ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
Հ Ր Ա Մ Ա Ն
«Խնամատարության հանրային իրազեկման և թեկնածու խնամատար ընտանիքների ներգրավման, խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացման ընթացակարգը և դրանում կիրառվող ձևաթղթերը, խնամատար ծնողների և խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների ուսուցման դասընթացների և վերապատրաստումների մոդուլները և ստուգաթերթերը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաև խնամատարության գործընթացում անհրաժեշտ տեղեկատվության մուտքագրման, հաշվետվությունների կազմման, տեղեկատվական համակարգի վարման կարգը և խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բավարար պայմանները և ներկայացվող պահանջները սահմանելու մասին»
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 14-րդ մասի, 137․1-ին հոդվածի 7-րդ մասի, 138․1-ին հոդվածի 3-րդ մասի պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝
1) Խնամատարության վերաբերյալ հանրային իրազեկման առանձնահատկությունները և թեկնածու խնամատար ընտանիքների ներգրավումը՝ համաձայն Հավելված 1-ի.
2) խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացման ընթացակարգը և դրանում կիրառվող ձևաթղթերը` համաձայն Հավելված 2-ի.
3) խնամատար ծնողների և խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների ուսուցման դասընթացների և վերապատրաստումների մոդուլները և ստուգաթերթերը` համաձայն Հավելված 3-ի.
4) խնամատարության գործընթացում անհրաժեշտ տեղեկատվության մուտքագրման, հաշվետվությունների կազմման և այլ գործողությունները համապատասխան տեղեկատվական համակարգում վարելու կարգը՝ համաձայն Հավելված 4-ի.
5) խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն Հավելված 5-ի.
5) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բավարար պայմանները և ներկայացվող պահանջները` համաձայն Հավելված 6-ի։
2․ Սույն հրամանն ուժի է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
3․Սույն հրամանի Հավելված 5-ով սահմանված ճգնաժամային խնամատարությանը վերաբերող կարգավորումները Երևան քաղաքում ուժի մեջ են մտնում սույն հրամանի ընդունման պահից։ Ճգնաժամային խնամատարության գործընթացում մասնագիտացված սոցիալական աշխատողներին վերապահված լիազորությունները մինչև 2029 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքում իրականացնում են Երևան քաղաքի վարչական շրջանի երեխայի պաշտպանության լիազորություն ունեցող սոցիալական աշխատողները։ Մինչև 2029 թվականը ճգնաժամային խնամատարության գործընթացում տեղեկատվական համակարգի միջոցով իրականացման ենթակա գործողությունները Երևան քաղաքում կատարվում են թղթային տարբերակով։
-
Տևողություն
22.05.2026 08.06.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 78
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: