ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» 2026 թվականի N ____Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1555-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 3-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով.
բ. 2.1-ին ենթակետի «բ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.
գ. 4-րդ ենթակետում «2023 թվականի դեկտեմբերի 1» բառերը փոխարինել «2027 թվականի հունիսի 1» բառերով, իսկ «2022 թվականի հուլիսի 1» բառերը փոխարինել «2026 թվականի հոկտեմբերի 1» բառերով.
2) Որոշման 6-րդ կետում «2023 թվականի դեկտեմբերի 1» բառերը փոխարինել «2027 թվականի հունիսի 1» բառերով.
3) Որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետում «6.3» և «6,3» թվերը փոխարինել «8.2» թվով:
2. Սահմանել, որ
1) Որոշման շրջանակում բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն այդ վկայագիրը չիրացրած շահառուների վկայագիրը 8.7 մլն դրամ արժեքով նոր վկայագրով փոխարինվում է Որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հանձնաժողովի կողմից կայացված որոշման հիման վրա, որի համար շահառուն կարող է դիմել Որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետում՝ դիմումին կցելով նաև չիրացված վկայագիրը․
2) Որոշման 4-րդ կետի համաձայն նույն կետում նշված դեպոզիտային հաշիվներին փոխանցված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները նոտարների կողմից 5-օրյա ժամկետում ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գումարների օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ գումարները նոտարի (նոտարների) դեպոզիտ հաշվին (հաշիվներին) հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով ծրագրի շահառուների թիվը և Որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ֆինանսական աջակցության չափը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Տևողություն
27.04.2026 13.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 169
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: