«50 տոկոսից ցածր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման մարմիններում պետության կողմից նշանակվող պաշտոնատար անձանց ներկայացվող պահանջների, ընտրության, թեկնածությունն առաջադրման, պաշտոնավարման, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների՝ մրցույթով ընտրության և պետության առաջարկով նշանակման կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N175-Ն որոշման գործողությունը դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«50 ՏՈԿՈՍԻՑ ՑԱԾՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՝ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի ընդունումը բխում է 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության թիվ Վ/13-2024 արձանագրության 3-րդ կետի և ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասնակցությամբ ընկերությունների և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության մասին» թիվ 1617-Ն որոշմամբ ստանձնած հանձնառությունների կատարման անհրաժեշտությունից։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս առկա են մի շարք ընկերություններ, որոնց բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը, և անհրաժեշտություն է առաջացել պետության կողմից պատշաճ կառավարումն ապահովելու նպատակով նշանակել լիազոր ներկայացուցիչներ, խորհրդի անդամներ, վերստուգող կամ վերստուգող հանձնաժողովների անդամներ, գործադիր մարմնի անդամներ (տնօրեն, տնօրենի տեղակալ)։
Նշված պաշտոններում բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու կարևորությունը քննարկվել է նաև ՀՀ վարչապետի մոտ 2024 թվականի հունվարի 30-ին կայացած խորհրդակցության ընթացքում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թվականի հաշվետվություն ներկայացնելիս։ Հատկանշական է, որ ներկայումս նշանակումն իրականացվում է ոչ մրցութային ընթացակարգով։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առաջարկվող նախագծով սահմանվել են 50 տոկոսից ցածր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (Մինորիտար մասնակցությամբ ընկերություններում) մրցութային եղանակող նշանակվող այն անձանց վերաբերյալ դրույթեր, որոնք կազմակերպության կանոնադրությամբ կամ հիմնադիր փաստաթղթերով նախատեսված կառավարման մարմիններում նշանակվում կամ որոնց թեկնածությունն առաջադրվում է պետության՝ որպես բաժնետիրոջ կողմից, այդ թվում՝ խորհրդի անդամներ, վերստուգող կամ վերստուգող հանձնաժողովների անդամներ, գործադիր մարմնի անդամներ (տնօրեն, տնօրենի տեղակալ)։
Նախագծով սահմանվել են 50 տոկոսից ցածր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (Մինորիտար մասնակցությամբ ընկերությունների) կառավարման մարմիններում պետության առաջարկով նշանակվող պաշտոնատար անձանց ներկայացվող պահանջները, նրանց ընտրության, թեկնածուների առաջադրման, պաշտոնավարման և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգը, սահմանվել է նաև միասնական մեթոդաբանությունը, գործընթացի թափանցիկության ապահովումը և վերահսկելիությունը։
Միաժամանակ, 50 տոկոսից ցածր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (Մինորիտար մասնակցությամբ ընկերություններում) թափուր պաշտոն առաջանալու դեպքում սահմանվել են մրցույթի նախապատրաստական աշխատանքների, մրցութային հանձնաժողովի կազմավորման, մրցույթի անցկացման, ինչպես նաև մրցույթի արդյունքների հիման վրա թեկնածուների առաջադրման և վերջիններիս հաշվետվողականության վերաբերյալ դրույթներ, ինչը մեր գնահատմամբ գործընթացը դարձնելու է կանոնակարգված, հստակ և թափանցիկ։
2. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի մրցույթի արդյունքում ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը, իսկ գործընթացը դարձնել առավել վերահսկելի, կանխատեսելի, ինչի արդյունքում էլ կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ և իրավական հիմքեր 50 տոկոսից ցածր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում (Մինորիտար մասնակցությամբ ընկերություններում (ՄՄԸ)) պետական բաժնեմասի կառավարման արդյունավետության բարձրացման համար։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«50 տոկոսից ցածր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման մարմիններում պետության կողմից նշանակվող պաշտոնատար անձանց ներկայացվող պահանջների, ընտրության, թեկնածությունն առաջադրման, պաշտոնավարման, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների՝ մրցույթով ընտրության և պետության առաջարկով նշանակման կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N175-Ն որոշման գործողությունը դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։
-
Տևողություն
08.04.2026 29.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կառավարչական իրավահարաբերություն, Հանրային կառավարում
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 75
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: