Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» ___________  2026  թվականի  N ____  - Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1. Հաստատել պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, կիրարկման և այդ գործընթացի նկատմամբ մշտադիտարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                                                                        ք Երևան

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության
2026 թվականի ______ -ի N ____ -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

        1. Պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, կիրարկման և այդ գործընթացի նկատմամբ մշտադիտարկման կարգը (այսուհետ՝ կարգ) սահմանում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, հաստատման, կիրարկման և այդ գործընթացի նկատմամբ մշտադիտարկման ընթացակարգերը։

        2. Կարգի նպատակն է ապահովել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման, համաձայնեցման, հաստատման և կիրարկման գործընթացի իրականացման միասնական մոտեցմանը, ինչպես նաև սահմանել շարունակական մշտադիտարկման մեխանիզմներ։

        3. Սույն կարգով սահմանված պլանավորման, համաձայնեցման, հաստատման և մշտադիտարկման գործընթացներն իրականացվում են Աղետների ռիսկի և կլիմայի փոփոխության հարմարվողականության տեղեկատվական միասնական համակարգի (այսուհետ՝ տեղեկատվական միասնական համակարգ) միջոցով, որը վարում է Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)։

2. ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

        4. Տեղային (օբյեկտային), համայնքային, մարզային և հանրապետական մակարդակներում աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակումն ապահովվում է համապատասխան մակարդակներում գործող արտակարգ իրավիճակների հանձնաժողովների կողմից։

        5. Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպություններն աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանները մշակում են լիազոր մարմնի կողմից մշակված և իրավասու պետական մարմինների հետ համատեղ հաստատված աղետների ռիսկի կառավարման կամ արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման մեթոդական ուղեցույցներին, օրինակելի ձևերին և աղետների ռիսկի կառավարման պլանների նվազագույն չափանիշներին համապատասխան։

       6. Աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլաններում ներառվում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հանրապետական պլաններով տվյալ մարմնի կամ կազմակերպության իրավասությանը վերաբերող գործառույթներն ու գործողությունները, ապահովելով դրանց փոխկապակցվածությունն ու համապատասխանությունը։

       7. Պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպություններն աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակումն ավարտելուց հետո դրանք ներբեռնում են տեղեկատվական միասնական համակարգ՝ հաստատված պահանջներին և սահմանված ձևաչափին համապատասխան։

 

3. ՊԼԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

       8. Պլանների համաձայնեցումը լիազոր մարմնի հետ իրականացվում է բացառապես տեղեկատվական միասնական համակարգի միջոցով։

       9.  Լիազոր մարմինը տեղեկատվական միասնական համակարգում պլանների ներբեռնումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնում է դրանց ուսումնասիրությունը և ներկայացնում մասնագիտական եզրակացություն։ Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը կարող է երկարաձգել ուսումնասիրության ժամկետը՝ ոչ ավելի, քան մեկ ամսով։ Դիտարկումները, առաջարկությունները և մասնագիտական եզրակացությունը տրամադրվում են տեղեկատվական միասնական համակարգի միջոցով։

       10. Լիազոր մարմնի բացասական մասնագիտական եզրակացության դեպքում պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները տասն աշխատանքային օրվա ընթացքում վերանայում են պլանները և, ըստ անհրաժեշտության, լրամշակում՝ հաշվի առնելով եզրակացության մեջ ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները, և դրանք ներկայացնում են լիազոր մարմնի վերանայմանը և համաձայնեցմանը տեղեկատվական միասնական համակարգի միջոցով։

        11Դիտարկումների կամ առաջարկությունների հետ ամբողջությամբ կամ մասնակիորեն չհամաձայնվելու դեպքում պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները տեղեկատվական միասնական համակարգի միջոցով ներկայացնում են հիմնավորված դիրքորոշում։ Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը կարող է երկարաձգել սույն կետով սահմանված ժամկետը՝ համապատասխան պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության դիմումի հիման վրա։

       12. Պլանների էլեկտրոնային եղանակով հաստատումն իրականացվում է տեղեկատվական միասնական համակարգի միջոցով՝ համապատասխան պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ հաստատման միջոցով։ Էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված պլանը տեղեկատվական միասնական համակարգում համարվում է հաստատված և ուժի մեջ մտած համապատասխան մարմնի կամ կազմակերպության համար։

 

 

4. ՊԼԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

       13. Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպություններն ապահովում են հաստատված պլանների կիրարկումը՝ այդ պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար սահմանված պլան-ժամանակացույցին համապատասխան։

       14. Պլանների կիրարկման վերաբերյալ տեղեկատվությունը և իրականացված միջոցառումների արդյունքներն արձանագրվում են տեղեկատվական միասնական համակարգում՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված ձևաչափի և հաշվետվության ներկայացման կարգի։

       15. Պլանով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը պարտադիր կարգով մուտքագրվում կամ արձանագրվում է տեղեկատվական միասնական համակարգում՝ յուրաքանչյուր կիսամյակում առնվազն մեկ անգամ, սակայն ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ։

       16. Պետական կառավարման մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպություններն ապահովում են՝

1)    պլանի մշակումն ու ներկայացումը,

2)   պլանի միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ տվյալների մուտքագրումը տեղեկատվական միասնական համակարգ,

3)  համագործակցությունը լիազոր մարմնի և մասնագիտական ծառայությունների հետ։

      17. Պլանների չմշակման, լիազոր մարմնի հետ չհամաձայնեցման, չհաստատման, ինչպես նաև հանրապետական արձագանքման պլաններով համապատասխան սուբյեկտներին վերապահված գործողությունները տվյալ պլաններում չներառելու կամ դրանց կիրարկումը չապահովելու դեպքում կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցները։

 

5ՊԼԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

        18. Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները պարտավոր են ապահովել պլանների կիրարկման գործընթացների հաշվետվողականությունը և ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունն ու արժանահավատությունը։

        19. Պլանների կատարման վերաբերյալ հաշվետվությունները և տեղեկատվությունը ներկայացվում են տեղեկատվական միասնական համակարգի միջոցով՝ լիազոր մարմնի կողմից սահմանված ձևաչափին և ժամկետներին համապատասխան։

        20. Հաշվետվողականության շրջանակներում ներկայացվող տեղեկատվությունը պետք է արտացոլի պլանների փաստացի կիրարկումը և ներառի պլանով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքները՝ դրանք հավաստող համապատասխան նյութերով, այդ թվում՝ վարժանքների և ուսումնական միջոցառումների վերաբերյալ հաշվետվություններով, լուսանկարներով և տեսաձայնագրություններով, համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ ընդունված վարչական ակտերի քաղվածքներով կամ օրինակներով, արձանագրություններով, զեկուցագրերով և այլ ծառայողական փաստաթղթերով, ինչպես նաև ուսումնական կամ գործնական միջոցառումների պլան-կոնսպեկտներով, գնահատման թերթիկներով, թեստավորման արդյունքներով և այլ նյութերով, որոնք հավաստում են պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը։

       21. Լիազոր մարմինը վերլուծում է ներկայացված հաշվետվությունները և դրանց կից նյութերը՝ գնահատելով պլանների կիրարկման արդյունավետությունը և փաստացի իրականացված միջոցառումների համապատասխանությունը սահմանված պահանջներին։

 

6. ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

        22. Լիազոր մարմինը պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պլանների կիրարկման նկատմամբ իրականացնում է պարբերական մշտադիտարկում։

        23. Մշտադիտարկումն իրականացվում է պետական կառավարման մարմինների, ինչպես նաև գիտական և մասնագիտական ծառայությունների (սեյսմիկ, հիդրոօդերևութաբանական, տեխնոլոգիական և այլ համապատասխան ծառայությունների) հետ համագործակցությամբ։

        24. Պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպություններն իրենց իրավասությունների շրջանակում իրավասու են իրականացնել սեփական պլանների ներքին մշտադիտարկում՝ արտակարգ իրավիճակների հանձնաժողովներում ստեղծված մոնիթորինգի խմբերի միջոցով։

        25. Պլանների մշտադիտարկումն իրականացվում է շարունակական հիմքով՝ դրանց գործողության ողջ ընթացքում։ Պլանների վերանայումն իրականացվում է դրանց գործողության ժամկետի լրանալու դեպքում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ ռիսկերի էական փոփոխության պարագայում։

 

7. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԸ

        26. Մշտադիտարկման համակարգը ներառում է հետևյալ հիմնական ցուցիչները՝

1)     պլանների առկայությունը և դրանց հաստատված լինելու փաստը,

2)    պլանների համապատասխանությունը սահմանված նվազագույն  չափանիշներին,

3)    պլան-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարումը,

4)    կատարված աշխատանքների հաշվետվողականությունը,

5)    միջոցառումների իրականացման որակական գնահատումը,

6)   միջոցառումների չիրականացման պատճառների վերլուծությունը,

7)    պլանների գործնական կիրառելիությունն արտակարգ իրավիճակների կամ վարժանքների ընթացքում,

8)   պլանների թարմացման պարբերականությունը,

9)   մշտադիտարկման արդյունքներով ներկայացված առաջարկությունների կատարումը։

 

8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

27. Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները տեղեկատվական միասնական համակարգի գործարկումից հետո՝ երեք ամսվա ընթացքում, պարտավոր են տեղեկատվական միասնական համակարգ ներբեռնել իրենց գործող պլանները։ Գործող պլանները սույն կարգի պահանջներին համապատասխանեցվում են դրանց վերանայման կամ նորացման ընթացքում։

28. Նոր ձևավորված պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպություններն իրենց գործունեության մեկնարկից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում պարտավոր են մշակել համապատասխան պլանները և դրանք ներկայացնել լիազոր մարմնին՝ տեղեկատվական միասնական համակարգի միջոցով։

29. Նոր մշակված, նորացված կամ վերանայված պլանները դրանց մշակման ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ներկայացվում են լիազոր մարմնին՝ հաստատման նպատակով, տեղեկատվական միասնական համակարգի միջոցով։

30. Մինչև տեղեկատվական միասնական համակարգի գործարկումը սույն կարգով նախատեսված պլանների ներկայացման, համաձայնեցման և հաստատման գործընթացներն իրականացվում են պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների միջև պաշտոնական գրագրության կամ էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցության միջոցներով։

  • Տևողություն

    06.04.2026 21.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 144

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: