Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի N 1302-Ն որոշմամբ հաստատված՝ ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգի արդիականացման և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի լիազորությունների հստակեցման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես գործող որոշումն ընդունվել է 2016 թվականին, երբ ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմինը հանդիսանում էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, որն իր կազմում ուներ «Ռազմարդյունաբերության պետական կոմիտե» կառուցվածքային միավոր։ Նշյալով պայմանավորված՝ գործող որոշման բոլոր իրավակարգավորումները սահմանված են այն ժամանակվա կառուցվածքի և լիազորությունների հաշվառմամբ՝ նպատակների, խնդիրների և գործառույթների սահմանումից մինչև պաշտոնների նշանակման լիազորությունների իրացում։

Պետական կառավարման համակարգի մարմինների գործող կառուցվածքի պայմաններում, երբ ռազմարդյունաբերության կոմիտեն հանդիսանում է ՀՀ ԲՏԱ նախարարությանը ենթակա պետական մարմին և «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով պարտավոր է իր իրավասության սահմաններում ապահովել պետական պատվերի կատարման և ռազմական արտադրանքի որակի հսկողությունը՝ ուստի, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության գործող որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ։

Միաժամանակ՝ հարկ է նշել, որ ռազմարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած և սպասվող ինստիտուցիոնալ և կազմակերպական փոփոխությունները, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի գործունեության ընդլայնումը պայմանավորում են պետական պատվերի կատարման որակի հսկողության գործընթացների կատարելագործման ու գործառույթների հստակեցման անհրաժեշտությունը, որի կապակցությամբ անհրաժեշտ է նորմատիվ իրավական մակարդակում սահմանել նաև գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և փորձանմուշների պատրաստման աշխատանքների ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի միջոցով նշված աշխատանքների նկատմամբ որակի վերահսկողությունը։

Բացի վերոգրյալը՝ պետք է նշել, որ գործող որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին մեկ այլ նախագիծ այլ բովանդակությամբ արդեն իսկ շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններով և ստացված կարծիքների հաշվառմամբ, որոշում է կայացվել ոլորտի ինստիտուցիոնալ փոփոխությունները սահուն կազմակերպելու և ներկա պահին լիազորությունների իրականացման որոշակիությունն ապահովելու նպատակով՝ դիրքորոշման ներկայացնել փոփոխությունների այս տարբերակը, այդուհետև կնախաձեռնվի համակարգային փոփոխություններ՝ պետական պատվիրատուի ներկայացուցչության ամբողջ գործառույթը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի միջոցով իրականացնելու նպատակադրմամբ (տարբեր գերատեսչությունների կողմից նույնօրինակ գործառույթների կրկնության բացառման նպատակով)։

Միաժամանակ, նշենք, որ այս առաջարկը հանդիսանում է ռազմարդյունաբերության ոլորտում նախաձեռնված ինստիտուցիոնալ և կազմակերպչական փոփոխությունների բաղադրիչ և որևէ կերպ չի հակասում դրանց:

Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ հաստիքային միավորների ստեղծում կամ աշխատավարձային ֆոնդի ավելացում չի նախատեսվում։ Նախագծով նախատեսվող գործառույթները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի գործող կառուցվածքային ստորաբաժանումների և հաստատված հաստիքացուցակի շրջանակներում, հետևաբար, նախագծի ընդունումը չի առաջացնում լրացուցիչ բյուջետային ծախսեր և չի ունենում ազդեցություն պետական բյուջեի ծախսային մասի վրա։

          2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

          Նախագծով առաջարկվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կնքած պայմանագրերի շրջանակներում իրականացվող ռազմական նշանակության ապրանքների մշակման ամբողջ գործընթացի նկատմամբ սահմանել որակի վերահսկողություն իրականացնող մարմնին, նրա իրավունքներն ու պարտականությունները։

          Նախագծով նախատեսվող կարգավորումները ուղղված են ռազմարդյունաբերական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացների թափանցիկության ապահովմանը, արտադրության տեխնոլոգիական գործընթացների վերահսկողության հնարավոր բարձրացմանը, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունավետ վերահսկմանը։

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից կնքվող պայմանագրերի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանքի որակի վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, պետական պատվերի կատարման գործընթացի վերահսկելիության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի գործունեության կազմակերպման և վերահսկողության գործընթացների առավել հստակ կարգավորմանը։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

5Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության  2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Ռազմարդյունաբերություն» բաժնի դրույթներից, այն է՝ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում և արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության ապահովում:

  • Տևողություն

    22.04.2026 07.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 214

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: