ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2026 ԹՎԱԿԱՆԻ -Ի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Ապահովագրական փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու կարգը, դրանում ընդգրկված հատուցման ենթակա (այդ թվում՝ համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերը հաստատելու մասին» N 1979-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) որոշման 1-ին կետի`
ա․ 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․
«4)ապահովագրական փաթեթի շրջանակներում մարզային բժշկական կազմակերպություններից Երևանի կամ մարզային այլ նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ տեղափոխման ենթակա հիվանդությունների և վիճակների, ինչպես նաև պացիենտին օդային ճանապարհով տեղափոխման ենթակա հիվանդությունների և վիճակների ցանկերը՝ համաձայն N 4 հավելվածի.»․
բ․5-րդ ենթակետում «հետազոտությունների» բառից հետո լրացնել «և պատվաստումների» բառերը․
2) Որոշման N 1 հավելվածի՝
ա․ 7-րդ կետում «առողջապահության նախարարության (այսուհետ՝ ԱՆ)» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերով․
բ. 10-րդ կետի 1-ին նախադասությունը հանել․
գ․ 10-րդ կետից հետո լրացնել նոր 10.1-րդ, 10․2-րդ, 10․3-րդ, 10․4-րդ, 10․5-րդ, 10․6-րդ, 10․7-րդ, 10․8-րդ, 10․9-րդ, 10․10-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․
«10.1 ԱՓ-ն ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու հետ կապված աշխատանքները կազմակերպում է լիազոր մարմինը։
10.2. ԱՓ-ն ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու աշխատանքները կազմակերպելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է մշտապես գործող աշխատանքային խումբ, որտեղ ներգրավում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատողներ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 31.3-րդ հոդվածի համաձայն, լիազոր մարմնի հետ համագործակցության համաձայնագրեր կնքած ասոցիացիաների ներկայացուցիչներ, լիազոր մարմնի խորհրդատուներ (տվյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով համապատասխան մասնագիտությամբ), Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների առողջապահության բնագավառի էկոնոմիկայի և ֆինանսների բնագավառում գործունեության ծավալող գիտնականներ կամ գիտաշխատողներ։ Աշխատանքային խմբի աշխատակարգը, ինչպես նաև աշխատանքային խմբում աշխատանքային պարտականությունների բաշխման կարգը սահմանում է Լիազոր մարմինը։ Աշխատանքային խումբն ունի ղեկավար, որը ղեկավարում և համակարգում է խմբի աշխատանքները, ինչպես նաև քարտուղար, որը կազմակերպում է խմբի աշխատանքային գործունեությունը և արձանագրում նիստերը։
10.3 Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։ Աշխատանքային խումբն իրավազոր է, եթե դրա նիստերին մասնակցում է խմբի անդամների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Աշխատանքային խմբում որոշումներն ընդունվում են ձայների ընդհանուր թվի երկու երրորդով։
10.4 ԱՓ-ն ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով, աշխատանքային խմբին հայտ կարող են ներկայացնել՝
ա․ լիազոր մարմնի ստորաբաժանումները․
բ․«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 31.1-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող ասոցիացիաները․
գ․ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը։
10.5.Հայտը՝
1) պետք է պարունակի հայտատու ստորաբաժանման կամ իրավաբանական անձի անվանումը․
2) ներառի սույն կարգի 10-րդ կետով սահմանված հանգամանքները հիմավորող փաստաթղթեր․
3) առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների՝ անվտանգության և արդյունավետության՝ ապացուցողական բժշկությամբ հաստատված լինելու վերաբերյալ տեղեկություններ․
4) առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների՝ բնակչության կողմից կատարվող ծախսերի (գրպանից դուրս ծախսեր) վրա ազդեցության մասին եզրակացություն՝ համապատասխան հաշվարկներով․
5) առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների՝ առողջության համընդհանուր ապահովագրության բյուջեի վրա ազդեցության մասին եզրակացություն՝ համապատասխան ֆինանսական հաշվարկներով․
6) առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների՝ առողջապահության ոլորտում վարվող քաղաքականության վրա ազդեցության գնահատականը:
10.6. Հայտը աշխատանքային խմբին ներկայացվում է խմբի էլեկտրոնային փոստի հասցեով։ Ոչ ամբողջական փաթեթ ներկայացնելու դեպքում այն ենթակա է լրացման դրա մասին գրավոր ծանուցվելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում, որը լրանալուց հետո այն չլրացնելու դեպքում, հայտը համարվում է մերժված։
10.7 Սույն որոշման պահանջներին համապատասխանող հայտը աշխատանքային խմբում քննվում է ոչ ավելի, քան դրա ստացման օրից հաշվված երեքամսյա ժամկետում։
10.8 Հայտի քննության արդյունքում ընդունվում է գրավոր որոշում այն մերժելու կամ բավարարելու մասին, որի մասին հայտը ներկայացրած ստորաբաժանումը կամ իրավաբանական անձը գրավոր ծանուցվում է։
10.9 Հայտը բավարարելուց հետո, մեկշաբաթյա ժամկետում աշխատանքային խմբի ղեկավարը ԱՓ-ում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու վերաբերյալ գրավոր առաջարկը՝ սույն որոշման 10-րդ կետով սահմանված պահանջների պահպանմամբ, ինչպես նաև 10.5-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունների ներառմամբ, ներկայացնում է լիազոր մարմնին, որն այն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համապատասխան, Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում համապատասխան կառավարության որոշման նախագիծ՝ ԱՓ-ում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին։
10.10. ԱՓ-ն սույն որոշման պահանջներին համապատասխան կարող է փոփոխվել կամ լրացվել ոչ ավելի, քան տարին մեկ անգամ։»։
դ. 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
16․Շտապ բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվում է բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում, ինչպես նաև շտապ բժշկական օգնության մեքենայում՝ բժշկական տեղափոխման ժամանակ): Շտապ բժշկական օգնությունը և սպասարկումը մատուցվում է հանկարծակի արտահայտված սուր հիվանդությունների և վիճակների, քրոնիկ հիվանդությունների սրացումների դեպքում համաձայն շտապ օգնության կանչերի իրականացման և կազմակերպման գործելակարգերի՝ անվճար իրականացվում է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ, բացառությամբ` արտակարգ իրավիճակով, ճանապարհատրանսպորտային և դժբախտ պատահարներով պայմանավորված դեպքերի (ջրահեղձում, էլեկտրահարություն, կայծակնահարություն, ցրտահարություն, դանակահարություն, ջերմային հարված, բարձրությունից վայր ընկած, հրազենային վնասվածքներ, թափանցող վնասվածքներ, թունավորումներով պայմանավորված կանչեր, սրտային տիպի ցավ կրծքավանդակում՝ հանկարծակի առաջացած սրտի ռիթմի խանգարմամբ (նախասրտերի ֆիբրիլացիա, վերփորոքային հաճախասրտություն, փորոքային առիթմիաներ, սրտի կանգ, սուր սրտային անբավարարություն, շնչառության կանգ, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում), վարակիչ հիվանդությունների ախտանիշներով ուղեկցվող վիճակների, ալերգիկ վիճակների՝ Կվինկեի այտուցի, անգեոայտուցի, դեմքի, պարանոցի կամ ամբողջ մարմնի` հանկարծակի առաջացած այտուց, անաֆիլակտիկ շոկի ախտանիշներով, տարբեր էթիոլոգիայի շոկեր, կոմատոզ վիճակների, կենդանիների կծած վերքերի, օձի, կարիճի, միջատների խայթոցի, վերջին 24 ժամվա ընթացքում ստացած վնասվածքների, խոշոր ոսկրերի կոտրվածքների և խոշոր հոդերի հոդախախտերի նշաններով արտահայտված վնասվածքների, այրվածքների, տեսողության հանկարծակի կորուստի, սուր առաջացած շնչառական խանգարումների, գիտակցության խանգարումների՝ պայմանավորված սոմատիկ պաթոլոգիաներով, ցնցումային համախտանիշի, նախածննդյան և հետծննդյան շրջանների բարդությունների:։
ե․ 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«20.ԱՀԱ շրջանակներում ԱԱՊ բժշկի մոտ գրանցված ապահովագրված անձանց տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է.
1) կանխարգելիչ բժշկական ծառայությունները՝
ա․ առողջության սքրինինգները՝ առողջության առաջնային պահպանման զգայունակ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով (առաջնային կանխարգելում)` համաձայն N 5 հավելվածի․
բ․ քրոնիկ հիվանդությունների շարունակական հսկողության ընթացքում հիվանդությունների բարդությունների կանխարգելման նպատակով իրականացվող սքրինինգները (երկրորդային կանխարգելում)` գործելակարգերով սահմանված ծավալների համաձայն․
գ․ մինչև 18 տարեկան երեխաների աճի և զարգացման հսկողությունը` համաձայն Լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալների․
դ․ կանխարգելիչ պատվաստումների ապահովումը (պլանային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով)` համաձայն Կառավարության կողմից հաստատված պատվաստումների ազգային օրացույցի և Լիազոր մարմնի կողմից հաստատված կարգի․
ե․ հղիների նախածննդյան և հետծննդյան բժշկական հսկողությունը՝ 42 օր ժամկետով` համաձայն Լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալների․
զ.հղիության պլանավորման նպատակով խորհրդատվությունը և հետազոտումը` համաձայն Լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալների․
է նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջության գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ծավալի շրջանակներում ուղեգրումը և կատարման հսկողությունը․
2) ախտորոշիչ ծառայությունները՝
ա․կանխարգելիչ հետազոտությունների արդյունքում շեղումների հայտնաբերման դեպքում լրացուցիչ ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը կամ ուղեգրումը․
բ․մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով՝ ըստ մասնագիտությունների գրանցված բնակչության համապատասխան հետազոտությունների իրականացման ապահովումը․
գ․ բարձր ռիսկի խմբի հղիների հսկողության ընթացքում պարտադիր ծավալի մեջ ներառված հետազոտությունների ապահովումը․
դ․ բժշկական ցուցման դեպքում ախտորոշման ճշտման նպատակով ապահովագրված անձանց համապատասխան հետազոտությունների ապահովում՝ համաձայն գործելակարգերով սահմանված ծավալների․
3) բժշկական օգնության և սպասարկման հետևյալ ծառայությունները՝
ա․ հիվանդության կամ վնասվածքի դեպքում ԱԱՊ բժշկի կամ վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետի խորհրդատվությունը` բժշկական ցուցումների հիման վրա, սույն որոշման N 6 հավելվածում ներառված լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացումը և բուժման նշանակումը, նեղ մասնագետի կամ մասնագիտական թիմի հետ միասին հիվանդության վարումը․
բ․ ապահովագրված անձի կողմից հիմնավորված պահանջով և ԱԱՊ բժշկի կողմից գնահատված ցուցման դեպքում նեղ մասնագետի խորհրդատվության ուղեգրումը՝ երկրորդ կարծիքի ստացման նպատակով․
գ․անհետաձգելի դեպքերում բժշկական ցուցումներով փոքր վիրաբուժական միջամտությունները՝ համաձայն Լիազոր մարմնի կողմից հաստատված ցանկի․
դ․ ԱԱՊ բժշկի կամ նեղ մասնագետի նշանակմամբ բժշկական միջամտությունների (ներարկումների) իրականացումը (ենթամաշկային, միջմկանային, ներերակային և այլն) միջամտությունների սենյակներում, ցերեկային ստացիոնարներում․
ե․ ֆիզիկական անկարողության` շարժողական ֆունկցիայի խանգարման հետ կապված, ինչպես նաև ֆիզիկական անհնարինության դեպքերում (անկողնային վիճակ` պայմանավորված որևէ քրոնիկ հիվանդությամբ), տնային պայմաններում բժշկի նշանակմամբ միջին բուժաշխատողի (այսուհետ` բուժքրոջ) կողմից աշխատանքային ժամերին կատարվող միջամտությունները (վիրակապություններ, միջմկանային, ներերակային, ներմաշկային միջմաշկային ներարկում)․
զ․ԱԱՊ բժշկի, իսկ առանձին հիվանդությունների դեպքում` համապատասխան նեղ մասնագետի նշանակմամբ քրոնիկ հիվանդությունների և վիճակների շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով, ինչպես նաև ամբուլատոր պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և վիճակների դեպքերում դեղերով ապահովումը` համաձայն Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված դեղերի ցանկի․
է․ սուր և անհետաձգելի դեպքերում ԱԱՊ բժշկի կողմից աշխատանքային ժամերին տնային այցերի կազմակերպում և իրականացումը` պացիենտի բժշկական կազմակերպություն այցելելու ֆիզիկապես անհնարինության դեպքերում (անկողնային վիճակ` պայմանավորված որևէ հիվանդությամբ, ֆիզիկական անկարողություն` շարժողական ֆունկցիայի խանգարման հետ կապված)․
ը․ ըստ բժշկական ցուցումների պացիենտների հոսպիտալացման կազմակերպումը (էլեկտրոնային ուղեգրում, անհրաժեշտության դեպքում պացիենտի տեղափոխման կազմակերպում)․
թ․հետհիվանդանոցային սուր և ենթասուր վերականգնողական բուժման շարունակական կազմակերպումը` hամաձայն բուժող բժշկի նշանակման և բժիշկ- վերականգնողաբանի խորհրդատվության․
ժ․տուբերկուլյոզով, շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդություններով, կախվածություն և հոգեկան առողջության խնդիր ունեցող պացիենտների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով անձանց հաշվառումը, նրանց վերաբերյալ տվյալների հաղորդում համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպություններ, օրենսդրության համաձայն ընդունված գործելակարգերի հիման վրա նրանց հսկողությունը, շարունակական բուժման և հիվանդությունների բարդությունների կանխարգելման համար անհրաժեշտ դեղերի, բժշկական պարագաների տրամադրման, լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացման ապահովումը․
4)արտահիվանդանոցային մասնագիտացված խորհրդատվություն և բուժումը՝
ա․կանխարգելիչ հետազոտությունների արդյունքում շեղումների հայտնաբերման դեպքում մասնագիտացված խորհրդատվության ուղեգրումը․
բ․ մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով՝ ապահովագրված անձանց համապատասխան մասնագիտական խորհրդատվության ապահովումը․
գ․հղիների հսկողության ընթացքում պարտադիր ծավալի մեջ ներառված մասնագիտացված խորհրդատվության ապահովումը․
- նորմալ հղիության դեպքում՝ մինչև 8 խորհրդատվությունը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից․
- բարդ ընթացքով հղիության դեպքում՝ ուղեգրումը մասնագիտացված բժշկական կազմակերպությունում հսկողության նպատակով՝ լրացուցիչ 4 խորհրդատվության շրջանակներում․
- ուղեգրումը բժիշկ-ստոմատոլոգի մոտ՝ կանխարգելիչ զննման նպատակով․
- էքստրագենիտալ հիվանդությունների դեպքում՝ ուղեգրումը համապատասխան նեղ մասնագետի խորհրդատվության․
դ․արտահիվանդանոցային բուժման ընթացքում ուղեգրումը համապատասխան մասնագիտացված խորհրդատվության՝ ախտորոշման ճշտման և մասնագիտացված խորհրդատվություն տրամադրելու նպատակով (առանց մասնագետների սահմանափակման)․
ե․ արտահիվանդանոցային բուժման ընթացքում կրկնակի ուղեգրումը համապատասխան մասնագիտացված խորհրդատվության՝ բուժման ընթացքի գնահատման նպատակով՝ հիմնականում դրական դինամիկայի բացակայության դեպքում, ինչպես նաև բարդությունների դեպքում․
զ․քրոնիկ հիվանդությունների շարունակական հսկողության ընթացքում մասնագիտական 4 այցերի իրականացում, եթե հաստատված գործելակարգերով այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև հոգեմետ կամ թմրանյութ պարունակող կամ ցավազրկող դեղերի տրամադրման նպատակով այցերի իրականացում․
5) պացիենտին շտապ օգնության ցուցաբերումը և տեղափոխման կազմակերպումը՝
ա․ աշխատանքային ժամից դուրս սուր և անհետաձգելի դեպքերում տնային շտապ կանչերի ապահովումը․
բ․ աշխատանքային ժամին սուր և անհետաձգելի վիճակների դեպքում տնային շտապ կանչերի ապահովումը․
գ․շտապօգնության հրավիրումը կամ տեղափոխման կազմակերպումը բժշկական կազմակերպության սեփական ավտոտրանսպորտային միջոցներով․
դ․ շտապօգնության կանչերի հիման վրա կանչերի պատճառների ուսումնասիրումը, շտապօգնության կանչ տված բնակչի հրավիրում բժշկական կազմակերպություն, իսկ անհնարինության դեպքում՝ այցելությունը նրա բնակության վայր՝ համաձայն սույն որոշման N 7 հավելվածի․
6) օժանդակ բժշկական միջոցառումները՝
ա. ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը` գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով․
բ․ անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը․
գ․ ապահովագրված անձանց ըստ անհրաժեշտության բժշկական տեղեկանքների տրամադրումը (քաղվածք ամբուլատոր բժշկական քարտից),
դ․ առաջնային բժշկական և վիճակագրական փաստաթղթերի ամենօրյա լրացումը և էլեկտրոնային վարումը, ինչպես նաև օրենսդրության և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Լիազոր մարմին և Հիմնադրամ հաշվետվությունների ներկայացումը․
զ․ 21-րդ կետի 2-րդ ենթակետում «ատամների բառերից հետո լրացնել «նույն հատվածի» բառերը․
է. 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«23.Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկման համար առողջության համընդհանուր ապահովագրության հատուցման գումարը ներառում է բուժման համար անհրաժեշտ ամբողջ ծավալը, այդ թվում` երկու կամ երեք պացիենտի համար նախատեսված հիվանդասենյակի ապահովումը, անհրաժեշտ մասնագիտացված խորհրդատվությունները, նախավիրահատական, բուժման ընթացքում անհրաժեշտ և մինչև հոսպիտալացման ավարտը անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, կոնսերվատիվ և վիրահատական բուժումը, վիրահատական և ֆիքսող միջոցները, բժշկական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով ապահովումը, բժշկական, ինչպես նաև վարչական աշխատակազմերի վարձատրությունը, կոմունալ և տնտեսական ծախսերը, ամորտիզացիոն հատկացումները և կապիտալ ծախսերը։ Ընդ որում, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում արյան և դրա բաղադրամասերի փոխներարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալներով։»։
ը. 24-րդ կետի՝
- 3-րդ ենթակետում «շահագործմամբ,» բառից հետո լրացնել «գլխուղեղի» բառը․
- 4-րդ ենթակետում «չափով հատուցմամբ,» բառերից հետո լրացնել «համաձայն Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատած ցանկում ընդգրկված դեղերի առավելագույն հատուցման չափի,» բառերը․
թ․ 24-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ․
«6) մանկական և նորածնային վիրաբուժության, գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական, ուռուցքաբանական վիրաբուժական, ինտերվենցիոն սրտաբանական, նյարդավիրաբուժական, այդ թվում մինչև 18 տարեկան երեխաների համար շունտավորող համակարգերի ծախսերի հատուցում, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբանական, կրծքային վիրաբուժական, սրտային վիրաբուժական, անոթային վիրաբուժական, ուրոլոգիական, պրոկտոլոգիական, վնասվածքաբանական, այդ թվում մետաղական կոնստրուկցիաների ծախսերի հատուցմամբ՝ հարթակ, մեխ, շյուղեր, պտուտակներ, օրթոպեդիական՝ այդ թվում կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզի հատուցմամբ, հարթակ, մեխ, շյուղեր, պտուտակներ, պլաստիկ վերակառուցողական, մանկական վիրաբուժական, միկրովիրաբուժական, դիմածնոտային վիրաբուժական հարթակների, պտուտակների և թիթեղների հատուցմամբ, նորածնային վիրաբուժական, անոթանեյրովիրաբուժական, ինչպես նաև վերջույթների և (կամ) դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը, պրոթեզները, բժշկական սարքավորումները (արթրոսկոպիկ վիրահատությունների ժամանակ օգտագործվող խարիսխները, ինտերֆերենտ պտուտակները, կախակալ ֆիքսացիոն համակարգերը, բարձր կայունության թելերը և ժապավենները լրացուցիչ հատուցմամբ։ Ծառայությունների գներում ներառված են սառը աբլյացիոն էլեկտրոդները, լիգաշուր և հորմոնիկ կոագուլյատորների պարագաները, կարող գլխիկները), կլիպսները և օնիքսները` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ, շունտավորող համակարգերը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ, ստորին վերջույթների՝ խոշոր և պերիֆերիկ զարկերակների ստենտավորումը՝ առավելագույնը 3 ստենտ, բալոնային դիլատացիա՝ առավելագույնը 3 բալոն, անգիոպլաստիկա, քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ֆիբրոուրեթերոռենոսկոպիկ, սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա՝ առանց փոխպատվաստման նյութի արժեքի, սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ ֆիլտրի արժեքը), այդ թվում՝ ժամանակավոր․
7) համաձայն սույն որոշման Հավելված N 8-ի, հիվանդանոցային բուժման ցուցումների առկայության դեպքում՝ թերապևտիկ հիվանդությունների հիվանդանոցային բուժումը, ընդ որում կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող քրոնիկ հիվանդությունների սրացումների և բարդությունների բուժում` մինչ վիճակի կայունացումը,»․
ժ․ 27-րդ կետի՝
-4-րդ ենթակետից հետո լրացնել նոր 4․1. և 4․2 ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ․
«4․1) ԱԱՊ բժշկական կազմակերպություններում մատուցվող ֆիզիոթերապևտիկ բժշկական օգնությունը և սպասարկումը․
4․2) ակնաբանական ծառայությունում օգտագործվող սիլիկոնային յուղի արժեքը․».
- 27-րդ ենթակետում «սահմանափակ հասանելիություն» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ սահմանված ծառայությունների։» բառերը․
3) Որոշմամբ հաստատված N 4, N 5, N 6, N 8, N 9 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանաբար համաձայն N 1, N 2, N 3, N 4, N 5 հավելվածների.
4) որոշման 10-րդ հավելվածի՝
ա. 13-րդ կետում «ձևախեղումների վիրահատություններ» բառերից հետո լրացնել «՝ ներառյալ համակարգի արժեքը:» բառերը․
բ․ 41-րդ կետից հետո լրացնել նոր՝ 42-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«42. Ռոբոտ ասոցիացված վիրահատական միջամտություններ։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է տնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Տևողություն
20.04.2026 05.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 64
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: