Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում բրուցելոզ հիվանդության կանխարգելման և վերացման 2018-2022 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 16:35:57 Ներկայացված նախագծին ՀՀ կառավարության որոշման կարգավիճակ շնորհելու նպատակն ներկայացված չէ հավուր պատշաճի: Կենդանիների բրուցելյոզ հիվանդության վերացումը գյուղատնտեսության նախարարության լիազորությունների շրջանակներում է, իսկ ներկայացվող փաստաթղթով մաասնակից գերատեսչություններին նոր լիազորություններով օժտելու խնդիր դրված չէ: Այնպես, որ անհասկանալի է, թե նման բովանդակությամբ փաստաթուղթը ինչու պետք է հաստատվի ՀՀ կառավարության կողմից, առաջարկում եմ հետ կանչել ներկայացված որոշման նախագիծը և հաստատման խնդիրը լուծել գերատեսչության շրջանակներում: «Մեկ առողջություն» համատեքստում նախատեսվում է մեկ միասնական մոտեցում, ինչը վերաբերում և՛ մարդկանց, և՛ կենդանիներին:
2 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 16:47:13 Առաջարկում եմ հետ կանչել նախագիծը, քանի որ փոձը ցույց է տալիս, որ իրականացման ընթացքում միշտ էլ ի հայտ են գալիս նոր իրավիճակներ, նոր հանգամանքներ և պահանջներ, որոնք պարտադրում են փոփոխությունների կատարել ՙՙմայր փաստաթղթերում՚՚, իսկ երբ որ նրանք հաստատված են կառավարության մակարդակում, ինչը վերաբերում է նաև այս նախագծին, ապա անհրաժեշտ փոփոխությունների վերահաստաման համար պահանջվում են առավել ջանքեր և ժամանակ, որը բացասաբար է անրադառնում բուն գործընթացի վրա: Այսօրինակ փոփոխություններ կարող են լինել հաճախակի, իսկ կառավարության մակարդակում նույն փաստաթղթում հաճախակի փոփոխությունների հեռանկարը գերթե անիրատեսական է: Ընդունվել է ի գիտություն, ենթադրվում է ենթաօրենսդրական ակտի մշակում տարբեր գերատեսչությնների միջև (համատեղ հրաման):
3 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 17:00:42 Նախագիծը հետ կանչելու մեկ պատճառ եմ ներկայացնում ևս: Ներկայացված փաստաթղթում առկա են բավական կառուցվածքային և բովանդակային բացթողումներ: Այս բովանդակությամբ ցանկացած մակարդակում հաստատելու պարագայում անչափ դժվար կլինի այս ռազմավարության շրջանակներում որևէ որակական փոփոխություն արձանագրել բրուցելյոզի դեմ պայքարի կարոևրագույն գործում: Շտկումների համար անհրաժեշտ կլինի տևական ժամանակ և մինչ 12.09.2018թ. վերջնաժամկետը գործնականում ահնար է դրանք սրբագրել: Ներկայացված նախագիծը նախատեսված է 2018-2022 թվականների համար, իսկ նախանական փաստաթուղթը սահմանված կարգով և ժամկետներում պատրաստ կլինի:
4 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 17:05:50 Հիմա ըստ բովանդակության, նախ՝ ծրագիրը վերնագրված է ...կանխարգելման և վերացման..., առաջարկում եմ ներկայացնել, թե որն է հստակ նպատակը, կանխարգելումը, թե վերացումը, թե երկուսը միասին: Ըստ նախաձեռնողների կողմից ընդունելի վերջնական մոտեցման էլ շարադրել ծարգիրը: Անհրաժեշտ եմ համարում հստակ դիրքորոշվել խնդրի նկատմամբ և քայլերը ներկայացնել ըստ այդմ: Պետք է կանխարգելել այնուհետև շարունակական աշխատանքների միջոցով հասնել հիվանդության վերացման, դրա համար նշվել է թե մեկը, և թե մյուսը:
5 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 17:11:38 Ծարգրում տեսանելի չեն քանակական ցուցանիշներ, ներկայացված չէ մեկնարկային վիճակը, ոչինչ չկա նաև ծրագրի ավարտական փուլը բնութագրող ցանկալի իրավիճակի վերաբրյալ, ուստի անհնար է միջանկյալ. թե վերջանական գնահատել մի ծրագիր, որը չունի քանակական ցուցանիժներ: Ընդ որում նույն պատկերն է նաև երբ ծրագիրը դիտարկվում է որակական ցուցիրի տեսանկյունից: Առաջարոկւմ եմ ներկայացնել թվեր, մեկնարկային իրավիճակը բնութագրող, քանակապես նկարագրեք այն իրավիճակը, որին ձգտում է առաջարկված ռազմավարությունը՝ ծրագիրը: Ընդունվել է ի գիտություն, Նախագիծը դեռևս գտնվում քննարկման փուլում:
6 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 17:20:18 Ծարգրի նախաբանում խոսվում է բրուցելյոզով մարդկանց հիվանդացության վերջին տարիներին արձանագրված քանակական աճի մասին, ուստի խնդրում եմ հստակեցնել նախագիծը նպատակ է հետապնդում կենդանիների թե մարդկանց շրջանում վերացնել բրուցելյոզ հիվանդությունը: Ընդունվել է ի գիտություն, Նախագիծը դեռևս գտնվում քննարկման փուլում:
7 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 17:28:15 Նպատակը և խնդիրները վերնագրված բաժինը ենթակա է ամբողջապես վերաշարադրելու: Առաջարկված տեքստում նպատակը ձևակերված է ՚՚իրականացնել համալիր միջոցառումներ՚՚, սա նպատակին բնորոշ հատկանիշ չէ: Այս առումով վերաշարադրման են ենթակա նաև ծրագրի խնդիրները ներկայացնող բաժինը: Ընդունվել է: Նպատակը և խնդիրները բաժնի 3-րդ կետում շարադրվել է և՛ նպատակը, և՛ խնդիրները
8 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 18:00:23 Ծրագրի արդյունավետ իրականացման միջոցառումները բաժնի 6-ի 1 կետը հակասում է առաջարկված նախագծի տրամաբանությանը, առաջարկում եմ վերանայել: Իրականացված միջոցառումները բաժինը համաձայնեցվել է միջազգային փորձագետների հետ և համաճարակաբանական վերլուծությունների արդյունքների հիմա վրա տեղայնացվել ՀՀ համար
9 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 18:04:29 Ծրագրի արդյունավետ իրականացման միջոցառումները բաժնի 6-ի 2-րդ կետով սահմանված դրույթը առաջարկում եմ վերանայել, ներկայացնելով, թե որ պոպուլյացիաներում եք պատրաստվում սա անել, հոտի ինչ կարգավիճակի դեպքերում: 6-ի 2-րդ կետում հստակ նշված է. «մանր եղջերավոր կենդանիները՝ (մայրերը՝ մինչև ծինը, արտադրող խոյեր) տարեկան մեկ անգամ: Ծրագրի շրջանակներում պլանավորվում է իրականացնել հետազոտություն մեկ անգամ ուշ աշնանը՝ թեստավորելով կենդանիներին մինչև ծինը և հնարավորություն տալով կրկնակի թեստավորել թիրախային խմբին մինչ կենդանիներին արոտ ուղարկելը»
10 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 18:08:31 Ծրագրի արդյունավետ իրականացման միջոցառումները բաժնի 6-ի 3-րդ կետով սահմանված թիրախային հասկացությունը ենթակա է բացատրության և ներկայացրեք, թե որ դեպքերում եք կիրառելու այս մոտեցումը: Ընդունվել է Նախագծում կատարվել է փոփոխություն
11 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 18:12:45 Ծրագրի արդյունավետ իրականացման միջոցառումների 7-րդ կետում խոսվում է մարզային մակարդակում հետազոտության մասին, նշեք, թե որտեղ և ով է իրականացնելու այդ հետազոտությունը: Մինչ այժմ պազված չեն մարզային մակարդակում լաբորատոր գործունեություն իրականացնողների ինստիտուցիոնալ կարգավիճակը: Մարզային մակարդակում բրուցելոզ հիվանդությունը Ռոզ-Բենգալ թեսթով ախտորոշվում է «Հանրապետական անանաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղերում՝ մարզային շիճուկաբանների միջոցով, իսկ «Հանրապետական անանաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ ում իմունոֆերմենտային անալիզ/իֆա (elisa) կամ կոմպլեմենտի կապման ռեակցիա(կկռ) վերոնշյալ համապատասխան մասնագետների միջոցով
12 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 18:14:45 Նույն կետում խոսվում է իմունոֆերմենտային անալիզ/իֆա (elisa) կամ կոմպլեմենտի կապման ռեակցիա(կկռ) մեթոդների մասին: Այլ մեթոդներն արգելվում են, հստակեցրեք խնդրեմ: Միջազգայնորեն (OIE) ընդունված մեթոդներ են համարվում ELISA կամ ԿԿՌ-ն և որևէ մեթոդաբանություն չկա արգելման համար
13 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 18:18:06 նույն բաժնի 8-րդ կետով սահմանվում է 15 օրվա ընթացքում սանիտարական սպանդի մասին, ինչու 15 օր, ինչպես են խնամվելու հիվանդ կենդանիները, ով է կրելու այդ ժամանակահատված պատասխանատվությունը, ով է կատարում սպանդը և այլն: Շատ են չբացահայտված հարցերը, առաջարկում եմ առավել մանրամասն շարադրել քայլերի հաջորդականությունները, պատասխանատուներին: Սպանդն իրականացվում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 16-ի N 418-Ն հրամանով հաստատված «Բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի եվ կանխարգելման հրահանգը հաստատելու մասին» հրահանգի կետերին և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համաձայն:
14 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 18:20:48 Նույն բաժնի 9-րդ կետում խոսվում է դրական հակազդած հոտերում յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ իրականացնել թիրախային կենդանատեսակների կրկնակի թեստավորում մինչև երկու բացասական արդյունքի ստացումը: Սա վերաբորվում է միայն հոտերին, թե նախիրներին ևս: Ընդունվել է, վերաբերում է և հոտերին և նախիրներին Կատարվել է փոփոխություն:
15 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 18:24:27 Նույն բաժնի 10-րդ կետով պլանավորվում է իրականացնել խոզերի պոպուլյացիայի թիրախային հետազոտություն, հետազոտության մեջ ներգրավել բոլոր զգայունակ կենդանատեսակներին (խոզամայրեր, վարազներ), որոնց մոտ առկա է կլինիկական նշաններ (օր. վիժումներ, օրխիտներ): Արդյոք բավարար է առաջնորդվել միայն կլինիկական նշանների արտահայտմամբ: Ընդունվել է ի գիտություն: Նախագծում կատարվել է փոփոխություն:
16 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 18:26:00 Նույն բաժնի 11-րդ կետը ներկայացնում է վերահսկողության նոր համակարգի մասին, որն է նա, ինչ է ենթադրում, ով է կատարելու, ինչ պարբերականությամբ և այլ հարցեր դուրս են մնացել: Նախագիծը քննարկման փուլում է ծրագրի շրջանակներում կմշակվեն համապատասխան ընթացակարգեր, որտեղ կընդգրվեն կատարողները և պարբերականությունը:
17 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 18:28:36 Ակնկալվող արդյունքներ բաժինը, առաջարկում եմ վերանայել, հաշվի առնելով ծրագրի նպատակը: Ներկայացված տարբերակը համահունչ չէ վերը շարադրված բովանդակությանը: Նպատակը և խնդիրները բաժնում ներկայացված «Մեկ առողջություն» գաղափարի համատեքստում շահագրգիռ կառույցների հետ համատեղ իրականացնել կենդանիների և մարդկանց համալիր միջոցառումները Արդյունքերը բաժնում են մանրամասն ներկայացված են:
18 Թաթուլ Ստեփանյան 30.08.2018 18:31:47 Ակնկալվող արդյունքները բաժնի զ կետի պահանջի կատարման համար, ով է լիազորված, առաջարկում եմ մանրամասնել, նշելով պատասխանատուին, ժամկետները, վերանայման արդյունքների ընդունման մեթոդների և այլնի մասին: Անհասկանալի է, որ ենթակետի «զ» կետի մասին է խոսքը:
19 Թաթուլ Ստեփանյան 31.08.2018 07:07:35 . ծրագրի արդյունավետ իրականացման միջոցառումները բաժնի 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվում են մանր եղջերավոր կենդանիների թեստավորման մոտեցումները: Այս մոտեցումով թեստավորումը ամբողջապես չի կարող բացահայտել հիվանդ կենդանիներին և ծրագրի արդյունավետությունը դնում է կասկած տակ: Առաջարկում եմ վերանայել: Ընդունվել է: Կատարվել է փոփոխություն:
20 Թաթուլ Ստեփանյան 31.08.2018 07:12:11 Ծրագրի նախագծի ակնկալվող արդյունքները բաժնում չկա մի կետ, որը ենթակա չլինի էական փոփոխության, առաջարակում եմ ամբողջապես վերանայել: Հստակեցնել հատկապես որ կետերն են ենթակա փոփոխության:
21 Թաթուլ Ստեփանյան 31.08.2018 07:15:51 Ինու է ընտրվել մեկ առողջություն մոտեցումը, ինչ այլ մոտեցումներ կան, որոնք են ընտրված մոտեցման առավելությունները, առաջարկում եմ հակիրճ անրադառնալ: «Բրուցելոզը հանդիսանում է զոոնոզ հիվանդություն, որի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը «Մեկ առողջություն» մոտեցման գաղափարում հանդիսանում է առողջապահության և անասնաբուժության ոլորտներում պետության կողմից ձեռնարկվող առաջնահերթ խնդիր:
22 Թաթուլ Ստեփանյան 31.08.2018 07:21:08 մեկ առողջություն գաղափարի գործադրման համար միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորում և հաղորդակցման բարելավում. բաժնի դ կետով բրուցելյոզին տրվում է արտակարգ դեպքի կարգավիճակ: Արտակարգ դեպքը սամնաված է ՀՀ օրենսդրույամբ, որն է հիմնավորումը այդ կարգավիճակի և հաշվի են առնված գործող օրենքի պահանջները: Ընդունվել է ի գիտություն: Կատարվել է փոփոխություն:
23 Թաթուլ Ստեփանյան 31.08.2018 07:29:23 Նույն բաժնում ե կետով խոսվում է կենդանիների համարակալման և հաշվառման համակարգում տղեկատվության պահպանման մասին: Որ կենադիների տվյալներն են փոխանցվելու, ով է պատասխանատուն, ինչ ժամկետներում, ով է կառավարելու և կա արդյոք այդպիսի գործող համակարգ: Ծարգիրը համարակալման և հաշվառման համակարգի ստեղծման խնդիր չի դրել, ենթադրվում է, որ ծրագրի անիրատեսական, քանի որ չկա այդ համակարգը: Ընդունվել է մասնակի Կատարվել է փոփոխություն:
24 Թաթուլ Ստեփանյան 31.08.2018 17:41:11 Հանրային առողջապահության մասով բաժնի 3) ե կետում խոսվում է ԱՄ-4 ծրագրի արդյունքների մասին, առաջարկում եմ հակիրճ ներկայացնել նշված ծրագրի հիմնադրությները և արդյուքները: Հանրային առողջապահության մասով բաժնի 3) ե կետում խոսվում է ԱՄ-4 ծրագրի արդյունքների մասին, առաջարկում եմ հակիրճ ներկայացնել նշված ծրագրի հիմնադրությները և արդյուքները: Ծրագիրը գտնվում է ընթացիկ փուլում, վերջնական արդյունքերը ամփոփված չեն: