ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծով առաջարկվում է սահմանել՝
1) խնամատարության վերաբերյալ հանրային իրազեկման և թեկնածու խնամատար ընտանիքների ներգրավման առանձնահատկությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրային տեղեկացվածությունը և խթանել նոր խնամատար ընտանիքների ներգրավումը,
2) խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացման ընթացակարգերը, ուսուցման և վերապատրաստման մոդուլները՝ նպատակ ունենալով ապահովել մասնագետների միասնական մասնագիտական պատրաստվածությունը և գործընթացի արդյունավետ իրականացումը,
3) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց դասընթացների և խնամատար ծնողների վերապատրաստումների մոդուլները՝ նպատակ ունենալով ապահովել առավել որակյալ ծրագրեր՝ ծնողավարման հմտություններ ունեցող, երեխայակենտրոն մոտեցումներին լիարժեք տիրապետող անձանց միջոցով խնամատարության ենթակա երեխաների խնամքի կազմակերպումը,
4) տեղեկատվական համակարգի վարման կարգը՝ նպատակ ունենալով ապահովել խնամատարության գործընթացի պատշաճ հաշվառում, տեղեկատվության միասնական կառավարում և հաշվետվողականություն,
5) խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը՝ նպատակ ունենալով ապահովել միասնական իրավակիրառ պրակտիկա և կողմերի իրավունքների ու պարտականությունների հստակեցում,
6) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ներկայացվող պահանջներն ու բավարար պայմանները՝ նպատակ ունենալով ապահովել երեխայի լավագույն շահերից բխող անվտանգ և համապատասխան ընտանեկան միջավայր։
-
Տևողություն
22.05.2026 08.06.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 78
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: