Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արտաշես Մադոյան 26.08.2018 15:05:55 «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ խորհրդի 2017 թվ․ ապրիլի 18-ի թիվ 10 Լ որոշմամբ հաստատված «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման» կարգի հավելված 3-ով սահմանված է, որ «* ամուսնինները չեն պատրաստվում մշտական բնակության անցնել ձերք բերվող բնակարանում կամ բնակելի տանը (նախատեսում են վարձակալության հանձնել մինչև բնակվելը, բնակվել ոչ ամբողջ տարին՝ օգտագործելով որպես ամառանոց, և այլն)։ Այսպիսով՝ ես և կինս միասին բնակվում ենք Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկում, իմ հայրական տանը, որի սեփականատեր չեմ հանդիսանում, բնակարանը պատկանում է փոքր եղբորս, աշխատում ենք նույն տարածաշրջանում, հանդիսանալով կառավարության 29.01.2010 թ․ թիվ 98-Ն որոշմամբ սահմանված ծրագրի շահառու դիմել եմ բանկ «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով Երևան քաղաքում հիփոթեքային վարկով բնակարան գնելու և տեղափոխվելու նպատակով (Երևան քաղաքում ստացել եմ բարձր աշխատավարձով աշխատանքի հրավեր), որպես ծրագրի շահառու ամբողջովին բավարարել եմ պայմաններին, բայց բանկը մերժել է, հետևյալ պատճարաբանությամբ, որ ապրում և աշխատում եմ մարզում հնարավոր է չտեղափոխվեմ Երևան կամ պետք է, ինչ որ ձևով հիմնավորեմ, որ ես կտեղափոխվեմ Երևան։ Այստեղ առաջանում է հակասություն կառավարության թիվ 2010թ. 98-Ն որոշման և «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի 2017թ. 10Լ որոշման միջև, մեկով խրախուսվում է ցածր տոկոսադրույքով հիփոթեքային վարկով բնակարան ձերք բերել, մյուսով խոչընդոտ հանդիսանում բնակարանը ձեր բերելու համար, ենթադրյալ ռիսկեր առաջ քաշելով։ Առաջարկում եմ IV-րդ բաժնի 4-րդ պարբերությունը լրացնել 4-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «4) Երիտասարդ ընտանիքի անդամները պարտավորվում են մեկ տարվա ընթացքում տեղափոխվել ձերք բերվող բնակելի տուն կամ բնակարան, հաշվի առնելով ՝ ա․ բնակելի տան կամ բնակարանի հետագա բնակեցման համար խոչընդոտ հանդիսացող վերանորոգման աշխատանքները կամ կահավորման խնդիրները։ բ․ բնակելի տուն կամ բնակարան տեղափոխվելու համար առկա է տարածաշրջանի, աշխատանքի և այլ խնդիրներ, որոնք պետք է կարգավորմեն վերը նշված ժամկետում։» Եթե իրավական տեսանկյունից ճիշտ չեմ ձևակերպել առաջարկություններս, խնդրում եմ հաշվի առեք նշված խոչընդոտը, և դուք որոշման մեջ կատարեք համապատասխան փոփոխություններ և լրացումներ, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման համար։ Հարկ ենք համարում նշել որ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29 N-98-Ն որոշումը հրապարակային և թափանցիկ է, որտեղ սահմանված են հստակ չափանիշներ, մասնավորապես, վարկառուների տարիքային սահմանափակումները, հիփոթեքային վարկի կանխավճարի մեծությունը, վարկավորման տոկոսադրույքները և այլն, որոնցից երբևէ բացառություններ չեն իրականացվել, ինչը ծրագիրը կդարձներ առավել խոցելի և կնվազեցներ հանրության վստահությունը վերջինիս նկատմամբ: Ընդ որում՝ նշենք, որ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության խորհրդի 2017 թվ․ ապրիլի 18-ի թիվ 10 Լ որոշմամբ հաստատված «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման» կարգով սահմանված են հստակ, օբյեկտիվ պահանջներ՝ հիփոթեքային վարկերը նշված ծրագրով առավել նպատակային օգտագործելու համար: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Ձեր պարագայում, ըստ Ծրագրի պահանջների, Դուք պետք է ներկայացնեք օբյեկտիվ և փաստարկված հիմնավորումներ (օրինակ, Երևան քաղաքում մշտապես աշխատելու փաստը հավաստող համապատասխան աշխատանքային պայմանագիր և այլն): Որոշման նախագծում համապատասխան փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Ծրագրում սահմանված են հստակ չափանիշներ, որոնցից բացառություններ կատարելը կարող է առավել խոցելի դարձնել այն և նվազեցնել հանրության վստահությունը:
2 Վահագն Սաֆարյան 27.08.2018 23:58:16 Գովելի է,որ կատարվում են փոփոխություններ։Բայց խնդրում եմ հաշվի առնել,որ 300֊350,000 դրամ եկամուտ ունեցող ընտանիքի համար հեշտ չի կանխավճար հավաքել։Ուստի առաջարկում եմ,հնարավորություն ստեղծել,որպիսի ծրագրից օգտվել ցանկացողները կարողանան. Օրինակ; ձեռք բերվող բնակարանի գնի,որոշակի %֊ի չափով մեկ այլ անշարժ գույքի գրավադրման դեպքում ծրագրից օգտվել 0% կանխավճարով։ Անձամբ ես,շատ եմ ուզում բնակարան գնեմ։Ունեմ հիմնական աշխատանք և ստաբիլ եկամուտ,սակայն չունեմ կանխավճարը։Եթե ես սկսեմ կանխավճար հավաքել,ապա տարիքայն սահմանի մեջ չեմ տեղավորվի։Կամ մի գուցե ներդնեք այլ մեխանիզմ. Օրինակ; վարկառուներից տարիքով մեծի տարիքը,վարկի մարման վերջնաժամկետում չպետքե գերազանցի սահմանված թոշակի անցնելու տարիքը։ Եվ խնդրում ուշադրություն դարձնեք եկամտահարկից տոկոսների մարման մեխանիզմին։Եթե հնարավոր է այդ մեխանիզմը կիրառվի նաև երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում։ Նախագծով արդեն իսկ հնարավորություն է ընձեռված առանց լրացուցիչ գույք գրավադրելու, ձեռք բերելով հիփոթեքային պարտավորության ապահովագրության պայմանագիր, առնվազն 10% կանխավճարով (դրամական միջոցներով արտահայտված վճարում) ստանալ հիփոթեքային վարկեր: Ընդ որում, նշենք, որ հիփոթեքային վարկի ստացման համար կանխավճարի առկայությունը կարևոր գործոն է վարկատուների համար՝ վարկառուների կողմից վարկի գծով մարումների չկատարման ռիսկը զսպելու տեսանկյունից և դիտվում է՝ որպես լրացուցիչ երաշխիք: Ինչ վերաբերում է եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսների մարման մեխանիզմի կիրառմանը երկրորդային շուկայից ձեռբերվող բնակարանների համար, ապա վերջինիս կարգավորումը դուրս է սույն նախագծի շրջանակներից և առնչվում է ՀՀ հարկային օրենսդրության հետ: Որոշման նախագծում համապատասխան փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է, նախագծով արդեն իսկ նախատեսվել է հիփոթեքային վարկի ստացման համար պահանջվող կանխավճարի նվազեցման առավել մատչելի գործիքի՝ հիփոթեքի ապահովագրության կիրառումը, որի արդյունքում կանխավճարը կարող է լինել 10%:
3 Արման Կարապետյան 28.08.2018 18:02:56 Բարև Ձեզ, Ես օգտվելով «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական սոցիալական ծրագրից գնել եմ բնակարան վերցնելով վարկ Բիբլիոս բանկից՝ 9% տոկոսադրույքով որից 2%ը սուբսիդավորվում է ծրագրի կողմից և արդյունքում ունեմ ~7% փաստացի տոկոսադրուքով վարկ։ Ներկայումս բանկերի կողմից տոկոսադրույքների փոփոխման արդյունքում կան շատ ավելի լավ առաջարկներ օրինակ՝ Inecobank -ի և Armswissbank -ի կողմից ( սուբսիդավորումից արդյունքում 5.5% - 6%, որը ցածր է իմ ունեցածից 1 - 1,5%, դա կազմում է մոտավորապես 10-12000 ՀՀ դրամ) և չկա փոփոխություն Bibliosbank - ում։ Նշված բանկերին վարկի տեղափոխման համար դիմելիս ստնում եմ պատասխան, ըստ որի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական սոցիալական ծրագիրը օրենքով չի թույլատրում վարկի տեղափոխումը, որը ըստ իս սահմանափակում է իմ համար ավելի լավ վարկային առաջարկից օգտվելը, հետևաբար նաև խախտվում է պետական սոցիալական ծրագրի տրամաբանությունը, մյուս կողմից էլ Biblios բանկին տալով մրցակցությունից խուսափելու հնարավորություն։ Կցանկանայի լսել Ձեր կարծիքը այս խնդրի մասին, և նրա լուծմանն ուղղված հնարավոր տարբերակներ։ Շնորհակալություն, Արման Կարապետյան Հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը և կենտրոնական բանկը չեն կարող ազդեցություն ունենալ վարկատու կազմակերպությունների կողմից հաճախորդներին վարկ տրամադրելու վերաբերյալ կայացվող որոշումների վրա, քանի որ վերջիններս` որպես ինքնուրույն սուբյեկտներ, իրենք են գնահատում վարկավորման հետ կապված ռիսկերը, այդ թվում նաև` որոշում կայացնելով վերաֆինանսավորել վարկերը: Ավելին, վերջերս ուժի մեջ մտած «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով հնարավորություն է ընձեռված վերաֆինանսավորելու Ձեր կրեդիտը այլ ֆինանսական կազմակերպություններում, եթե կարծում եք, որ նրանց առաջարկած պայմանները առավել ընդունելի են Ձեր համար: Ինչ վերաբերում է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական սոցիալական ծրագրի պահանջներին, ապա հիփոթեքային վարկի տեղափոխումը հնարավոր է իրականացնել երկու բանկերի փոխադարձ համաձայնությամբ՝ ցեսիայի պայմանագրով: Որոշման նախագծում համապատասխան փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նշված խնդիրը գտնվում է ծրագրի մասնակից ֆինանսավարկային կազմակերպությունների՝ որպես ինքնուրույն սուբյեկտների, որոշումների կայացման տիրույթում:
4 Ստեփան Հասան-Ջալալյան 29.08.2018 17:41:11 Առաջարկում եմ՝ 1. քննարկել կանխավճարը հանելու կամ կանխավճարի սիմվոլիկ՝ առավելագույնը հինգ տոկոս շեմ սահմանելու հնարավորությունը: Բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ չնայած, նրան որ ունեն որոշակի կայուն եկամուտ և կարող են վճարել վարկի ամսական մարումները, չունեն կանխավճար, ինչի պատճառով չեն կարողանում օգտվել ծրագրից: 2. քննարկել սույն ծրագրով երկրորդային շուկայից բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու դեպքում աշխատավարձից պահվող եկամտահարկը հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղելու հնարավորությունը: Սա ևս լուրջ խթան կհանդիսանա երիտասարդ ընտանիքների համար օգտվելու այս ծրագրից: Պետք է նկատել, որ Ծրագիրը ենթադրում է ֆինանսական կազմակերպությունների և պետության համագործակցություն: Կանխավճարի սահմանումը պայմանավորված է պետության հետ համագործակցող ֆինանսական կազմակերպությունների ռիսկերի կառավարման ներքին քաղաքականությամբ և կանխավճարի սահմանումը ինքնանպատակ չէ և չի կարող «սիմվոլիկ» սահմանվել և պետք է լինի «խելամտության» սահմաններում: Միաժամանակ, սույն Նախագծով նախատեսվում են կանխավճարի 10% նվազագույն սահմանաչափի դեպքեր: Ընդ որում, նշենք, որ հիփոթեքային վարկի ստացման համար կանխավճարի առկայությունը կարևոր գործոն է վարկատուների համար՝ վարկառուների կողմից վարկի գծով մարումների չկատարման ռիսկը զսպելու տեսանկյունից և դիտվում է որպես լրացուցիչ երաշխիք: Ինչ վերաբերում է եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսների մարման մեխանիզմի կիրառմանը երկրորդային շուկայից ձեռբերվող բնակարանների համար, ապա վերջինիս կարգավորումը դուրս է սույն նախագծի շրջանակներից և առնչվում է ՀՀ հարկային օրենսդրության հետ: Որոշման նախագծում համապատասխան փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է, նախագծով արդեն իսկ նախատեսվել է հիփոթեքային վարկի ստացման համար պահանջվող կանխավճարի նվազեցման հնարավորություն մինչև 10% սահմանաչափը:
5 Հասմիկ Մարգարյան 30.08.2018 13:14:30 20% կանխավճարը շատ է, առաջարկում եմ գոնե դարձնել 10%: Քիչ ընտանիքներ կարող են այդքան գումար հավաքել, անգամ ստաբիլ աշխատանքի դեպքում: Նաև տարեկան տոկոսադրույքների շեմը լավ կլիներ մի փոքր իջներ: Ոնց տեսնում եմ այդ մասով ոչ մի փափոխություն չկա: Եկամտահարկի մասին օրենքը լավ կլիներ չտարածվեր միայն կառուցապատողների կողմից նորակառույց շենքերի վրա: Դա էլ գոնե ինչ-որ չափով կօգնի թեթևացնել ամսական ծախսերը: Նախագծով նախատեսվում են կանխավճարի 10% նվազագույն սահմանաչափի դեպքեր: Տարեկան առավելագույն տոկոսադրույքը առաջնային շուկայից բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում կազմելու է առավելագույնը 7.5%, իսկ երկրորդային շուկայից բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում՝ առավելագույնը 9.5 %, որից Երևան քաղաքում ձեռքբերվող բնակարանների համար 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 7,5 %), իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 5.5%) Ինչ վերաբերում է եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսների մարման մեխանիզմի կիրառմանը երկրորդային շուկայից ձեռբերվող բնակարանների համար, ապա վերջինիս կարգավորումը դուրս է սույն նախագծի շրջանակներից և առնչվում է ՀՀ հարկային օրենսդրության հետ Որոշման նախագծում համապատասխան փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է, նախագծով արդեն իսկ նախատեսվել է հիփոթեքային վարկի ստացման համար պահանջվող կանխավճարի և տարեկան տոկոսադրույքների նվազեցում, որի րդյունքում կանխավճարի սահմանաչափը սահմանվել է 10%:
6 Սոսե Կարնո 03.09.2018 18:29:17 բարև ձեզ, ամուսինների գումարային աշխատավարձի թույլատրելի շեմը խնդրում եմ վերանայել և բարձրացնել Համաձայն «Բնակարան երտասարդներին» ՎՎԿ-ի «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման գործող կարգի 3-րդ հավելվածի վերաֆինանսավորման ենթակա չեն այն հիփոթեքային վարկերը, որոնց դեպքում • Ամուսինների և հնարավոր համավարկառուների ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 800 հազար դրամը «Ինչպես գիտենք, «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» Ծրագիը նպատակ ունի բարելավել երիտասարդ ընտանիքներին բնակարանային ապահովության հարցում: Միաժամանակ, հիփոթեքային վարկերը վերաֆինանսավորողի ռեսուրսների սահմանափակության և Ծրագիրը առավել կարիքավոր երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության հիմնախնդրին ծառայեցնելու անհրաժեշտությունից ելնելով՝ սահմանվել է վերը նշված 800 հազար դրամ զուտ եկամտի առավելագույն շեմը: Որոշման նախագծում համապատասխան փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ներկայիս սահմանված առավելագույն շեմը բխում է Ծրագրի սոցիալական շեշտադրումից, ինչպես նաև վերաֆինանսավորման միջոցների սահմանափակ լինելու հանգամանքով: