Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հիմնական նպատակը բնակարանային հասանելիության ապահովումն է բազմազավակ ընտանիքներին։ Ծրագիրը հնարավորություն կտա բարելավել այդ ընտանիքների բնակարանային պայմանները՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը, նվազեցնել աղքատության և սոցիալական խոցելիության մակարդակը, խրախուսել ունենալ ավելի շատ երեխաներ, իսկ բարելավված կենցաղային պայմանները կնպաստեն երեխաների առողջ աճին ու կրթությանը։ Առաջարկվող ծրագիրը կնպաստի շուրջ 643 ընտանիքների կենսապայմանների բարելավմանը, շուրջ 4267 երեխաների բարեկեցիկ զարգացմանը, հասարակության սոցիալական կայունությանը, և որպես վերջնարդյունք՝ երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:

  • Տևողություն

    02.04.2026 17.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2907

Տպել

Առաջարկներ`

Hayk Mirzoyan

10.04.2026

Համոզված եմ առաջարկվող նախաձեռնությունը շատ ընտանիքների հնարավորություն կստեղծի լուծել իրենց ընտանիքի բնակարանային խնդիրը, սակայն, այս տեսքով ընդունելու դեպքում կառաջացնի սոցիալական անարդարություն ներքոնշյալ հիմնավորմամբ։

Մենք որպես վեց անչափահաս երեխաների երջանիկ ծնողներ, գնալով մի շարք օբյեկտիվ զոհողությունների հիպոտեքի միջոցով լուծել ենք մեր բնակարանային խնդիրը, եւ այժմ վճարում ենք այդ հիպոթեքը։ Վարկի մարման բեռն այնքան է, որ ընտանիքի եկամտի հարաբերակցությամբ հնարավորություն չի ստեղծում լուծել անգամ երեխաներիս սպորտային խմբակներ հաճախելու խնդիրը։ Ունեմ կոնկրետ առաջարկ, որպեսզի ծրագիրը նախատեսի արդեն իսկ հիպոթեքից օգտվող ընտանիքների հիփոթեքի վերաֆինանսավորումը՝ համադրելով այն ծրագրի շրջանակներում նախատեսվող ծավալներին։ Մյուսը, ինչին ցանկանում եմ անդրադառնալ, տարեկան եկամտի առավելագույն շեմ սահմանելն է։ Այստեղ եւս տեսնում եմ սոցիալական անարդարության մաս։ Փստորեն այն ծնողները, որոնք վճարելով կրթության համար, եւ ստանալով համեմատաբար բարձր աշխատավարձ, վճարելով փաստացի ավելի շատ հարկ, ոչ միայն հնարավորություն չունեն օգտվել ծրագրից, այլեւ ֆինանսավորում են իրենց ճակատագիրը կիսող այլ ընտանիքների բարեկեցության համար (կրելով նույն սոցիալական բեռը, բայց ավելի ծանր եւ արդյունավետ աշխատելով վճարելով ավելի շատ հարկեր)։ Կարծում եմ, այս համատեքստում դիտարկելի է տասը միլիոնի սահմանաչափ առհասարակ չսահմանելը։ Օրենքով աշխատող, հարստացող եւ հարստացնող ծնողները նույնպիսի հնարավորություն պիտի ունենան, անկախ եկամտի ծավալից։

Միով բանիվ, պիտի արձանագրենք, որ այս տեսքով այս նախագիծը չի խթանի ծնողներին ունենալ երեխաներ, եւ կրել պատասխանատվություն իրենց երեխաների բարեկեցության համար (հակասում է կառավարության որդեգրած եւ հրապարակած արժեքային հենքին), փոխարենը գուցե խթանի ունենալ երեխաներ, բայց իրենց բարեկեցության հոգսը թողնել պետության հույսին։

Հ․Գ․

Հանդիսանալով վեց անչափահաս երեխաների հայր, եւ ամենայն մանրամասնությանբ տիրապետելով ընտանիքիս հոգսերին եւ մարտահրավերներին, պատրաստ եմ ցանկացած ֆորմատով քննարկման՝ ծրագիրն ավելի արդյունավետ եւ արժեքային տեսակետից ավելի համապարփակ դարձնելու համար։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

09.04.2026

Բարև ձեզ ես ունեմ 6 անչափահաս երեխաներ,ապրում ենք վարձով ք.Աշտարակում։Խնդրում եմ օգնեք մեր ընտանիքին

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

09.04.2026

Բարև Ձեզ։ Եթե ընտանիքն ունի 6 անչափահաս երեխա ( որոնցից 3֊ը արդեն չափահաս են ) ապրում են նույն տանը։ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԻՐԵՆՑ ԷԼ ՆԵՐԱՌԵՔ?

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: