Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի կողմից ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՕ-448-Ն օրենքի ընդունմամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը (այսուհետ նաև՝ Նախարարություն) նոր՝ արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացման գործառույթների վերապահմամբ:

Սույն նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած խորհրդակցության արձանագրության 2-րդ կետի 6-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարմամբ, ըոտ որի՝ հանձնարարվել էր դիտարկել արհեստական բանականության թեման Նախարարության անվան և գործառույթների շրջանակերում: Հիշյալ հանձնարարականի կատարումն ապահովելու համար Նախարարության կողմից ՀՀ վարչապետին առաջարկվել է Նախարարության անվանումը փոխել՝ դարձնելով «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն», որին հաջորդել է ՀՀ փոխվարչապետի 13.01.2026թ. N 02.1/61.7/669-2026 հանձնարարականը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ նախապատրաստելու՝ անդրադառնալով ոչ միայն անվանափոխության, այլև դրան համապատասխան գերատեսչության լիազորությունների վերանայման հարցին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.

  Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում նախարարության անվանումը փոխել և համահունչ դարձնել  Նախարարությանը վերապահված նոր գործառույթի՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը:

  4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կառույցները.

  Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից

  5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «23 բարձր տեխնոլոգիաներ» մասի «թվայնացում» բաժնի դրույթներից: Այն է՝ թվային արդիական միջավայրի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն համարվում է կառավարման, արտադրության, առաջխաղացման արդյունավետ գործիք:

  • Duration

    11.05.2026 26.05.2026
  • Type

    Law

  • Area

    *, High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 361

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: