Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.            Առկա իրավիճակը և իրավական ակտի անհրաժեշտությունը։

Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով ինտեգրվելու բույսերի սորտերի պահպանության ոլորտում համաշխարհային գործընթացներին և ապահովելու բուծողի իրավունքների երաշխավորված պահպանություն՝ հետևողականորեն իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական  բարեփոխումներ և ընդունում իրավական համապատասխան կարգավորումներ։

Այդ նպատակով 2017 թվականին  ընդունվել է «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք),  այնուհետև 2023 թվականին  Օրենքում կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ, արդյունքում 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը անդամագրվել է Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միությանը «ՈՒՊՈՎ (UPOV)»։ ՈՒՊՈՎ անդամակցումից հետո անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում սահմանված և անդամ երկրներում գործող միևնույն կանոնակարգերի համաձայն ստեղծել բուծողի հեղինակային իրավունքների պահպանության համանման համակարգ։

«Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են բույսերի սորտերի պահպանության ոլորտում  ՀՀ կառավարության լիազորությունները, որի 1-ին և 2-րդ մասերի համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատվել են «Բուծողի իրավունքի տրամադրման, նոր սորտի համար առաջարկվող անվան փորձաքննության կարգը և փորձարկումների նպատակով ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվության, փաստաթղթերի կամ նյութերի ցանկը հաստատելու  մասին» և «Բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման կարգը հաստատելու   մասին համապատասխան որոշումները։ Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն ՀՀ կառավարությունը սահմանում է նաև բուծողի իրավունք ունեցող անձանց գրանցամատյանի վարման կարգը։

Ներկայացված նախագծով սահմանվում են գրանցամատյանում բուծողի իրավունքը գրանցելու, հաշվառելու և գրանցումից հանելու ընթացակարգերը, մասնավորապես՝ գրանցման նախապայմաններն ու ժամկետները, դրանց տեղեկությունների հասանելիությունը։ Բացի այդ, սահմանվում են նաև գրանցամատյանում արձանագրվող տեղեկությունները՝ հայտի համարը, բույսի սորտի կամ հիբրիդի անվանումը, հայտատուի և բուծողի անունը, ազգանունը կամ անվանումը, բուծողի իրավունքի գործողության ժամկետը, սորտի հատկանիշները, նոր սորտի բուծման երկրի երկնիշ ծածկագիրը։

Միաժամանակ նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Սելեկցիոն նվաճման պետական գրանցամատյանի վարման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 1127-Ն որոշումը, հաշվի առնելով, որ «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին»  օրենքը բույսերի նոր սորտերի պահպանության մասով ուժը կորցրած է ճանաչվել և բուծողի իրավունք ունեցող անձանց գրանցամատյանի վարումը անհրաժեշտ է իրականացնել ՈՒՊՈՎ կանոնակարգերով։

2.            Խնդրի սահմանումը

Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է բուծողի իրավունք ունեցող անձանց գրանցամատյանի վարման կարգը, սակայն այն դեռևս բացակայում է՝ չնայած Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականից հանդիսանում է ՈՒՊՈՎ անդամ և պարտավոր է ապահովել բույսերի նոր սորտերի պատշաճ պահպանության ընթակարգերը։

3.            Կարգավորման նպատակը

Սույն Նախագծի ընդունման նպատակն է Օրենքի դրույթների և Բույսերի սորտերի պահպանության միջազգային կոնվենցիայի պահանջների համաձայն կարգավորել բուծողի իրավունք ունեցող անձանց գրանցամատյանի վարման  հետ կապված հարաբերությունները։

4.             Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

5.             Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունումը հնարավորություն կտա հստակորեն սահմանել և կարգավորել բուծողի իրավունք ունեցող անձանց  գրանցամատյանում բուծողի իրավունքի գրանցման, հաշվառման և գրանցումից հանելու հետ առնչվող գործընթացները՝ ապահովելով բուծողի իրավունքների երաշխավորված պահպանություն։

6.             Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 11 կետի «Առևտրային քաղաքականության բաժնում նախատեսված է, որ Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)   և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա, ինչպես նաև գործունեության ծրագրում ներառված է Միջազգային առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման միջոցառման կատարումը։

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված «Զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները»  առաջնահերթության միջոցառումներից մեկն է ՈՒՊՈՎ անդամակցության ապահովումը։

 

 

  • Տևողություն

    13.05.2026 02.06.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 121

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: