Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N510-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 16-ի N144-Ա որոշման հավելված N1-ի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`
  • քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) մշակման և փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N1 հավելվածի.
  • քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) մշակման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N2 հավելվածի.
  • քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N3 հավելվածի:
  1. Ուժը կորցրած ճանաչել`

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N778-Ն ու N779-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»   N510-Ն որոշումը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 6-ից:
  • Քննարկվել է

    24.08.2018 - 13.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11461

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Գոհար Ավագյան

13.09.2018

Դիտողություններ, Առաջարկություններ Քաղաքաշինական փաստաթղթերի ինժներական բաժինների /բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների/ մշակման և փորձաքննության գործունեության իրականացման լիցենզավորման կարգի նախագծում առկա են մի շարք անհասկանալի կետեր, որոնք տարընթերցման տեղիք են տալիս, էլ ավելի քաոտիկ կդարձնեն ներկա իրավիճակը, խոչընդոտներ կստեղծեն տնտեսվարողների համար, ավելին` լիցենզիաների վերաձևակերպման առանց այն էլ կարճ փուլում /մինչև սույն թվականի նոյեմբերի վերջ/ կստեղծեն անհարկի բարդություններ իրավաբանական անձանց համար: Ուստի առաջարկվում է վերանայել ներքոհիշյալ կետերը, մասնավորապես` 1. Նախագծի 3-րդ կետի համաձայն` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ է միայն Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժիների /բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարոության թույլտվության չպահանջող աշխատանքների/ մշակում և փորձաքննություն լիցենզիայի առկայություն, մինչդեռ 5-րդ կետի համաձայն` սահմանվում են քաղաքաշինական փորձաքննության լիցենզիայի տրամադրման պահանջները: Եթե արդեն իսկ տրամադրվում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության լիցենզիան, երկրորդ` փորձաքննության լիցենզիայի առկայությունը դառնում է անիմաստ: Իսկ մեկ լիցենզիա դիտարկելու դեպքում` միայն քաղաքաշինական փաստաթղթեր մշակող իրավաբական անձը պետք է ունենա նաև փորձաքննության համար անհրաժեշտ մասնագիտական կազմ, հիմնադիրների կազմ` համաձայն Կարգի 6-րդ և 7-րդ կետերի` նախագծման գործունեություն իրականացնելու համար, որը անհարկի բարդություններ է ստեղծելու իրավաբանական անձանց համար` ստեղծելով ոչ հավասար բիզնես պայմաններ : 2. Կարգի 5-րդ կետի <<… փորձաքննություն…>> բառը փոխարինել << …մշակում…>> բառով, այլապես ստացվում է կամ 5-րդ և 7-րդ կետերով սահմանում ենք տարբեր պահանջներ նույն գործունեության` փորձաքննության համար: Ավելին նպատակահարմար չէ ու նաև ոչ կիրառելի ունենալ 15 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող հիմնադիրներ, ու 3 տարվա ստաժ ունեցող մասնագիտական կազմի առկայությունը մեկ կազմակերպությունում: 3. Կարգի 7-րդ կետը խմբագրել` << …,որի հիմանդիրների կազմում … >> բառերը փոխարինել <<… մասնագիտական կազմում…>> բառերով, քանի որ նախագծերի որակյալ փորձաքննություն իրականացնելու համար իրավաբանական անձի հիմնադիրների մասնագիտական ունակությունները բնավ կարևոր չեն, առավել ևս վերջիններիս կողմից չի իրագործվում կազմակերպության կառավարումը` համաձայն ՀՀ օրենսդրության: Մինչդեռ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարևորագույն պայման է հանդիսանում կազմակերպությունում ընդգրկված մասնագիտական կազմը ու վերջինիս բարձր պրոֆեսիոնալիզմը, հետևաբար փորձաքննություն իրականացման համար 15 տարվա ստաժ, համապատասխան բարձրագույն կրթություն ունեցող բոլոր ոլորտներում գործող մասնագետների առկայությունը պարտադիր է: 4. Կարգի 8-րդ կետի 1) ենթակետի բ) ենթակետից հանել <<…. Աշխատանքային գրքույկ…>> բառերը, քանի որ համաձայն Աշխատանքային օրենսգրքի` ուժը կորցված է ճանաչվել աշխատանքային գրքույկ ունենալու պարտադիր նորմը, ավելին` Հարկային օրենսգրքի համաձայն` վերջիններս հանձնվում են լիազոր մարմնին:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

05.09.2018

ՀՀ կառավարության <<քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) մշակման և փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիաների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N510-Ն որոշումը ուժը կորցրաց ճանաչելու մասին>> որոշման նախագծի(այսուհետ նախագիծ) վերաբերյալ առաջարկում ենք. 1. Լրամշակել նախագծի կարգի(այսուհետ կարգ) 4-րդ կետը. հստակեցնել պահանջները և առանձին կետերով ներկայացնել քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) մշակման և փորձաքննության գործունեության լիցենզավորման ոլորտները և մասերը: Առաջարկության հիմնավորում. նախագծով ներկայացվածը կարող է շփոթմունքի և տարընթերցման առիթ հանդիսանալ, օրինակ՝ ներկայացվածից դուրս է մնացել բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների նախագծերի փորձաքննության ոլորտը կամ 4-րդ կետի 1-ին ենթակետի ա. պարբերությունում ներկայացված է <<գազամատակարարման համակարգեր>> տերմինը, իսկ նույն կետի 4-րդ ենթակետի բ. պարբերությունում <<գազատար համակարգեր>> տերմինը; 2. Կարգի 5-րդ կետից հանել փաստաթղթերի մշակման համար փորձաքննության աշխատանքային ստաժի վերաբերյալ պահանջը: Առաջարկության հիմնավորում. այդ կետում մասնագիտական ունակությունների փաստի հաստատման երեք պահանջ է ներկայացված՝ կրթություն, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքային ստաժ: Ավելորդ է նախագծման համար պահանջել փորձաքնություն իրականացնելու հմտություններ: 3. Կարգում ներառել նոր կետ, համաձայն որի քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) մշակման լիցենզիայի ներդիրները կդասակարգվեն և դրանք կտրվեն նախագծվող ՀՀ օրենսդրությամբ սահմանված` շինարարության օբյեկտների ռիսկայնության աստիճաններին համապատասխան : Նույն սկզբունքով էլ պետք է ներկայացվի մասնագետի մասնագիտական ունակությունների փաստի հաստատման պահանջը: Առաջարկության հիմնավորում. տարբեր ռիսկայնության աստիճանի օբյեկտների նախագծման ժամանակ իրականցվում են տարբեր բարդության աշխատանքներ, օրինակ՝ 50ք.մ. խանութը և խոշոր առևտրային համալիրը՝ հետևաբար արդյունվետ կլինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված` շինարարության օբյեկտների ռիսկայնության յորաքանչյուր աստիճանի համապատասխան աշխատանքների համար պահանջել համարժեք որակավորում: 4. Կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) մշակման լիցենզիա ստացած անձը կարող է իրականացնել տվյալ ոլորտում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեություն՝ համաձայն տրված ներդիրի: Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստացած անձը համաձայն տրված ներդիրի(ըստ տվյալ դասի) կարող է իրականացնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 84-րդ կետի իմաստով նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների կազմակերպում և հաստատում՝ որպես կապալառու՝ համաձայն կնքված աշխատանքային կապալի պայմանագրի:>> Առաջարկության հիմնավորում. լիցնեզիայի առկայությունը բավարար հիմք է՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելու իրավունքի համար, և 15 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառության պահանջը դառնում է ավելորդ: «Ճարտարապետական գործունաեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ճարտարապետը, մասնագիտական գործունեություն իրականացնելիս՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի համակարգելու քաղաքաշինական փաստաթղթերի բաժինների մշակումը, անհրաժեշտ է նշել որ, <համակարգել>ը` ենթադրում է ա)դասակարգել բ)կարգավորել, համակարգի վերածել, գ)միավորել, կորդինացնել, դ)նույն կարգում դասել, իսկ<կազմակերպել>ը` ա)հիմնադրել բ)կազմել,կազմավորել, գ) անհրաժեշտ կերպով պատրաստել,դ) ստեղծել, շինել, կառուցելա: 5. Կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա կարող է ստանալ միայն իրավաբանական անձը, որի կազմում կան առնվազն մեկական` ճարտարապետ, ճարտարագետ-կոնստրուկտոր, ինպես նաև սույն կարգի 4-րդ մասի 1), 2), 3) և 4) կետերում նշված ոլորտներում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման ՀՀ օրենսդրությամբ սահմանված` շինարարության միջին և միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների համապատասխան դասի ըստ այդմ՝ արտոնագիր և լիցենզիա ունեցող մասնագետ:>> Առաջարկության հիմնավորում. «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսվող նոր գործիքակազմը կարող է բավարար լինել, որպեսզի նվազագույնի հասցվեն քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքներում առկա թերությունները և բացթողումները, իսկ ավելորդ կոշտ պահանջները կարող են բացասական հետևանքներ ունենան նախագծման շուկայում: Պետք է հաշվի առնել նաև, որ մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող ոչ բոլոր մասնագետներն են տիրապետում ոլորտում առկա նորարարությանը: 6. Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում <<հանդիսացող>> բառից հետո <<փորձաքննության լիցենզիա ստանալու>> բառերը, իսկ երկրորդ ենթակետում <<ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուները`>> բառերը փոխարինել <<քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) մշակման լիցենզիա ստանալու հայտատուները`>> բառերով: Առաջարկության հիմնավորում. դեռևս ՀՀ տարածքում չի գործում ինժեներ նախագծողների ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն, որը կիրականացնի ՀՀ ճարտարապետների պալատի կողմից ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործունեության համարժեք աշխատանքներ, հետևաբար քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) մշակման լիցենզիա պետք է տրվի միայն իրավաբանական անձին: 7. Նախագծի <<հիմնավորում>> բաժնում ներկայացնել տեղեկատվություն՝ նախագծով առաջարկվող նոր մոտեցումները մշակելիս՝ ո՞ր պետության փորձն է հաշվի առնվել և «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի ո՞ր դրույթների պահանջներն են հիմք ընդունվել: Առաջարկության հիմնավորում. անհրաժեշտ է հստակեցնել ոլորտում իրականացվող բարեփոխումների վեկտորը և այն իրավական նորմատիվ ակտերի հստակ պահանջները, որոնք նախանշել են այդ ուղին:

Արսեն Արշակյան

04.09.2018

2.Եթե լիցենզիան տրամադրվում է ըստ ոլորտների, ուրեմն ենթադրվում է, որ պետք է լինի նաև լիցենզիային կից ներդիր (ներ): Այդ մասին, նախագծում ոչինչ չկա գրված:

Տեսնել ավելին