Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»                        

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/ 2-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ․

«առևտրի իրականացման վայրի փակ վաճառատեղ` առուվաճառքի պայմանագրով գործարքներ կատարելու համար օգտագործվող տեղ, որն ունի տանիք և առանձնացված է պատերով կամ գտնվում է շինության ներսում.

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել նոր ե) կետ հետևյալ բովանդակությամբ.

«ե) տարածքի անվտանգությունն ապահովող անձնակազմով։»։

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

«1) 1-ին մասի ա) կետում «կատարումը.» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սանիտարական, հակահրդեհային կանոններով սահմանված պահանջները» բառերով:

2) 1-ին մասում լրացնել նոր ը), թ), ժ) կետեր հետևյալ բովանդակությամբ.

«ը) Ինտերնետային կայքի առկայությունը։ Ինտերնետային կայքում ոչ ուշ, քան ամսական պարբերականությամբ հրապարակվում է առևտրի իրականացման վայրի հատակագիծը՝ ըստ համարակալված վաճառատեղերի, որը պարունակում է նշում ինչպես զբաղեցված, այնպես էլ ազատ վաճառատեղերի վերաբերյալ.

թ) փակ վաճառատեղերում և ապրանքային պահեստներում (առկայության դեպքում) ապրանքներն անվնաս, առանց ապրանքային տեսքի և սպառողական հատկանիշների կորստի պահելու հնարավորությունը․

ժ) վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) տրամադրման համար սույն օրենքով նախատեսված պայմանների ապահովման նպատակով լրացուցիչ վճարներ չգանձելը:»:

3) Ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի է) կետը։

4) 3-րդ մասի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը (այդ թվում՝ առևտրի օբյեկտները) վճարովի կամ անհատույց օգտագործման է տրամադրում իր ինտերնետային կայքում հրապարակային օֆերտա ներկայացնելու միջոցով։ Հրապարակային օֆերտան պետք է պարունակի տեղեկություններ յուրաքանչյուր վաճառատեղի (առևտրի օբյեկտի) մակերեսի և վճարի չափի, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի ը), թ) և ժ) կետերով նախատեսված պայմանների վերաբերյալ։»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

                                                                                                                                                     ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 158-րդ հոդվածում լրացնել նոր 35-38-րդ մասեր` հետևյալ բովանդակությամբ.

«Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից  ինտերնետային կայքում ոչ ուշ, քան ամսական պարբերականությամբ առևտրի իրականացման վայրի հատակագիծը՝ ըստ համարակալված և ինչպես զբաղեցված, այնպես էլ ազատ վաճառատեղերի չհրապարակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառատեղի (այդ թվում` առևտրի օբյեկտի) տրամադրման համար «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պայմանների ապահովման նպատակով լրացուցիչ վճարներ գանձելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառատեղերը (այդ թվում՝ առևտրի օբյեկտները) առանց իր ինտերնետային կայքում հրապարակային օֆերտա ներկայացնելու միջոցով վճարովի կամ անհատույց օգտագործման տրամադրելը կամ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով  հրապարակային օֆերտային ներկայացվող պահանջները չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի 35-37-րդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։

 Հոդված 2 Օրենսգիրք 244.7 հոդվածի 1-ին մասում «և 26-րդ» բառերը փոխարինել «, 26-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ» բառերով։

ՀՈԴՎԱԾ 3. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    22.08.2018 - 06.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

22.08.2018 10:19

1

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7126

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ