Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼՈՂ, ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսումնական ծրագրերը կարևոր դեր ունեն դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման գործում, որը պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է: Ծրագրերի իրականացումը միտված է երեխաների ֆիզիկական, հոգեբանական և կամային որակների զարգացմանը, առողջության ամրապնդմանը և սպորտային հմտությունների ձևավորմանը։

 Միաժամանակ, ոլորտի զարգացման և ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է զարգացնել մարզաձևերը՝ ներդնելով կայուն մեխանիզմներ և ապահովել հավասար հասանելիություն Հայաստանի Հանրապետության մարզերում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող դպրոցահասակ երեխաների համար։

  • Քննարկվել է

    03.04.2026 - 19.04.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 665

Տպել

Առաջարկներ`

Մարիամ Շահինյան

16.04.2026

Առաջարկում եմ անպայման ծրագրում ներառել կետ ներառական երեխաների մասնակցությունը ապահովելու համար։

Մարիամ Շահինյան

15.04.2026

Ողջունելի է մասնավոր ենթակառուցվածքները դպրոցականների մարզական կյանքում ներգրավելու նախաձեռնությունը։ Սակայն հաշվի առնելով մարզային առանձնահատկությունները՝ կցանկանայի բարձրաձայնել հետևյալ հարցը՝

Ինչպե՞ս է լուծվելու հեռավոր համայնքների երեխաների տրանսպորտային հասանելիության հարցը դեպի այդ մասնավոր օբյեկտներ։

Նաև պետք է նշել, որ լողը, դահուկային սպորտը և հատկապես հրաձգությունը պահանջում են խիստ անվտանգային կանոններ և որակավորված մարզիչներ։ Արդյո՞ք մասնավորի մարզիչները պետք է անցնեն հատուկ սերտիֆիկացում պետության կողմից՝ նախքան երեխաների հետ աշխատելը։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

14.04.2026

Սույն նախագիծը միտված է կարևոր հանրային նպատակների՝ երեխաների ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի խթանման և սպորտի հասանելիության բարձրացման ապահովմանը։ Սակայն, հաշվի առնելով ծրագրի իրականացման առանձնահատկությունները (մասնավոր հատվածի ներգրավում, բյուջետային ֆինանսավորում, երեխաների մասնակցություն), անհրաժեշտ է լրացուցիչ կարգավորումների սահմանում՝ հնարավոր ռիսկերը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

«Դպրոցահասակ երեխաներ» ձևակերպումը իրավական առումով կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Տարիքային շրջանակի և առաջնահերթ խմբերի հստակ սահմանումը թույլ է տալիս ապահովել ծրագրի թիրախայնությունը և կանխել ռեսուրսների ոչ նպատակային բաշխումը։ Առանց այս հստակեցման՝ հնարավոր է, որ ծրագրից օգտվեն ոչ առաջնահերթ խմբերը՝ սահմանափակելով առավել կարիքավորների հասանելիությունը։ 

Առաջարկում ենք հստակ սահմանել «դպրոցահասակ երեխաներ» հասկացությունը՝ ներառելով տարիքային սահմանները (օրինակ՝ 6-18 տարեկան), ինչպես նաև նախատեսել սոցիալապես խոցելի խմբերի (սոցիալական նպաստառու ընտանիքների երեխաներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ և այլն) առաջնահերթ ընդգրկման մեխանիզմներ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: