Հիշել նախագիծը

««Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

                                                                            ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ԵՎ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Դեղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2018 թվականի հունվարի 25-ի N 02/23.18/956-18 հանձնարարականի` Դեղերի մասին ՀՀ օրենքի և Անասնաբուժության մասին ՀՀ օրենքի միջև առկա օրենսդրական հակասությունները վերացնելու անհրաժեշտությունից:

Անասնաբուժության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և ԵԱՏՄ հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշման համաձայն՝ անասնաբուժական դեղամիջոցները հանդիսանում են անասնաբուժական հսկման ենթակա ապրանք: Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ սահմանային պետական վերահսկողությունը հանդիսանում է պետական վերահսկողության ձև, իսկ Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1731-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը, այդ թվում՝ սահմանային, իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից:

Դեղերի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դեղը դեղաբանական և (կամ) իմունաբանական և (կամ) նյութափոխանակային ակտիվությամբ օժտված մարդկային և (կամ) կենդանական և (կամ) բուսական և (կամ) քիմիական և (կամ) կենսատեխնոլոգիական ծագման միջոց է՝ համապատասխան դեղաչափով և դեղաձևով, անհրաժեշտ փաթեթավորմամբ և մակնշմամբ, որը նախատեսված է կիրառել մարդկանց և կենդանիների հիվանդությունները բուժելու, կանխարգելելու և (կամ) օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաները փոփոխելու, վերականգնելու, կարգավորելու համար կամ ներմուծվում է մարդու և կենդանու օրգանիզմ հիվանդությունը ախտորոշելու նպատակով:

Մինչդեռ Անասնաբուժության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ անասնաբուժական դեղամիջոց` անասնաբուժության ոլորտում օգտագործվող նյութ կամ նյութերի միացություն (կենսապատրաստուկներ` պատվաստանյութեր, հիվանդությունների հարուցիչների ախտորոշման և նույնականացման հավաքածուներ և պատրաստուկներ, իմուն և գերիմուն շիճուկներ, իմունոգլոբուլիններ, արյան ֆրակցիաներ, կենդանիների հյուսվածքներից և օրգաններից ստացված բուժիչ և կանխարգելիչ պատրաստուկներ, մանրէական աճեցվածքներ և մանրէական տարատեսակներ, հորմոնային պրեպարատներ, թիրեոստատիկներ, բետա-անտագոնիստներ, բուսական, հանքային, քիմիական, քիմիադեղագործական ծագման նյութեր, պատրաստուկներ կամ միջոցներ` բուժիչ, ախտահանիչ, հակամանրէային, միջատասպան, կրծողների դեմ պայքարի, հակաճիճվային, հակաարյունապարազիտային, հակատզային ազդեցությամբ, դեղային կերերի արտադրության մեջ օգտագործելու նպատակով պատրաստված դեղային պրեմիքս), որը`

ա. կիրառվում է կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման, արտաքին միջավայրում վարակի վնասազերծման և ոչնչացման համար,

բ. տրվում է կենդանիներին` կենսագործունեության վրա դեղաբանական, իմունաբանական և նյութափոխանակության ազդեցության միջոցով ֆիզիոլոգիական խաթարված ֆունկցիաների վերականգնման կամ չեզոքացման կամ բարելավման նպատակով:

Նախագծերի ընդունումը հնարավորություն կընձեռնի Անասնաբուժական դեղամիջոցների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1088-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծի ընդունմանը, որը բխում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 11-րդ հավելվածի 14-րդ կետի, Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի 17-19-րդ կետերի, ԵԱՏՄ հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշման պահանջներից, ինչպես նաև անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման ներկայիս գործընթացի վերանայմանը և համապատասխանեցմանը շրջանառության մեջ դրված «ԵԱՏՄ-ի մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների գրանցման և շրջանառության կանոնակարգման» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի նախագծով նախատեսվող պահանջներին, որը պայամանավորված է անասնաբուժական դեղամիջոցների որակի, ռիսկ/օգուտ հարաբերակցության արդյունքների հիմնավորման, ինչպես նաև արդյունավետության ու անվտանգության գործընթացի թափանցիկության բարձրացման անհրաժեշտությամբ:

Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողից մշակվել և 16.01.2018 թվականի N ՌՄ/ԼԻ-2/404-18 գրությամբ ՀՀ կառավարություն է ներկայացվել «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և 12.02.2018 թվականի N ՌՄ/ԼԻ-2/1411-18 գրությամբ՝ «Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու  կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծը, որոնց ընդունումը ևս բխում է առկա օրենսդրական հակասությունները վերացնելու անհրաժեշտությունից:

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարություն ներկայացված 16.01.2018 թվականի N ՌՄ/ԼԻ-2/404-18 գրությամբ նախատեսվել է «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքում 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացված է 41-րդ և 42-րդ կետերով՝ անասնաբուժական դեղատնային գործունեություն և անասնաբուժական դեղատուն հասկացություններով:

 

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Դեղերի մասին ՀՀ օրենքի և Անասնաբուժության մասին ՀՀ օրենքի միջև առկա են հակասություններ անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման, արտահանման, իրացման, այդ ոլորտում լիազոր մարմնի սահմանման հետ կապված:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Անասնաբուժության մասին ՀՀ օրենքը անասնաբուժական դեղամիջոցների կարգավորման մասով համապատասխանում է ԵԱՏՄ պահանջներին, սակայն ամբողջությամբ չի կարգավորում անասնաբուժական դեղամիջոցների հետ կապված հարաբերությունները:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերի ընդունմամբ կսահմանվի անասնաբուժական դեղամիջոցների ներմուծման և արտահանման կարգը ՀՀ գործող օրենսդրության պահանջներին, ԵԱՏՄ իրավական ակտերին համապատասխան: Մասնավորապես, նախագծերով սահմանվել են անասնաբուժական դեղամիջոցներ ներմուծելու իրավունք ունեցող սուբյեկտները, ներմուծումն արգելելու դեպքերը, առանց գրանցման ներմուծելու դեպքերը, անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման, գովազդի թույլտվության, անասնաբուժական դեղատնային գործունեության, իրացման հետ կապված հարաբերությունները, կվերացվեն առկա օրենսդրական հակասությունները:

Դեղերի մասին ՀՀ օրենքի և Անասնաբուժության մասին ՀՀ օրենքի միջև առկա են հակասությունները վերացնելու պարագայում կընդունվեն Անասնաբուժական դեղամիջոցների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1088-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 11-րդ հավելվածի 14-րդ կետի, Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի 17-19-րդ կետերի, ԵԱՏՄ հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշման պահանջներով, ինչպես նաև «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և անասնաբուժական դեղատնային գործունեության  իրականացման  լիցենզիայի ձևերը  հաստատելու մասին» և «Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու  կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը: 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Դեղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ կվերացվեն առկա օրենսդրական հակասությունները, ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ իրավական ակտերին:

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է Անասնաբուժության մասին և Դեղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում ոլորտների կարգավորման տարաանջատում, որը հնարավորություն կընձեռնի Անասնաբուժական դեղամիջոցների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1088-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և անասնաբուժական դեղատնային գործունեության  իրականացման  լիցենզիայի ձևերը  հաստատելու մասին» և «Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու  կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի ընդունմանը, ինչպես նաև «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գյուղատնտեսության բնագավառի պետական Լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անասնաբուժական դեղամիջոցների՝ պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ  միջոցների պետական գրանցման պարզեցված և ընդհանուր ընթացակարգերի կանոնակարգման, գրանցվող անասնաբուժական դեղամիջոցների որակի, արդյունավետության ու անվտանգության երաշխավորման, որը կխթանի ԵԱՏՄ-ի մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման գործընթացի մեկնարկին:

  

                                                                  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՎ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Դեղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

                                                                    Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՎ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Դեղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

     

  • Քննարկվել է

    30.07.2018 - 14.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7270

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

02.08.2018

Առաջարկվող նախագծի հոդված 2, կետ 47-ում ներկայացված ....<<բացառումը>>, առաջարկում եմ վերախմբագրել, պարզեցնելով թե ինչպես է գնահատվելու բացառումը:

Տեսնել ավելին