Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 393-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

 

1.   1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 393-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ ՀՕ-374-Ն օրենք) պահանջներով և ՀՕ-374-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի ս.թ. փետրվարի 5-ի N 87 որոշման հավելվածի 8-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

ՀՕ-374-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում առաջացել է ենթաօրենսդրական կարգավորման համապատասխանեցման անհրաժեշտություն։

2.  Ընթացիկ իրավիճակը և կարգավորման հիմնավորումը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 393-Ն որոշումն ընդունվել է Օրենքի 18-րդ հոդվածի հիման վրա։

ՀՕ-374-Ն օրենքով Օրենքի 4-րդ գլուխը, որում ներառված է 18-րդ հոդվածը, ճանաչվել է ուժը կորցրած։ Միաժամանակ, պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին և տեսչական մարմնին տեղեկատվության տրամադրման կարգ սահմանելու իրավասությունն ամրագրվել է Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում, որով սահմանվում են չափումների միասնականության ոլորտում Կառավարության իրավասությունները։ Նշված փոփոխությունների պայմաններում անհրաժեշտ է գործող ենթաօրենսդրական ակտը համապատասխանեցնել գործող իրավակարգավորմանը։

3.  Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 393-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներին, ինչպես նաև ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի ս.թ. փետրվարի 5-ի N 87 որոշման հավելվածի 8-րդ կետի կատարումը։

Նախագիծը կրում է իրավակարգավորման հստակեցման և համապատասխանեցման բնույթ։

4.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

5.  Ակնկալվող արդյունքները

Նախագիծը մշակվել է ՀՕ-374-Ն օրենքի փոփոխություններից բխող կարգավորումների իրականացումն ապահովելու նպատակով։ Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող իրավակարգավորման համապատասխանեցումը Օրենքի փոփոխություններին, ոլորտում լիազորությունների հստակեցումը։

6.  Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունումը չի նախատեսում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում։

7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ից և Կառավարության 2021–2026 թվականների ծրագրից։

 

  • Տևողություն

    17.03.2026 05.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 131

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: