Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

ապրիլի 2026 թվականի №
         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1.     Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների №4 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1)     հավելվածի 1-ին կետի Աղյուսակ N1-ում «277», «300», «229», «234» թվերը փոխարինել համապատասխանաբար «166», «199», «124», «140» թվերով.

2)    hավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «300 000» թիվը և «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «229 000» թվով և «երկու հարյուր քսանինը հազար» բառերով.

3)    հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «46 000», «20 000» թվերը և «քառասունվեց հազար», «քսան հազար» բառերը փոխարինել համապատասխանաբար «16 000», «9 000» թվերով և «տասնվեց հազար», «ինը հազար» բառերով.

4)    hավելվածի 3-րդ կետի Աղյուսակ N2-ում «672», «448», «769», «520» թվերը փոխարինել համապատասխանաբար «406», «275», «424», «318» թվերով.

5)    hավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «300 000» թիվը և «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «229 000» թվով և «երկու հարյուր քսանինը հազար» բառերով,

6)   hավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «89 000», «42 000» թվերը և «ութսունինը հազար», «քառասուներկու հազար» բառերը փոխարինել համապատասխանաբար «61 000», «28 000» թվերով և «վաթսունմեկ հազար», «քսանութ հազար» բառերով։

2.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                             Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

  

 

 

    ք. Երևան

  ապրիլի 2026թ.

  • Տևողություն

    07.04.2026 27.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն

  • Գերատեսչություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 201

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: