«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
«Պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, կիրարկման և այդ գործընթացի նկատմամբ մշտադիտարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջի ապահովմամբ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է լիազոր մարմնի մշակած պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, կիրարկման և այդ գործընթացի նկատմամբ մշտադիտարկման կարգը։
Նախագծի ընդունման նպատակն է սահմանել պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, հաստատման, կիրարկման և դրանց իրականացման նկատմամբ մշտադիտարկման միասնական ընթացակարգեր։
Նախագծով նախատեսվում է նաև պլանավորման գործընթացի թվայնացումը և դրա իրականացումը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով, ինչը հնարավորություն կտա ապահովել պլանների մշակման, համաձայնեցման, կատարման վերահսկման և գնահատման առավել արդյունավետ և թափանցիկ գործընթաց։
Կարգի ընդունմամբ կձևավորվի աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում արձագանքման պլանավորման միասնական և համակարգված մոտեցում՝ ապահովելով պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների միջև փոխգործակցության հստակ մեխանիզմներ։
2. Կարգավորման առարկան
Սույն որոշման կարգավորման առարկան է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, հաստատման, կիրարկման, ինչպես նաև դրանց իրականացման նկատմամբ մշտադիտարկման և գնահատման գործընթացների կազմակերպման կարգի սահմանումը։
Կարգով սահմանվում են նաև միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով պլանների ներկայացման, ուսումնասիրության, համաձայնեցման, կատարման ընթացքի արձանագրման և մշտադիտարկման մեխանիզմները։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է՝
1. ապահովել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման միասնական և համակարգված գործընթաց,
2. բարձրացնել պլանավորման գործընթացի արդյունավետությունը և որակը՝ կիրառելով միասնական մեթոդական մոտեցումներ,
3. ապահովել պլանների համաձայնեցման, կիրարկման և մշտադիտարկման արդյունավետ մեխանիզմների ներդրում,
4. ապահովել պլանների մշակման և իրականացման գործընթացի թվայնացումը միասնական տեղեկատվական համակարգի միջոցով,
5. բարձրացնել պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստվածության մակարդակը հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում,
6. ապահովել աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների արդյունավետ կառավարման համակարգված մոտեցում։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական և ծրագրային մի շարք փաստաթղթերից, մասնավորապես՝
1. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 02 «Պաշտպանված Հայաստան», որի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել բնական, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության մակարդակը,
2. ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է զարգացնել աղետների ռիսկի կառավարման արդյունավետ և ճկուն համակարգ՝ ապահովելով բնակչության, տնտեսության, ենթակառուցվածքների և տարածքների պաշտպանվածությունը,
3. ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշմամբ հաստատված «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը», որը նախատեսում է աղետների ռիսկի կառավարման համակարգի ինստիտուցիոնալ և գործառութային կատարելագործում։
6. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
7. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
ՀՀ Ներքին գործերի նախարարություն
-
Տևողություն
06.04.2026 21.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 144
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: