Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը սահմանելու մասին»

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԵՐԸ, ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետով՝

   

հ ր ա մ ա յ ու մ   ե մ

 

1.   Սահմանել չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը՝ համաձայն հավելվածի:

2.   Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի «Չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգը սահմանելու մասին» N 1060-Ն հրամանը և 2012 թ. նոյեմբերի 29-ի N 1018-Ն հրամանի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը:

 

ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2026 թ.                  -ի N     -Ն հրամանի

 

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԵՐԸ, ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է չափման միջոցների և ստանդարտ նմուշների տեսակի հաստատման գործընթացը, ինչպես նաև դրան առնչվող ընդհանուր պահանջները:

2.  Սույն հավելվածով սահմանված պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ ներմուծվող չափման միջոցների, այդ թվում՝ չափողական համակարգերի, դրանց բաղադրիչների, ինչպես նաև ստանդարտ նմուշների վրա։

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1)  տեսակի հաստատում՝ իրավական նշանակություն ունեցող որոշում, որը հիմնված է տեսակի գնահատման արդյունքների վրա և հավաստում է, որ չափման միջոցի կամ ստանդարտ նմուշի տեսակը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին, որի արդյունքում տրվում է տեսակի հաստատման սերտիֆիկատ՝ ըստ Ձև 10-ի.

2)  չափման միջոցի տեսակի հաստատման գործընթաց՝ փորձարկումների իրականացման, տեսակի հաստատման կամ մերժման ընթացքում կատարվող գործողությունների ամբողջություն՝ սկսած հայտի ընդունումից մինչև տեսակի հաստատման սերտիֆիկատի (եզակի օրինակով չափման միջոցի դեպքում՝ վկայագրի) կամ մերժման մասին ծանուցագրի տրամադրումը.

3)  եզակի օրինակով չափման միջոցի տեսակի հաստատման վկայագիր՝ չափագիտության ազգային մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է, որ տվյալ եզակի չափման միջոցի տեսակը հաստատված է և համապատասխանում է նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին.

4)  չափագիտության ազգային մարմին (այսուհետ՝ ՉԱՄ)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մարմին, որը չափագիտության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն՝ իր իրավասությունների շրջանակում.

5)  չափման միջոցների կամ ստանդարտ նմուշների գրանցամատյան՝ սահմանված կարգով վարվող գրանցամատյան (ըստ Ձև 7-ի), որտեղ գրանցվում են հաստատված տեսակի չափման միջոցները (այսուհետ՝ ՉՄ) և ստանդարտ նմուշները (այսուհետ՝ ՍՆ).

6) տեսակի հաստատման նշան՝ չափման միջոցի կամ ստանդարտ նմուշի վրա դրվող նշան (Ըստ Ձև 9-ի), որը հավաստում է դրա համապատասխանությունը հաստատված տեսակի պահանջներին։

4. ՉՄ փորձարկումները, ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատումն իրականացվում են չափումների միասնականության ապահովման և սպառողների շահերի պաշտպանության նպատակով։

5. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում թույլատրվում է կիրառել միայն այն ՉՄ-ները, որոնք անցել են փորձարկումներ, այն ՉՄ-ները և ՍՆ-ները որոնց տեսակը հաստատված է և որոնք գրանցված են համապատասխան գրանցամատյանում։

6. ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատումն իրականացվում է ՉԱՄ-ի կողմից՝ փորձարկումների և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա։

7. ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատված լինելը հավաստվում է տեսակի հաստատման սերտիֆիկատով։

8. Տեսակի հաստատման գործընթացի տևողությունը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը։

9. ՉՄ փորձարկումների համակարգը ներառում է՝

1) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ-ների տեսակի հաստատման փորձարկումները,

2) այլ երկրներից ներմուծվող ՉՄ-ների տեսակի հաստատման փորձարկումները,

3) տեսակի հաստատման կամ մերժման մասին որոշման ընդունումը, գրանցումը և սերտիֆիկատի տրամադրումը,

4) նախկինում հաստատված տեսակի ՉՄ կամ ՍՆ նույնականացումը և համապատասխան տեղեկանքի տրամադրումը,

5) այլ երկրների չափագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձարկումների արդյունքների և տեսակի հաստատման սերտիֆիկատների ճանաչումը։

 

2. ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատման գործընթացը ներառում է հետևյալ փուլերը՝

1) հայտի ներկայացում,

2)  հայտի քննարկում,

3)  հայտի ընդունման կամ մերժման մասին որոշման ընդունում։

11. Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ՉՄ-ների և ՍՆ-ների տեսակի հաստատումն իրականացվում է հայտատուի ներկայացրած հայտի հիման վրա (Ձև 1)։

12. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1)   հայտատուի կամ նրա ներկայացուցչի անունը, ազգանունը (անվանումը) և հասցեն,

2)  ՉՄ կամ ՍՆ արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,

3)  տեսակի հաստատման վերաբերյալ նախկինում ընդունված որոշումների մասին տեղեկություններ (առկայության դեպքում),

4)  արտադրողի կողմից տրված ՉՄ կամ ՍՆ անվանումը և նշանակումը,

5)  ներմուծվող ՉՄ կամ ՍՆ-ների դեպքում՝ տեղեկություն այն մասին, որ դրանք նախատեսվում են կիրառել օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում։

13. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ-ների տեսակի հաստատման փորձարկումների համար հայտին կից ներկայացվում են՝

1)   ՉՄ նմուշներ՝ համաձայն նմուշառման վկայագրի (Ձև 3),

2)  տեխնիկական պայմանները՝ հաստատված արտադրողի կողմից,

3)  շահագործման փաստաթղթերը (տեխնիկական նկարագիր, շահագործման հրահանգ, անձնագիր),

4)  ստուգաչափման մեթոդիկան կամ համապատասխան նորմատիվ փաստաթղթերը, եթե մեթոդիկան ներառված չէ շահագործման փաստաթղթերում,

5)  ՉՄ կամ ՍՆ տեսակի նկարագիրը (Ձև 2),

6) նախկինում տեսակի հաստատման սերտիֆիկատի պատճենը (առկայության դեպքում),

7)  տեսակի փորձարկումների ծրագրի նախագիծը,

8) այլ անհրաժեշտ փաստաթղթեր (ՉԱՄ-ի պահանջով կամ համաձայնությամբ)։

14. Ներմուծվող ՉՄ-ների կամ ՍՆ-ների փորձարկումների համար հայտատուն հայտին կից ներկայացնում է արտադրողի փաստաթղթերի ամբողջական փաթեթը (շահագործման, ստուգաչափման, սպասարկման և տեսակի հաստատման վերաբերյալ), հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, ինչպես նաև փորձարկման ենթակա նմուշներ՝ համաձայն նմուշառման վկայագրի։

15. Ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և ՉՄ կամ ՍՆ նմուշների առկայության դեպքում ՉԱՄ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը կամ մերժում այն և կատարում համապատասխան գրանցում (Ձև 8)։

16. Հայտի ընդունման դեպքում իրականացվում են հետևյալ գործողությունները՝

1)   փորձարկումների ծրագրի նախագծի քննարկում և հաստատում,

2)  ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն,

3)  ՉՄ նմուշների փորձարկում, ՉՄ կամ ՍՆ ուսումնասիրություն,

4)  փորձարկումների արձանագրության կազմում։

17. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ-ների փորձարկումները կարող են իրականացվել արտադրող կազմակերպության փորձարկման բազայում կամ ՉԱՄ-ի կողմից սահմանված փորձարարական կենտրոնում։

18. Ներմուծվող ՉՄ-ների փորձարկումները կարող են իրականացվել արտադրող կազմակերպության փորձարկման բազայում կամ ՉԱՄ-ի կողմից սահմանված փորձարարական կենտրոնում։

19. ՉՄ կամ ՍՆ փորձարկումներն իրականացվում են ՉԱՄ-ի կողմից հաստատված ծրագրի համաձայն։

20. Հայտատուի ներկայացրած փորձարկումների ծրագրի նախագիծը ենթակա է լրամշակման՝ միջազգային ստանդարտների և հանձնարարականների պահանջներին համապատասխան։

21. Փորձարկումների ծրագրով նախատեսվում է՝

 

1)   ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն, որի ընթացքում ՉՄ տեխնիկական պայմաններում պետք է սահմանված լինեն փորձարկման մեթոդները՝ ներառյալ չափման տիրույթի ստուգման կետերը (այդ թվում՝ չափման տիրույթի եզրային և կենտրոնական կետերը, տիրույթային սահմանափակման կետերը և այլ կետեր),

2)  չափագիտական փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է ՉՄ չափագիտական բնութագրերի համապատասխանությունը գործող նորմատիվ պահանջներին (ազգային և միջազգային ստանդարտներին), այդ թվում՝

ա. սանդղակի բաժանքի արժեքը,

բ. չափման տիրույթը,

գ. սանդղակի բաժանքների կառուցվածքը, միջակայքերը և թվային նշումները,

դ. չափվող մեծության միավորների նշումները և այլ պարամետրեր,

3)  տեխնիկական փորձաքննություն, որի ընթացքում գնահատվում է ՉՄ կառուցվածքի և արտաքին տարրերի համապատասխանությունը ներկայացված փաստաթղթերին, ինչպես նաև կառավարման տարրերի ճիշտ տեղադրումն ու ճանաչելիությունը,

4)   վարչական փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է՝

ա. ՉՄ-ի պաշտպանվածությունը չթույլատրված միջամտությունից,

բ. կնիքների, մակնշումների և ապահովիչ տարրերի առկայությունը և ամբողջականությունը,

գ. արտադրողի և ՉՄ հիմնական բնութագրերի վերաբերյալ պիտակավորման առկայությունը,

դ. շահագործման սահմանափակումների և անվտանգության պահանջների նշումը։

22. Փորձարկումները կարող են լինել լրիվ կամ մասնակի՝

1)   լրիվ փորձարկումներ իրականացվում են այն դեպքերում, երբ տվյալ ՉՄ տեսակը նախկինում չի փորձարկվել կամ ներկայացվում է նոր տեսակի հաստատման համար,

2)  մասնակի փորձարկումներ իրականացվում են, երբ նախկինում հաստատված տեսակը ենթարկվել է փոփոխությունների, որոնք կարող են ազդել միայն առանձին բնութագրերի վրա։

23. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատման ընթացքում ստուգվում է՝

1)   չափագիտական բնութագրերի համապատասխանությունը գործող ստանդարտների և նորմերի պահանջներին,

2)  չափագիտական բնութագրերի ստուգման մեթոդիկաների հիմնավորվածությունը և կիրառելիությունը,

3)  ՉՄ կամ ՍՆ ստուգաչափման հնարավորությունը արտադրության, նորոգման և շահագործման փուլերում,

4)  անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների համապատասխանությունը,

5)  ներկայացված նմուշների տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին կամ ստանդարտներին,

6) ստուգաչափման մեթոդիկայի կիրառելիությունը,

7)  շահագործման փաստաթղթերի ամբողջականությունը և ճշտությունը։

24. Ներմուծվող ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատման ընթացքում ստուգվում է՝

1)   արտադրող երկրի օրենսդրական չափագիտության պահանջների պահպանումը,

2)  արտադրողի կողմից սահմանված չափագիտական բնութագրերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող պահանջներին,

3)  ստուգաչափման և փորձարկման մեթոդիկաների ամբողջականությունը և ճշտությունը,

4)  ՉՄ կամ ՍՆ կիրառման հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ՝ ստուգաչափման իրականացումը,

5)  ներկայացված նմուշների համապատասխանությունը արտադրողի փաստաթղթերին,

6) տեսակի հաստատման և փորձարկումների արդյունքների քննարկում:

1)       25. ՉՄ կամ ՍՆ փորձարկումների արդյունքների հիման վրա ՉԱՄ-ը կազմում է՝

2)      փորձարկումների արձանագրություն (Ձև 5),

3)      փորձարկումների վավերագիր (Ձև 4),

4)      եզրակացություն՝ տեսակի հաստատման կամ մերժման վերաբերյալ,

5)      այլ երկրների կողմից տրված տեսակի հաստատման սերտիֆիկատների ճանաչման կամ մերժման վերաբերյալ որոշում (առկայության դեպքում)։

26. ՉԱՄ-ը տեսակի հաստատման կամ մերժման մասին որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին։ Մերժման դեպքում նշվում են մերժման հիմնավորումները։

27. Տեսակի հաստատման մասին որոշման ընդունման դեպքում ՉԱՄ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է տեսակի հաստատման սերտիֆիկատ։

28. Տեսակի հաստատման դեպքում ՉԱՄ-ը՝

1)     հաստատում է փորձարկումների վավերագիրը,

2)    հաստատում է ՉՄ կամ ՍՆ տեսակի նկարագիրը,

3)    հաստատում է տեխնիկական պայմանները և ստուգաչափման մեթոդիկան (լրամշակված տարբերակով),

4)    գրանցում է հաստատված տեսակը համապատասխան գրանցամատյանում,

5)    տրամադրում է տեսակի հաստատման սերտիֆիկատ,

6)   հրապարակում է համապատասխան տեղեկատվությունը ՉԱՄ-ի պաշտոնական կայքում (www.armstandard.am

29. Տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտը չի տարածվում այն ՉՄ-ների վրա, որոնք արտադրվել են տվյալ սերտիֆիկատի գործողության ընթացքում։ Այդ ՉՄ-ները ենթակա են ստուգաչափման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

30. Տեսակի հաստատման դեպքում հայտատուին տրամադրվում են հետևյալ փաստաթղթերը՝

1)   փորձարկումների վավերագիրը,

2)  ՉՄ կամ ՍՆ տեսակի նկարագիրը,

3)  տեսակի հաստատման սերտիֆիկատը,

4)  նույնականացման վերաբերյալ տեղեկանք (անհրաժեշտության դեպքում)։

31. Եզակի օրինակով արտադրված կամ ներմուծված ՉՄ-ի փորձարկումների դրական արդյունքների դեպքում ՉԱՄ-ը կազմում և տրամադրում է տեսակի հաստատման վկայագիր (Ձև 6), որը գրանցվում է համապատասխան գրանցամատյանում։

32. Եթե երկու կամ ավելի ՉՄ կամ ՍՆ տեսակներ ունեն էական տեխնիկական և չափագիտական նմանություն, ՉԱՄ-ը կարող է ընդունել որոշում՝ դրանց համար իրականացնել տեսակի հաստատման մեկ ընդհանուր գործընթաց կամ առանձին գործընթացներ։

 

33. Տարբեր արտադրողների կողմից ներկայացված ՉՄ կամ ՍՆ տեսակների դեպքում տեսակի հաստատման սերտիֆիկատը տրամադրվում է յուրաքանչյուր հայտատուին առանձին, իսկ արտաքինից նման ՉՄ-ները, որոնք ներկայացված են տարբեր հայտատուների կողմից և ենթադրվում է, որ արտադրված են նույն կամ տարբեր արտադրողների կողմից, ենթակա են անկախ տեսակի հաստատման գործընթացի։

34. ՉՄ-ների աննշան տարբերությունների դեպքում (օրինակ՝ գույնի կամ այլ ոչ չափագիտական հատկանիշների), նույն արտադրողի կողմից արտադրված և նույնական կառուցվածք, նյութեր և չափագիտական բնութագրեր ունեցող ՉՄ-ները կարող են ենթարկվել տեսակի հաստատման մեկ գործընթացի։

35. Տարբեր չափման տիրույթ ունեցող, սակայն նույն արտադրողի կողմից արտադրված ՉՄ-ների համար կարող է իրականացվել տեսակի հաստատման մեկ գործընթաց, եթե դրանց տեխնիկական և չափագիտական բնութագրերը համապատասխանում են սահմանված պահանջներին։

36. Տեսակի հաստատման մեկ գործընթաց կարող է կիրառվել նաև այն ՉՄ կամ ՍՆ համար, որոնք արտադրված են նույն արտադրողի կողմից, ունեն նույն կառուցվածքը և չափագիտական բնութագրերը, սակայն մատակարարվում են տարբեր հայտատուների կողմից և այս դեպքում մատակարարման տարբերությունները չպետք է ազդեն դրանց չափագիտական բնութագրերի վրա։

37. Տեսակի հաստատման մեկ գործընթաց կարող է կիրառվել նաև այն դեպքերում, երբ ՉՄ-ում օգտագործվում են տարբեր բաղադրիչներ, պայմանով, որ դրանք չեն ազդում ՉՄ-ի չափագիտական բնութագրերի վրա։

38. Եթե արտադրողը ՉՄ կամ ՍՆ կառուցվածքում կատարում է փոփոխություններ, որոնք կարող են ազդել հաստատված տեսակի վրա, ապա այդ ՉՄ կամ ՍՆ տեսակը ենթակա է կրկնակի տեսակի հաստատման։

39. Վերափոխված ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատման համար արտադրողը պարտավոր է ներկայացնել նոր հայտ՝ կցելով փոփոխությունների նկարագիրը և տեխնիկական ու չափագիտական բնութագրերի համապատասխան հիմնավորումները։

40. Սույն կարգի 39-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում վերափոխված ՉՄ կամ ՍՆ համարվում է տեսակը չհաստատված, իսկ նախկինում տրված տեսակի հաստատման սերտիֆիկատը կարող է ճանաչվել ուժը կորցրած։

41. Այլ երկրների չափագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձարկումների արդյունքների և տեսակի հաստատման սերտիֆիկատների ճանաչումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և համապատասխան երկրների միջև կնքված միջազգային պայմանագրերի հիման վրա։

42. ԱՊՀ անդամ պետություններում կատարված համապատասխան աշխատանքների արդյունքների ճանաչումն իրականացվում է միջպետական համաձայնագրերի և գործող նորմատիվ ակտերի համաձայն։

43. Այլ երկրների կողմից կատարված փորձարկումների արդյունքների ճանաչման վերաբերյալ նյութերը ստանալու դեպքում ՉԱՄ-ը երկամսյա ժամկետում ուսումնասիրում է դրանք և ընդունում համապատասխան որոշում։ Դրական որոշման դեպքում ՉԱՄ-ը կարող է թույլատրել տվյալ ՉՄ կամ ՍՆ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում՝ առանց լրացուցիչ փորձարկումների։

44. ՉՄ կամ ՍՆ ճանաչման դեպքում ՉԱՄ-ը կատարում է համապատասխան գրանցում ՉՄ կամ ՍՆ գրանցամատյանում և ձևակերպում է ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատման սերտիֆիկատ՝ սահմանված կարգով։

45. ՉՄ Փորձարկումների արդյունքների կամ ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատման չճանաչման դեպքում ՉԱՄ-ը գրավոր տեղեկացնում է՝ նշելով մերժման պատճառները:

  • Տևողություն

    30.04.2026 17.05.2026
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 93

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: