ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Սույն նախագծի ընդունումը բխում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից և պայմանավորված է ապահովագրական փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու աշխատանքների կազմակերպման հստակ ընթացակարգեր, պատասխանատուներ և ժամկետներ սահմանելու, ինչպես նաև նախագծում որոշ իրավակարգավորումներ վերանայելու անհրաժեշտությամբ։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունք․
Նախագծով առաջարկվում է ապահովագրական փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում առողջապահության նախարարի հրամանի հիման վրա ստեղծել մշտապես գործող աշխատանքային խումբ, որտեղ կներգրավվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատողներ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 31.3-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցության համաձայնագրեր կնքած ասոցիացիաների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատուներ (տվյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով համապատասխան մասնագիտությամբ), Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների առողջապահության բնագավառի էկոնոմիկայի և ֆինանսների բնագավառում գործունեություն ծավալող գիտնականներ կամ գիտաշխատողներ։
Նախագծով նախատեսվում է սահմանել աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման եղանակը, որոշումների ընդունման կարգը, ինչպես նաև ապահովագրական փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով աշխատանքային խմբին հայտ ներկայացնող սուբյեկտների շրջանակը, ներկայացվող հայտի բովանդակությունը, ներկայացման ձևը, ոչ ամբողջական փաթեթ ներկայացնելու դեպքում լրացման ձևն ու ժամկետը, հայտի քննության ժամկետը, հայտը մերժելու կամ բավարարելու մասին որոշման ծանուցման ձևը, բավարարված հայտի պարագայում աշխատանքային խմբի ղեկավարի կողմից լիազոր մարմնին գրավոր առաջարկի ներկայացման կարգը, ինչպես նաև վերջինիս կողմից ապահովագրական փաթեթում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին կառավարության որոշման նախագծի ներկայացմանը առաջադրվող պայմանները։
Աշխատանքային խմբի աշխատակարգը, ինչպես նաև աշխատանքային խմբում աշխատանքային պարտականությունների բաշխման կարգը առաջարկվում է վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին։
Նախագծով սահմանվում են ապահովվագրական փաթեթի շրջանակներում մարզային բժշկական կազմակերպություններից Երևանի կամ մարզային այլ նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ տեղափոխման ենթակա հիվանդությունների և վիճակների, ինչպես նաև պացիենտին օդային ճանապարհով տեղափոխման ենթակա հիվանդությունների և վիճակների ցանկերը։ Նախագծով սահմանվում են բժշկական կազմակերպությունից դուրս շտապ բժշկական օգնության և սպասարկման մատուցման հիմքերը և ծավալները։ Որոշման հավելված 4-ում, 5-ում 6-ում, 8-ում, 9-ում վերանայվել և հստակեցվել են ապահովագրական փաթեթի շրջանակներում փոխհատուցվող ախտորոշիչ հետազոտությունների, կանխարգելիչ հետազոտությունների և պատվաստումների (պատվաստանյութի), արտահիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա ախտորոշումների և ախտաբանական վիճակների հիվանդանոցային բուժման դեպքում ուղեգրման ցուցումների, արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների նկարագրերի ցանկերը, ինպես նաև նշված հավելվածներում իրականացվել են մի շարք խմբագրական բնույթի, ինչպես նաև կետերի համարակալման աշխատանքներ։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել ապահովագրական փաթեթի շրջանակում մատուցվող և փոխհատուցվող ծառայությունների ցանկը։ Լրացումներ են իրականացվել նաև ԱՀԱ-ի շրջանակներում չհատուցվող դեպքերի ցանկում։
Իրականացվել են մի շարք խմբագրական բնույթի փոփոխություններ՝ նախագիծը համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ աշխատակիցները։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ապահովագրական փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու հետ կապված աշխատանքների կազմակերպումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգման ներքո՝ ապահովելով մշտապես գործող աշխատանքային խմբի կողմից՝ բազմամասնագիտական ներգրավման սկզբունքի հիման վրա աշխատանքների իրագործումը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի առնչվում ռազմավարական փաստաթղթերի հետ։
-
Տևողություն
20.04.2026 05.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 64
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: