Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է գնաճի պայմաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ձեռք բերելու համար աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։

Գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ընթացքում պարարտանյութերի կիրառման բացակայությունը կհանգեցնի բերքատվության նվազման, տարեցտարի կնկատվի  հողերի աղքատացում և բերրիության անկում: Հայաստանի Հանրապետություն ազոտական պարարտանյութը ներկրվում է հիմնականում երեք երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրան և Վրաստան։

Ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ են առաջացել պայմանավորված պարարտանյութերի պահանջարկի հետ, որը հանգեցնում է գների աճի։ Մասնավորապես սեզոնին ազոտական պարարտանյութը վաճառվել է 6500-ից 7000 դրամով, սակայն ներկայումս գինը բարձրացել է շուրջ 2000 դրամով: Հայաստանի շուկայում նկատվող պարարտանյութերի պահանջարկի և գնաճի միտումները, հիմնականում պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող գործողություններով։

Արդյունքում՝ պարարտանյութերի ներմուծման ծավալները կրճատվել են, որը կարող է հանգեցնել գների աճի։ Գնաճի նման պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությունը դառնում է ոչ եկամտաբեր և ոչ արդյունավետ գործունեություն:

Իրականացված վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար, առավել լայն կիրառություն ունեցող ազոտական պարարտանյութի պահանջարկը հանրապետությունում կկազմի 21000 տ, որից շուրջ 5000-6000 տոննան արդեն ձեռք է բերվել, իսկ շուրջ 15000 տոննայի պահանջարկը անհրաժեշտ է ապահովել։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հանրապե­տության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, պարենային անվտանգության բարձրացմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության մակարդակի բարելավմանն ուղղված ծրագրեր իրականացումը և կենսականորեն կարևորագույն պարենամթերքի տեղական արտադրության խթանումը (էջ՝ 53)։  

Կարգավորման նպատակը և բնույթը։ Կարգավորման նպատակը՝ բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է:

Ծրագիրը կիրականացվի 2026 թվականին։

Նախագծով առաջարկվում է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորում կամ փոխհատուցում՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով՝  2000 դրամ:

Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր ձեռք են բերելու միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը։

 Պարարտանյութերի վաճառքը ծրագրի շրջանակում իրականացվելու է պայմանագրային հիմունքներով, այն կնքվելու է մատակարարի և համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի միջև։ Համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պարարտանյութերի հանձնումը շահառուներին իրականացվում է պայմանագրային հիմունքներով։ Փոխհատուցման կամ սուբսիդավորման գործընթացը կիրականացնի նախարարությունը՝ մատակարարի հետ կնքված պայմանագրի և համայնքի ղեկավարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա։

Ծրագրի շրջանակում շահառուների առնվազն 20 տոկոսի փաստաթղթերի ընտրանքային մոնիթորինգ կիրականացվի մարզպետի աշխատակազմի կողմից։

Սույն նախագծի ընդունման կապակցությամբ բյուջեում ծախսը 2026 թվականի համար կկազմի շուրջ 600 մլն դրամ։  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը։ Ծրագրի իրականացման արդյունքում գյուղատնտեսությունում տնտեսավարողները հնարավորություն կունենան շուկայական գներից առավել ցածր գներով ձեռք բերելու պարարտանյութեր, ինչը պարարտանյութերի գնաճի պայմաններում կզսպի ցանքատարածությունների և արտադրության ծավալների կրճատումը, կնպաստի մշակության ագրոտեխնիկական պահանջների ապահովմանը։

  • Տևողություն

    01.04.2026 17.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 116

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: