Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հիմնական նպատակը բնակարանային հասանելիության ապահովումն է բազմազավակ ընտանիքներին։ Ծրագիրը հնարավորություն կտա բարելավել այդ ընտանիքների բնակարանային պայմանները՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը, նվազեցնել աղքատության և սոցիալական խոցելիության մակարդակը, խրախուսել ունենալ ավելի շատ երեխաներ, իսկ բարելավված կենցաղային պայմանները կնպաստեն երեխաների առողջ աճին ու կրթությանը։ Առաջարկվող ծրագիրը կնպաստի շուրջ 643 ընտանիքների կենսապայմանների բարելավմանը, շուրջ 4267 երեխաների բարեկեցիկ զարգացմանը, հասարակության սոցիալական կայունությանը, և որպես վերջնարդյունք՝ երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:

  • Տևողություն

    02.04.2026 17.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1828

Տպել

Առաջարկներ`

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

07.04.2026

Բարև Ձեզ, ես ունեցել եմ 6 երեխա, մի երեխաս մահացել է, այժմ 5 անչափահաս երեխա ունեմ՝ 3 տղա, 2 աղջիկ։  Ես, կինս և 5 երեխաներս ապրում ենք ք․ Արմավիրում, տան ընդհանուր մակերեսը 38 քմ է։ Կխնդրեմ մեզ նույնպես ընդգրկել 6 և ավել երեխաներ ունեցող ընտանիքների ծրագրի մեջ։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

04.04.2026

Բարև Ձեզ, ես ունեմ 3 բալիկ ու ապրում եմ սահմանին վատ պայմաններում, հին շինություն, քանդվող պատեր։ Ինչքա՞ն արդար է, որ ես չեմ կարողանա օգտվել այդ ծրագրից, մեզ էլ օգնեք օգտվենք այդ ծրագրից։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: