«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 393-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 21-Ի N 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 5-ի N 87-Ա որոշման հավելվածի 8-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին և չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1341-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով, իսկ 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով․
2) Որոշման վերնագրում, 1-ին կետում, Որոշման հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում «չափման միջոցների» բառերը փոխարինել «չափման միջոցի» բառերով.
3) Որոշման նախաբանում «18-րդ հոդվածը» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Տևողություն
17.03.2026 05.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 131
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: