Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Դատարանների կողմից կայացված որոշումներով ոչ հոժարակամ բուժման ենթակա անձանց վերաբերյալ, ովքեր խուսափում են ոչ հոժարակամ բուժումից օրենսդրական կարգավորումներն ամբողջական չեն: Մասնավորապես.

Ոստիկանության վրա դրված չէ ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց հետախուզում իրականացնելու պարտականություն: Ընդ որում, անձանց հետախուզման անհրաժեշտություն է ծագում ինչպես արտահիվանդանոցային հարկադիր հսկողությունից և բուժումից, այնպես էլ հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժումից խուսափող, հոգեբուժարաններից փախուստի դիմած անձանց նկատմամբ «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված գործառույթն իրականացնելիս: Նման անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելու իրավասություն չունեն նաև դատարանները, այն դեպքում, երբ պատիժը կրելուց խուսափող դատապարտյալի դեպքում դատարանն իրավունք ունի հայտարարելու հետախուզում: Կարգավորումից դուրս է մնում նաև դատարաններին նման միջնորդությամբ դիմելու իրավասու մարմնի հարցը:

Վերոշարադրյալը վկայում է, որ անհրաժեշտ է կարգավորել  ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց հայտնաբերման ընթացակարգը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է.

  1. Դատարանն իրավունք ունի հայտարարելու ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձի հետախուզում,
  2. Հետախուզումը դատարանը հայտարարում է անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժումն իրականացնող իրավասու կազմակերպության կամ ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց բժշկական հաստատություններ բերման ենթարկելու իրավասությամբ օժտված մարմնի միջնորդությամբ,
  3. Ոստիկանության իրավասությունը իրականացնելու ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց հետախուզում և նման միջնորդությամբ դիմելու դատարան:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից՝ Գլխավոր դատախազության առաջարկությամբ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կամրագրվի ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց հայտնաբերման իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմներ:

 

  • Քննարկվել է

    07.08.2018 - 27.08.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5824

Տպել