու և կա արդյոք այդպիսի գործող համակարգ: Ծարգիրը համարակալման և հաշվառման համակարգի ստեղծման խնդիր չի դրել, ենթադրվում է, որ ծրագրի անիրատեսական, քանի որ չկա այդ համակարգը:

Թաթուլ Ստեփանյան

31.08.2018

մեկ առողջություն գաղափարի գործադրման համար միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորում և հաղորդակցման բարելավում. բաժնի դ կետով բրուցելյոզին տրվում է արտակարգ դեպքի կարգավիճակ: Արտակարգ դեպքը սամնաված է ՀՀ օրենսդրույամբ, որն է հիմնավորումը այդ կարգավիճակի և հաշվի են առնված գործող օրենքի պահանջները:

Տեսնել ավելին