Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018 թվականի մարտի 21-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ  կատարելու մասին» ՀՕ-181-Ն օրենքով ամրագրվեց դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգի մասին օրենսդրական դրույթ, միաժամանակ այն սահմանելու լիազորությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Հիմք ընդունելով վերոնշյալ լիազորող նորմի առկայությունը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենս­գրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե­տության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-181-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցա­ռումը՝ «Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը, ՀՀ քննչական կոմիտեի կողմից մշակվել է սույն նախագիծը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում են նոր իրավական կարգավորումներ, որոնք հանգում են հետևյալին.

  1. Սահմանվում է տեխնիկական միջոցների հասկացությունը և այն օգտագործող անձանց շրջանակը: Ըստ այդմ, դատավարական գործողություններ կատարելիս տեխնիկական միջոցներ օգտագործում են դատավորը, քննիչը, այդ թվում՝ քննչական խմբի անդամը, հետաքննության մարմնի աշխատակիցը, դատավորի կամ քննիչի օգնականը, դատական նիստերի քարտուղարը։
  2. Սահմանվում են տեխնիկական միջոցների օգտագործման սկզբունքները, որոնք են՝ օրինականության, հավաստիության, համաչափության, անվտանգության սկզբունքները։
  3. Սահմանվում են տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, ըստ որի՝ տեխնիկական միջոցների տեսակը, քանակը և կետայնությունը (resolution) պետք է համապատասխանի տեխնիկական միջոցի կիրառման նպատակին, վայրի, տարածքի ընդհանուր մակերեսին, սենյակի կառուցվածքին և այլն: Տեսաձայնագրառումը և լուսանկարահանումը պետք է իրականացվի գունավոր եղանակով` համապատասխանաբար տեսաձայնագրառման և լուսանկարահանման հնարավորություն ունեցող թվային սարքով:

4.Սահմանվում են տեխնիկական միջոցների օգտագործման պայմանները, որոնք մասնավորապես հանգում են հետևյալին՝ դատավարական գործողությունների կատարելիս տեխնիկական միջոցներ կիրառելու դեպքում նախապես պետք է ստուգել տվյալ տեխնիկական միջոցի սարքինությունը, այդ թվում՝մարտկոցի, հիշողության կրիչի և դրանում բավարար ծավալի առկայությունը:Անհրաժեշտության դեպքում տեխնիկական միջոցի կիրառումն իրականացվում է երկու կամ ավելի տեխնիկական միջոցներով, ինչի մասին նշվում է դատավարական գործողության արձանագրության մեջ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

    ՀՀ քննչական կոմիտե:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

  Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները, ուղղված քրեական արդարադատության խնդիրների լուծմանը՝ գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների հայտնաբերմանը, վերցմանը, հետազոտմանը, դատավարական գործողությունների ընթացքի և արդյունքների ամրագրմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԸՆԹԱՑՔՈՒՄԿԻՐԱՌՎՈՂՏԵԽՆԻԿԱԿԱՆՄԻՋՈՑՆԵՐԻՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԸՆԹԱՑՔՈՒՄԿԻՐԱՌՎՈՂՏԵԽՆԻԿԱԿԱՆՄԻՋՈՑՆԵՐԻՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու  մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

                                                                                                                                                              ՀՀ քննչական կոմիտե

  • Քննարկվել է

    16.07.2018 - 03.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7844

Տպել

Առաջարկներ`

Grigor Minasyan

16.07.2018

տեխնիկական միջոցներ կարող են օգտագործել, ի թիվս այլնի, քննիչի օգնականը: Հետաքրքիր է, դա ինչ նորամուծություն է, կխնդրեի մեկնաբանել, կամ էլ շատ լավ միտք է, կարելի է զարգացնել և ՔԴՕ-ում համապատասխան փոփոխություն կատարել՝ օգնականին տալով որոշակի դատավարական հստակ կարգավիճակ:

Տեսնել ավելին