ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________________ 2026 թվականի N ___-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 8-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 15-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 11-րդ կետի, 24-րդ կետի 3-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Աբովյան համայնքի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 29-ի N 2028 որոշմամբ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի զարգացման և գոտևորման հատակագծերում կատարված 07-002-0116-0496 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակության և կառուցապատման չափորոշիչների փոփոխությունները։
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0116-0496 կադաստրային ծածկագրով 0.28899 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել բարձր հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-4։ Գոտևորման հատակագծում 07-002-0116-0496 կադաստրային ծածկագրով հողամասի վրա լրացնել «ԲՆԿԳ-4» բառերը, գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-4 տողի 3-րդ սյունակում «0.15683» թիվը փոխարինել «0.44582» թվով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
-
Տևողություն
30.04.2026 15.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 131
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: