«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի կողմից ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-448-Ն օրենքի ընդունմամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը (այսուհետ նաև՝ Նախարարություն) նոր՝ արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացման գործառույթների վերապահմամբ:
Սույն նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած խորհրդակցության արձանագրության 2-րդ կետի 6-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարմամբ, ըոտ որի՝ հանձնարարվել էր դիտարկել արհեստական բանականության թեման Նախարարության անվան և գործառույթների շրջանակերում: Հիշյալ հանձնարարականի կատարումն ապահովելու համար Նախարարության կողմից ՀՀ վարչապետին առաջարկվել է Նախարարության անվանումը փոխել՝ դարձնելով «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն», որին հաջորդել է ՀՀ փոխվարչապետի 13.01.2026թ. N 02.1/61.7/669-2026 հանձնարարականը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ նախապատրաստելու՝ անդրադառնալով ոչ միայն անվանափոխության, այլև դրան համապատասխան գերատեսչության լիազորությունների վերանայման հարցին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում նախարարության անվանումը փոխել և համահունչ դարձնել Նախարարությանը վերապահված նոր գործառույթի՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կառույցները.
Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․3 բարձր տեխնոլոգիաներ» մասի «թվայնացում» բաժնի դրույթներից: Այն է՝ թվային արդիական միջավայրի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն համարվում է կառավարման, արտադրության, առաջխաղացման արդյունավետ գործիք:
-
Տևողություն
11.05.2026 26.05.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կառավարչական իրավահարաբերություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Գերատեսչություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 336
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: