Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2018 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի N 669 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 820-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման նախաբանում «կետը» բառից հետո լրացնել «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը» բառերը, իսկ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը» բառերը հանել:

2) որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեն» բառերով,

բ. 5-րդ կետում «կազմակերպչի պաշտոնական կայք-էջում» բառերից առաջ լրացնել «www.azdarar.am կայքում և» բառերը,

գ. 13-րդ կետի ե) ենթակետում «անվանումը» բառերից հետո լրացնել «գույքի մասին պատկերավոր տեղեկությունները» բառերը,

դ. 13-րդ կետի զ) ենթակետի 4-րդ պարբերությունում «անձնագրի» բառերից հետո լրացնել «կամ նույնականացման քարտի» բառերը,

ե. 13-րդ կետի զ) ենթակետի 7-րդ պարբերությունում «տվյալ ձևով»  բառերից հետո լրացնել «և պայմաններով» բառերը,

զ. 13-րդ կետի ը) ենթակետից հանել «մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը» բառերը,

է. 18-րդ կետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն բառերը` փոխարինել Պետական գույքի կառավարման կոմիտե բառերով,

ը. 22-րդ կետում` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով:

թ. 24-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«24. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուների կողմից վճարված մրցույթի մասնակցության նախավճարը կազմակերպչի կողմից մրցույթի հաղթող չճանաչված մասնակիցներին (հայտատուներին) վերադարձվում է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում»,

ժ. ուժը կորցրած ճանաչել 25-րդ և 26-րդ կետերը:

3) որոշման 1-ին կետի բ) ենթակետով հաստատված հայտում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա.  2-րդ կետում «մասնավորեցման» բառից հետո լրացնել «(օտարման)» բառը,

բ. 4-րդ կետում «Անձնագրային տվյալները» բառերից հետո լրացնել «(նույնանականացման քարտի տվյալները)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    22.08.2018 - 11.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6898

Տպել