ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-------------------- 2026 թվականի N - Լ
ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հրատապ արձագանք պահանջող իրավիճակում հայտնված ընտանիքներին մոդուլային տնակներով ապահովման նպատակով սոցիալական աջակցության տրամադրման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ
1) հրատապ արձագանք պահանջող իրավիճակում հայտնված ընտանիքներին մոդուլային տնակներով ապահովման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշմամբ.
2) սույն որոշման շրջանակներում նախատեսվում է մոդուլային տնակով ապահովել 100 շահառու ընտանիքի․
3) մոդուլային տնակները
ա․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից ձեռք են բերվում ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակում, որն իր մեջ ներառում է նաև մատակարարի կողմից դրանց տեղադրման և ապամոնտաժման աշխատանքները, ինչպես նաև խմելու, կոմունալ և կենցաղային սպասարկման կարիքների համար անհրաժեշտ ջրապահովումը․
բ․ անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են Նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն)։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ապահովել սույն որոշման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) մշակումն ու ներդրումը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մոդուլային տնակի տեղադրման յուրաքանչյուր դեպքում ապահովել դրա տեղադրման համար անհրաժեշտ տարածքի տրամադրումը։
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ մոդուլային տնակի տեղադրման յուրաքանչյուր դեպքում ապահովել քաղաքաշինական նորմերով պահանջվող գործընթացը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Տևողություն
20.04.2026 06.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 67
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: