Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը սահմանելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Անհրաժեշտությունը.

  «Չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի պահանջներով, ինչպես նաև նշված օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 5-ի N 87-Ա որոշման հավելվածի 10-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։

  ՀՕ-374-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում առաջացել է ենթաօրենսդրական իրավական ակտերի համապատասխանեցման անհրաժեշտություն։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

  Օրենքով Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունները սահմանված են «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 10.1-ին հոդվածով, որի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված է չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգի, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, ինչպես նաև տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերի և տեսակի հաստատման նշանի պատկերի սահմանման պահանջը։

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է օրենսդրական չափագիտության ոլորտում իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի N 1060-Ն հրամանի գործող կարգավորումների արդիականացմամբ։

Միաժամանակ անհրաժեշտ է կարգավորել նաև ստանդարտ նմուշների տեսակի հաստատման գործընթացը՝ համապատասխանեցնելով այն գործող օրենքի պահանջներին։

3. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը օրենսդրական չափագիտության ոլորտի կատարելագործումն է՝ չափման միջոցների և ստանդարտ նմուշների տեսակի հաստատման գործընթացի միասնական և հստակ իրավական կարգավորման ապահովման միջոցով։ Կարգավորումը կրում է հստակեցնող և արդիականացնող բնույթ և ուղղված է գործող իրավական դաշտի համապատասխանեցմանը ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխություններին չափման միջոցի և ստանդարտ նմուշի մասով։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող իրավական ակտերի համապատասխանեցումը «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխություններին, ինչպես նաև կսահմանվեն չափման միջոցների և ստանդարտ նմուշների տեսակի հաստատման գործընթացի միասնական կարգավորումները։

6. Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումը չի նախատեսում պետական կամ համայնքային բյուջեներում եկամուտների կամ ծախսերի էական ավելացում կամ նվազեցում։

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ։ Ծրագրի 2.6-րդ գլխով նախատեսված է որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման անհրաժեշտությունը, որի ապահովման նպատակով իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում (ՀՕ-374-Ն) կատարված փոփոխությունները։

Սույն նախագիծը մշակվել է նշված օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով։

  • Տևողություն

    30.04.2026 17.05.2026
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 92

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: