Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

1

 Կարգավորման ենթակա խնդիրը

 

   « Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  դեկտեմբերի 28-ի N 1717-ն որոշման մեջ փոփո­խու­թյուններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» դրամաշնորհի ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

2

Ընթացիկ իրավիճակը

 

     Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» դրամաշնորհի ծրագրի  «Տեղեկատվական նյութեր (այդ թվում՝ տեսանյութեր և հեռուստահաղորդումներ)» տողով նախատեսված է թվով 40 տեսանյութի թողարկում, սակայն ծրագրի որակական և ժամկետայնություն չափանիշներում դրանց որակի, տևողության և այլ գնահատման չափանիշները սահմանելու անհնարինության պատճառով խնդիրներ են առաջանում դրանց պատշաճ կատարման, համացանցում տեղակայված տեսանյութերի թիրախավորման գնահատումն իրականացնելիս: Միևնույն ժամանակ, ծրագրի «Ծրագրային դասընթացներ» տողով նախատեսված դասընթացներն ունեն բարձր պահանջարկ, բացի այդ, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ծրագրային դասընթացներին մասնակցած և վարկ ստացած տնտեսությունների մոնիտորինգի գործառույթը խոշոր նշանակություն ունի պետական բյուջեից տնտեսավարողներին տրամադրվող միջոցների ծախսման նպատակայնության ապահովման հարցում, ուստի դրանց քանակի ավելացումը էապես կնպաստի ծրագրի առավել արդյունավետ իրականցմանը: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի միջև 2018 թվականի փետրվարի 02-ին կնքված պայմանագրում  «Գյուղական խորհրդատվական ծառայություններ»-ի Ծրագրային դասընթացների համար տարեկան ոչ ֆինանսական ցուցանիշ սահմանված է 120 հատ, պահանջվող գումարը՝ 184,705,515 դրամ (1 հատի հաշվարկով պահանջվող գումարը` 1,539,212), «Տեղեկատվական նյութեր (այդ թվում՝ տեսանյութեր և հեռուստահաղորդումներ)»-ի համար 40 հատ, պահանջվող գումարը՝ 61,568,505 դրամ (1 հատի հաշվարկով պահանջվող գումարը` 1,539,212), «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, ծրագրային դասընթացներին մասնակցած և վարկ ստացած տնտեսությունների մոնիտորինգ»-ի համար 240 հատ, պահանջվող գումարը՝ 61,568,505 դրամ (1 հատի հաշվարկով պահանջվող գումարը` 256,535):

Ծրագրային դասընթացների համար տարեկան ոչ ֆինանսական ցուցանիշը սահմանված է՝ հաշվի առնելով Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Սակայն, հաշվի առնելով 1-ին կիսամյակում դրանց մեծ պահանջարկը, ԳԶՀ կողմից ծրագրային դասընթացների ոչ ֆինանսական ցուցանիշների փաստացի կատարումը գերազանցել է պլանավորվածը: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, ծրագրային դասընթացներին մասնակցած և վարկ ստացած տնտեսությունների մոնիտորինգ»-ի պլանավորված ցուցանիշը կապված է կանխատեսսվող գյուղատնտեսության ոլորտին տրամադրվելիք վարկերի հետ (փաստացի վարկերի ստացած շահառուների մոնիտորինգ): Ֆինանսական կառույցների կողմից տրամադրված վարկերի քանակը ևս գերազանցել է պլանավորվածը, ուստի ԳԶՀ կողմից «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, ծրագրային դասընթացներին մասնակցած և վարկ ստացած տնտեսությունների մոնիտորինգ»-ի փաստացի կատարված ոչ ֆինանսական ցուցանիշը ևս գերազանցել է պլանավորվածը: Կատարված աշխատանքների համար լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվել:

Նախատեսվող ոչ ֆինանսական ցուցանիշների փոփոխությունը ևս չի առաջացնում լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրային դասընթացները նախատեսվում է կազմակերպվել ԳԶՀ մարզային կառույցների գրասենյակներում կամ տարածաշրջաններում տեղակայված խորհրդատուների գտնվելու վայրերում, ինչը չի առաջացնի լրացուցիչ գործուղման և տրանսպորտային ծախսեր: Միևնույն ժամանակ, ծրագրային դասընթացների ընթացքում նախատեսված ֆինանսական գրագիտությանը վերաբերող հատվածն իրականացվում է մասնավոր ֆինանսական կառույցի աջակցությամբ, ինչը ևս հնարավորություն է տալիս առկա ռեսուրսներով իրականացնել պլանավորվածից առավել ծրագրային դասընթացներ առկա ֆինանսավորման պայմաններում:

3

Կարգավորման նպատակը

 

 Հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի տենդեցները Որոշման նախագծով նախատեսվում է «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» դրամաշնորհի ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով վերանայել նշված ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշները: Մասնավորապես, առաջարկվում է ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշներում, սկսած 2-րդ եռամսյակից, կատարել փոփոխություններ՝ ցուցանիշներից հանել «Տեղեկատվական նյութեր (այդ թվում՝ տեսանյութեր և հեռուստահաղորդումներ)» տողն ամբողջությամբ և փոխարենը «Ծրագրային դասընթացներ» տողում դասընթացների քանակն ավելացնել 80-ով (երրորդ եռամսյակում ավելացնել 40-ով, չորրորդ եռամսյակում՝ 40-ով), գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ծրագրային դասընթացներին մասնակցած և վարկ ստացած տնտեսությունների մոնիտորինգի թիվը՝ 80-ով (երրորդ եռամսյակում ավելացնել 40-ով, չորրորդ եռամսյակում՝ 40-ով):

   Ծրագրի ընդհանուր ֆինանսական ցուցանիշներում փոփոխություն չի նախատեսվում:

4

Ակնկալվող արդյունքը

 

       Որոշման նախագծի ընդունման արդյունքում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» դրամաշնորհի ծրագրի  «Ծրագրային դասընթացների» համար  նախատեսված մասնակիցների քանակը կավելանա՝ առկա պահանջարկից ելնելով: Միևնույն ժամանակ կիրականացվի փաստացի վարկ ստացած շահառուների բավարար ներկայացուցչական թվի մոնիտորինգ:

5

Որոշման նախագծի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

 

     Նախագիծը հանդիսանում է նորմատիվ բնույթի իրավական ակտ, քանի որ դրանով առաջարկվում է փոփոխություններ կատարել նորմատիվ բնույթի իրավական ակտում:

 

 

 

 

                                                                               ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

     « Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  դեկտեմբերի 28-ի N 1717-ն որոշման մեջ փոփո­խու­թյուններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի  փոփոխություններ չեն նախատեսվում:

                                                                            ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

             « Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  դեկտեմբերի 28-ի N 1717-ն որոշման մեջ փոփո­խու­թյուններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

  • Քննարկվել է

    20.08.2018 - 04.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7227

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Սարգսյան

20.08.2018

Այդ դասընթացները և տեղեկատվական նյութերը պետք է հասանելի լինի բոլորին անվճար հիմունքներով՝ ասենք նախարարության կայքում, իսկ մարզպետարանի, գյուղապետարանի կամ նախարարության տվյալ ոլորտի աշխատակիցներն էլ թող շփվեն գյուղատնտեսի հետ հողամասում ոչ թե կաբինետում և նախարությունն էլ պետք է արդյունքների համար պատասխանատու լինի

Տեսնել ավելին