Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«_____» 2026 թվականի N ____Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1555-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)   Որոշման 3-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով.

բ. 2.1-ին ենթակետի «բ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.  

գ. 4-րդ ենթակետում «2023 թվականի դեկտեմբերի 1» բառերը փոխարինել «2027 թվականի հունիսի 1» բառերով, իսկ «2022 թվականի հուլիսի 1» բառերը փոխարինել «2026 թվականի հոկտեմբերի 1» բառերով.

2)            Որոշման 6-րդ կետում «2023 թվականի դեկտեմբերի 1» բառերը փոխարինել «2027 թվականի հունիսի 1» բառերով.

3)            Որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետում «6.3» և «6,3» թվերը փոխարինել «8.2» թվով:

2.  Սահմանել, որ

1)   Որոշման շրջանակում բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն այդ վկայագիրը չիրացրած շահառուների վկայագիրը 8.7 մլն դրամ արժեքով նոր վկայագրով փոխարինվում է Որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հանձնաժողովի կողմից կայացված որոշման հիման վրա, որի համար շահառուն կարող է դիմել Որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետում՝ դիմումին կցելով նաև չիրացված վկայագիրը

2)  Որոշման 4-րդ կետի համաձայն նույն կետում նշված դեպոզիտային հաշիվներին փոխանցված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները նոտարների կողմից 5-օրյա ժամկետում ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3 Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գումարների օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ գումարները նոտարի (նոտարների) դեպոզիտ հաշվին (հաշիվներին) հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով ծրագրի շահառուների թիվը և Որոշման 7-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ֆինանսական աջակցության չափը։

4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Duration

    27.04.2026 13.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 176

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: