Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1624-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                                 

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

 

   2018  թվականի  N        - Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1624-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» թիվ 1624-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը ու լրացումները.
  • Հավելվածի 4-րդ կետի բ) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Հարկային գործառույթներ իրականացնելիս ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն վարքագծի կանոններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ։ Հրաժարվել կատարել օրենքին հակասող հանձնարարություններ:»

 

  • Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

 

 «խ) Չհրապարակել կամ այլ կերպ չտարածել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի), ինչպես նաև չօգտագործել նման տեղեկությունները շահադիտական նպատակներով:

  խա) Իր ծառայողական պարտականությունների կատարման համար չստանալ նվերներ, գումարներ, խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից, իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից:

խբ) Իր պարտականությունների կատարման ժամանակ շահերի բախման խնդիր առաջանալու դեպքում դրա մասին անմիջապես տեղյակ պահել վերադասին:

խգ) Ամենօրյա գործառույթներում և շփումներում լինել քաղաքականապես չեզոք, խուսափել այնպիսի գործողություններից և շփումներից, որոնք կարող են ստեղծել քաղաքական կողմնապահության տպավորություն։

խդ) Հարգել հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը և լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ և տարածել տեղեկատվություն։

խե) Ցուցաբերել պատշած և բարեխիղճ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ: »

 

  • Հավելվածը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ.

 

«7. Սույն կանոնների խախտումը կարող է հանգեցնել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության:» :

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Քննարկվել է

    10.08.2018 - 25.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6857

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ