Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Grigor Minasyan 16.07.2018 18:04:22 տեխնիկական միջոցներ կարող են օգտագործել, ի թիվս այլնի, քննիչի օգնականը: Հետաքրքիր է, դա ինչ նորամուծություն է, կխնդրեի մեկնաբանել, կամ էլ շատ լավ միտք է, կարելի է զարգացնել և ՔԴՕ-ում համապատասխան փոփոխություն կատարել՝ օգնականին տալով որոշակի դատավարական հստակ կարգավիճակ: Չի ընդունվել: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տրված է «քննիչի օգնական» հասկացությունը և օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ քննիչի օգնականը` քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչներին և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներին ամրակցված պետական ծառայող է: